Ոստիկանության բաժիններում «Կալաշնիկով», նռնակ և ապօրինի այլ զենքեր են հանձնվել (տեսանյութ)

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ տարածքային ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, ոստիկանության Արտաշատի բաժին եկած 48-ամյա տղամարդը, որը Մասիս քաղաքի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարը ջնջված «Կալաշնիկով» ինքնաձիգ, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Նրա հայտնածով դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։

Մովսես գյուղի բնակիչ, 59-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Տավուշի բաժին է բերել ապօրինի հրացան ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են պապին։

Ոստիկանության Կենտրոնական բաժին եկած 79-ամյա կինն էլ կամավոր հանձնել է գործարանային համարով հրացան։ Նրա հայտնածով՝ «ՏՕԶ»-ը պատկանել է հանգուցյալ հորը։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Տպել
460 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում

Սարհատ Պետրոսյանը ներկայացել է ոստիկանություն՝ իր հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ տալու

Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի». նախորդ տարի հաջողություն չէր ունեցել

Դերասան Արտյոմ Կարապետյանին դանակով սպառնացած երթուղայինի վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ)

«Ջերմոց կմշակեմ». Լեւոն Երանոսյանը՝ իր հետագա անելիքների մասին

ՀՀ և ՌԴ դատախազությունների դատախազները Մոսկվայում քննարկել են անչափահասներին վերաբերող քրգործերով խնդիրները

Բրեգովիչի նոյեմբերի 24-ի համերգը չեղարկվել է քաղաքապետարանի պատճառով. մարդիկ զանգվածաբար վերադարձրել են տոմսերը

ՀՀ վարչապետը՝ ամենաակտիվ ֆեյսբուքյան էջ վարող քաղաքական լիդերների տասնյակում. Twiplomacy

ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե

Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը

2004-ի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի` Ն. Փաշինյանի մեքենան (լուսանկարներ)

Քթի վիրահատությունից հետո երիտասարդը կորցրել է ձայնը. մեղադրանքներ ու պարզաբանումներ

Ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման դեպքով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

1 օրում բացահայտվել է հանցագործության 85 դեպք. օպերատիվ իրավիճակը նոյեմբերի 21-ից 22-ը

Վարչապետը հանդիպում է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության նախագահ Կարլո Ֆերոյի հետ (տեսանյութ)

Լեւոն Սարգսյանի արտահանձնման նպատակով նախապատրաստվում է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը. դատախազի խորհրդական

Գարիկի եւ Սոնայի նոր տեսահոլովակը՝ «Համայակ» երգի հիման վրա (տեսահոլովակ)

Լեհաստանի մշակույթի նախարարությունը մեդալ է հանձնել Արման Պադարյանին

Գիշերը՝ Վիշապալճի ու Աժդահակի միջև. արշավականը չի պատկերացրել, որ այսպիսի խուճապ կլինի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով