ԱԺ-ում սեւազգեստ մայրերից մեկը ջուր լցրեց ՔԿ քննիչի վրա

Այսօր Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների, հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի եւ ԱԺ այլ պատգամավորների եւ ՔԿ ներկայացուցիչների հանդիպումը։

Սեւազգեստ մայրերը պահանջում են տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված իրենց զինվոր-որդիների սպանության հանգամանքների արդար քննություն: Հանդիպումն ընթացավ շատ լարված մթնոլորտում, պարբերաբար հնչում էին վիրավորանքներ: Իրավիճակն այն աստիճան լարվեց, որ մայրերից մեկը բաժակով ջուր լցրեց ՔԿ քննիչի վրա:

ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, լրագրողների հետ զրույցում ներկայացնելով միջադեպի մանրամասները, ասաց. «Քննիչը փաստաթուղթ հրապարակեց ծնողի բարձրացրած հարցի կապակցությամբ, ծնողն էլ դրանից ոգեւորվեց, սկսեց վիրավորել, հետո ջուրը բաժակով, թե ինչով նետեց»:

Դիտարկմանը, թե սեւազգեստ մայրերից Իրինա Ղազարյանը վիրավորվել էր, որ իրեն ասել են, թե որդուն սեւ բերետի են արժանացրել՝ «մոր խնդրանքով, ադալժենի անելով», Մելիքյանն արձագանքեց. «Մեր հարցման ՊՆ-ի պատասխանը քննիչը հրապարակել է, որի կապակցությամբ ծնողը վրդովվել էր: Ես հանձնարարել եմ, հիմքերը կհանեն այդ փաստաթղթի: Եթե հանձնաժողովի կարիք լինի, կուղարկենք հանձնաժողովին, կտեսնենք, թե ՊՆ-ից ինչ հիմքերով են մեզ պատասխանել»,- ասաց Մելիքյանը:

Մելիքյանը հերքեց պնդումները, թե խաղաղ պայմաններում զինծառայողների մահվանն առնչվող քրեական գործերը կոծկվել են եւ իրեղեն ապացույցները վերացվել են. «Չկա նման բան: Արդեն մեկ տարի է՝ մոնիթորինգի հանձնաժողով կա, որի մեջ ներգրավված են ՀԿ-ների ներկայացուցիչներ: Այդ հանձնաժողովում ներկայացված են երկու կողմերի՝ ե՛ւ ՔԿ-ի, ե՛ւ ՀԿ-ների ներկայացուցիչներ, իսկ ՔԿ-ի ներկայացուցիչները ընդամենն օգնող դեր ունեն: Փաստ չի կարող կեղծվել կամ կոծկվել: Պարզապես գործով ստացված հիմնավորումների հետ իրենք համամիտ չեն, սա է ամբողջ խնդիրը:

Օրինակ՝ ծնողը վարկած է առաջ քաշում, որ Հայկազ Բաղմանյանի թիկնապահների կողմից է իր որդին սպանվել: Հիմա գործի նյութերով դա հերքվել է: Անգամ ունենք դատաբժշկական փորձաքննություն, թե ինչից է վրա հասել մահը: Այս պարագայում ծնողը համաձայն չէ այդ ամենի հետ եւ իրավունքն ունի՝ կարող է դատավարական կարգով բողոքարկել որոշումները»,- ասաց Մելիքյանը:

Տպել
2374 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին