Արմեն Ջիգարխանյանի թատրոնը հյուրախաղերով կհրավիրվի Հայաստան. վարչապետը հանձնարարական է տվել ԿԳՄՍ-ին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնը հյուրախաղերով կհրավիրվի Հայաստան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լրատվական ծառայությունից: ԿԳՄՍ-ն Արմեն Ջիգարխանյանի թատրոնը հրավիրելու հանձնարարականն ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: «Արդեն հայտնի է, որ հրավիրելու ենք, բայց դեռ չգիտենք, որ թատրոնը կհրավիրի, երբ կհրավիրի: Հանձնարարականի կատարումը նախապատրաստական փուլում է»,- հայտնեցին գերատեսչության լրատվական ծառայությունից:

Օրերս Մոսկվա կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Արմեն Ջիգարխանյանի հետ: Վարչապետը խոստովանել էր, որ վաղուց էր ցանկանում հանդիպել նրան եւ հետաքրքրվել էր՝ չի՞ պատրաստվում արդյոք այցելել Երեւան: Արմեն Ջիգարխանյանը պատասխանել էր, որ կցանկանար այցելել Հայաստան: «Տարիքի հետ մարդիկ սկսում են հասկանալ հայրենիքի կարեւորությունը: Ես շատ կցանկանայի այցելել Հայաստան»,- ասել էր Ջիգարխանյանը՝ հավելելով, որ լավ կլիներ կազմակերպել թատրոնի հյուրախաղերը:

Վարչապետը հայտնել էր, որ անձամբ է հրավիրում է Ջիգարխանյանին, իսկ հյուրախաղերի հարցով զբաղվելու համար հանձնարարական կտա: «Ցանկացած ժամանակ, երբ կցանկանաք եւ ձեզ հարմար կլինի, մենք կկազմակերպենք ձեր այցը Երեւան»,- հավելել էր Նիկոլ Փաշինյանը: Դերասանն էլ խոստացել էր մտածել այդ հարցի շուրջ:

Տպել
891 դիտում

«Forbes»-ը բացահայտել է՝ ինչ ինքնաթիռներ ունեն հայկական ծագմամբ ռուս գործարարները

Լավ կլիներ այդ ժամանակ ոչնչացած լինեի, 3 անգամ տարածվել էր մահվանս լուրը. զինհաշմանդամը ՊՆ-ից ուշադրություն է պահանջում

Ամերիկացի զինվորականները զբաղեցրել են դիրքեր՝ Սիրիայի նավթահորերի մոտ

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ. ԱԻՆ

Վանաձորի քաղաքային գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից. ԱԻՆ

Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է․ թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ․ վարչապետ

Իմ ու ՌԴ նախագահի խոսակցությունները աննախադեպ դինամիկա ունեին. Նիկոլ Փաշինյան

Արման Բաբաջանյանն անդրադարձել է Վազգեն Մանուկյանի հրաժարականին. Բաբաջանյանը հանդես էր եկել նրա հրաժարականի պահանջով

Արա Զոհրաբյանը դիմել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին՝ ձերբակալված փաստաբաններին հանդիպելու համար

HBO-ն ցանկանում է նկարահանել «Ընկերները» սերիալի շարունակությունը

Որեւէ մեկին չի ճնշելու եւ համարում է ժամապայքար. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ դասադուլի եւ գործադուլի մասին

«Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ն չի սպասարկի պետպատվերի շրջանակում, քանի որ հայտնի չէ ծառայության արդյունավետությունը. Թորոսյան

Սեւանում լողալը լավ բան է, բայց ոչ փետրվար ամսին․ վարչապետը՝ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՏԿԵ նախարարության և «Հայկական Կարիտաս»-ի միջև

ՀՀ մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստները պարտվեցին Թուրքիային. 4:1

Էրիկ Վարդանյանի տեղափոխության համար «Փյունիկ»-ը 150 հազար եվրո ավելի է ստացել, քան ֆուտբոլիստի արժեքն է

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանը սպառնացել է «Իմ քայլ»-ի պատգամավորին. վարչապետը խոստանում է փռել ասֆալտին

Նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿO-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանին