Աշխատա՞նք ես փնտրում՝ վճարիր 5000 դրամ

03/11/2019 schedule15:05

Խաբեություն

Շատ աշխատատեղ, քիչ աշխատանք 

Այո, պետք է խոստովանել, որ այսօր աշխատանք գտնելն այնքան էլ հեշտ բան չէ, մանավանդ, երբ ունես համապատասխան կրթություն, մասնագիտություն, նախասիրություն: Ահա, իր համար աշխատանք գտնելու խնդրանքով, ինձ դիմեց բարեկամուհիս, ու ես անցա փնտրտուքի՝ «սանրելով» տարբեր աշխատանք առաջարկող ինձ հայտնի ու անհայտ ինտերնետային կայքեր:

Սկզբում զարմացել էի եղած տարաբնույթ աշխատանքների առաջարկների վրա: Տեր Աստված, այսքան աշխատանքներ են առաջարկում, ինչո՞ւ է մեր ժողովուրդը դժգոհում, թե աշխատանք չկա: Այ, օրինակ, մտա ԱՇԽՍՏԱՆՔ կայքն ու հիացա: Նորմալ աշխատանքների առաջարկություններ, բավական հարմար աշխատավարձերով՝ հիմնականում 100 հազար ու բարձր: Բայց բարեկամուհիս, լսելով ինձ, իմանալով, որ աշխատանք եմ փնտրել գործակալական կայքերում ու հատկապես ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ, բազմանշանակալի ժպտաց ու խորհուրդ տվեց, որ ոգևորությունից առաջ, վերցնեմ, զանգեմ այդ գործակալություններից մեկի համարով, նոր միայն ոգևորված եզրակացություն անեմ:

Մի քանի զանգերից հետո, վերջապես հաջողվեց կապվել ԱՇԽԱՏԱՆՔ գործակալության հետ, բայց հեռախոսը վերցրած աղջիկն արագ-արագ նետեց, որ ավելի ուշ զանգահարեմ: Մինչ նրան նորից զանգելը, փորձեցի միանալ այլ գործակալության, ուր դախ ձայնով մի կին ասաց, որ բոլոր հարցերին կպատասխանի միայն տեղում՝պահանջվող գումարը մուծելուց հետո: Նորից փորձեցի ու միացա ԱՇԽԱՏԱՆՔ գործակալությանը: Ասեմ՝ ինչո՞ւ հատկապես այս գործակալությանը, քանի որ այստեղ նշված աշխատավարձերը համեմատած այլ տեղերում նշվածների, բավական բարձր էին, աշխատանքային ժամերն ավելի քիչ՝ ավելացրած հանգստի օրերը, այնպես որ, գրավչությունը մեծ է:

Վերջապես կապը միացավ, գործակալության աղջկան ասացի, որ բարեկամուհուս համար աշխատանք եմ փնտրում, իմ ընտրած վերջին հայտարարության մասին ասացի ու հարցրեցի, թե արդյո՞ք կա ստույգ այդ աշխատանքը: Հաջորդ պահին միանգամից քրտնեցի, երբ աշխատակցուհին հեգնանքով, շտապ-շտապ նետեց, որ իր համար միևնույնն է, թե ես ում մորքուրն-հորքուրն եմ, որ նախ պետք է գնամ գործակալություն, մուծեմ հինգ հազար դրամ, պայմանագիր կապեմ, ներկայացնեմ ռեզյումե, ինչը իրենք հետո ներկայացնելու են գործատուին, գործատուն էլ կորոշի՝ վերցնե՞լ ներկայացված անձին աշխատանքի, թե՞ ոչ: Ասաց ու հեռախոսն անջատեց:

Այ, այստեղ արդեն սկսվեց բարեկամ-հարևան-ծանոթ- ֆեյսբուքյան ընկերներից ոմանց զարմանքը, թե ինչու եմ ես դիմել այդ խաբեբա աշխատանքային գործակալություններին, ոմանց անկեղծ ծիծաղը, որ ես էլ եմ ուզում հայտնվել դրանց թակարդում, ոմանց էլ հեգնանքը, թե՝ավելորդ, դեն գցելու հինգ հազար դրամ ունես, գնա քեզ համար մի նվեր գնիր: Ու առանց իրար հերթ տալու սկսեցին պատմել, որ աշխատանքի տեղավորման գործակալությունների գերակշռող մասը իրենց գոյությունը խաբեությամբ են պահում: Այսինքն՝ կայքէջերում տեղադրված հայտարարությունների մեծ մասը կեղծ են: Նշված բարձր աշխատավարձով ու քիչ աշխատաժամերով հրապուրված, աշխատանք փնտրողները, գուցե օրը մի քանի մարդ, գնում, մուծում են պահանջվող 5 հազար դրամը, պայմանագիր կապում, անձնական թերթիկներ կայացնում, ու մի քանի օր հետո հանկարծ պարզվում է, որ գործատուն իրեն չի ընտրել, մեկ ՈՒՐԻՇԻՆ է ընտրել:

Իսկ ո՞վ է այդ մեկ ՈՒՐԻՇԸ, ու ընդհանրապես, կա՞, իրականում գոյություն ունի՞ այդ ՈՒՐԻՇԸ, ոչ ոք չի կարող ոչ հաստատել, ոչ էլ ժխտել, ու գալիս է մի պահ, երբ արդեն հանգում ես այն մտքին, որ ոչ միայն այդ մեկ ՈՒՐԻՇԸ, նույնիսկ եղած հայտարարության գործատուն իրականում չկա: Հենց այդպես՝ չկա: Բայց գործակալության աշխատողը հաճախորդին հանձնարարվում է՝ չընկճվել, նույնատիպ աշխատանք շուտով անպայման կգտնվի: Իսկ մի քանի օր անց, երբ հաճախորդը զանգում է՝ նորություն իմանալու, պարզվում է, որ նա գործակալության աշխատողի զահլան արդեն տանում է, թող իրենց հանգիստ թողնի: Այո, պատկերացրեք նաև իմ վիճակը, երբ լսեցի մի երկու նման ձայնագրություններ, երբ գործակալությունների կողմից մի քանի խաբվածներ ձեռքները թափ տվեցին, թե՝ 5 հազարի համար չեմ ուզում դրանց հետ գլուխ դնել, հաստատ դրանց թիկունքում մեկը կա, որ իրենց այդպես «ինքնավստահ, դուխով» են պահում:

Հետաքրքիր է, ո՞վ է զբաղվում աշխատանքի տեղավորման գործակալությունների հարցերով, արդյո՞ք ստուգվում է նրանց գործունեությունը, գործատուների, հայտարարությունների, այնտեղ նշված աշխատավարձերի չափերի իրական լինելով: Մինչև ե՞րբ պետք է շարունակվի այդ խաբեությունը, որ աշխատանք փնտրողը վստահելով մուծի պահանջվող գումարն ու հոգնելով անարդյունք տանել-բերելուց, ձեռքը թափտա, հեռանա, մոռանա փնտրվող աշխատանքի մասին էլ, գումարի մասին էլ:

ՄԵԼԱՆՅԱ   ՆԵՐՍԻՍՅԱՆ

Տպել
2179 դիտում

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»