Կապանի օդանավակայանի շահագործումը նախատեսված է սկսել 2020 թվականի սկզբին

Կապանի օդանավակայանի շահագործումը նախատեսված է սկսել 2020-ի առաջին կիսամյակի ընթացքում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ նշել է «Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ օդանավակայանը պատրաստ կլինի 2018-ի ամռանը: Վարդանյանը նշել է, որ դա այն դեպքում, եթե համապատասխան թույլտվությունների ստացման գործընթացում ձգձգումներ չարձանագրվեն:

Վարդանյանից հետաքրքրվել էինք նաեւ, թե ե՞րբ է նախատեսված ավարտել օդանավակայանի շինարարությունը, քանի որ հայտարարվել էր, որ այն արդեն ավարտական փուլում է: Ի պատասխան մեր հարցման՝ նա նշել է. «...Աշխատանքներն ընթանում են ողջ ծավալով՝ նախագծային փաստաթղթերով սահմանված ժամկետներին համապատասխան, առանց ձգձգումների: Նշված միջոցառումները ներառում են ոչ միայն բուն շինարարական աշխատանքների իրականացումը, այլեւ նախագծային փաստաթղթերի համաձայնեցումը պետական իրավասու մարմինների հետ, անհրաժեշտ փորձաքննությունները, աշխատանքների արդյունքների փաստագրումը եւ այլն, ինչը պայմանավորված է կառույցի բարդությամբ եւ օդանավակայանի՝ որպես կարեւորագույն նշանակության օբյեկտի, շահագործման առանձնահատկություններով»:

Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն օդանավակայանի համար 5 միլիոն եվրո արժողությամբ Լ-410 ինքնաթիռ էր գնել:

Տպել
1499 դիտում

Ռազմարդյունաբերության ոլորտում բյուջետային հատկացումներն ավելացել են շուրջ 122 %-ով․ Հակոբ Արշակյան

Երևանի Սիլիկյան թաղամասում մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը

Հնարավոր է՝ աշակերտների արտաքին ընթացիկ գնահատականը շուտով փոխարինի միասնական քննությանը․ նախագիծը քննարկվում է

Հայաստանը բնական աղետի մեջ է, 16 միլիարդի 1-2 ծրագրով չենք լուծում բնապահպանական խնդիրները․ Մանե Թանդիլյան

Ոստիկանության պաշտոնյաների կողմից պետությանը պատճառված վնասը գերազանցում է 700 միլիոն դրամը. ՊՎԾ

Վերականգնվում է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը

Մեղադրանք 40-ամյա լոռեցուն՝ գողության, ապօրինի ռազմամթերք պահելու, զենք պատրաստելու և թմրամիջոցների համար

Արա Վարդանյանը կմնա կալանավորված. դատարանը հրապարակեց որոշումը

ԿԳՄՍ-ն վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը. հանդիպման օրակարգ կսահմանվի

Վազգեն Մանուկյանը՝ Դավիթ Շահնազարյանի, Ռուբիկ Հակոբյանի կողքին. Հանրային խորհրդի նախկին նախագահը համաժողով է հրավիրել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտոնանկություն Առողջապահության նախարարությունում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը միանում է ՀՀ կառավարության՝ տնկել 10 միլիոն ծառ նախաձեռնությանը

Երկրաշարժի պատճառով անօթևան մնացած ընտանիքների բնակարանաշինության ծրագրին 6.5 անգամ ավելի գումար է հատկացվել․ Կարապետյան

Նիկոլ Փաշինյանը նոր ազատում-նշանակում է արել

Ֆուտբոլի եւս 4 հավաքական արդեն Եվրո 2020-ում է

Շիրակի մարզի դպրոցներում աշխատանքի չհաճախող աշխատակիցներ պահելու մի քանի դեպքերով հարուցվել են քրգործեր

Լուծվել է տան խնդիր՝ 25 տարվա սպասումից հետո

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննած դատավորներից երկուսը հրաժարվել են թիկնապահներից

Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւային

Ալեքսանդր Գրիգորյանը խիստ նեղացած է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից