Դատախազությունը ուսումնասիրում է Վազգեն Մանուկյանի կնոջ ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ պատգամավորի դիմումը

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել, մուտքագրել եւ ուսումնասիրման առարկա է դարձրել ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը, որով պատգամավորը ՀՀ գլխավոր դատախազից խնդրել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կնոջ՝ Վարդուհի Իշխանյանի ֆեյսբուքյան գրառման հետ կապված վերցնել հաղորդում եւ այն ուղարկել համապատասխան հոդվածներով ուսումնասիրության: 

Մեր հարցմանն ի պատասխան՝ Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ Բաբաջանյանի դիմումը ուսումնասիրվում է Վարդուհի Իշխանյանի ֆեյսբուքյան գրառման հետ համադրության մեջ՝ հաշվի առնելով, որ վերջինիս կողմից այդ գրառմամբ, բացի դատախազությունից, նաև այլ իրավապահ մարմիններին ուղղված պնդումներ կային: «Ուսումնասիրության արդյունքների մասին կտեղեկացնենք»,- մասնավորապես նշվում է մեզ փոխանցված պատասխանում:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է ՀՀ վարչապետին՝ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով: Արձագանքելով այդ դիմումին եւ Բաբաջանյանի բերած հիմնավորումներին՝ Վազգեն Մանուկյանի կինը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր իրավապահներին՝ առաջարկելով պարզել, թե Բաբաջանյանի «ֆինանսական աղբյուրները, շքեղ տունը, հարուստ ԶԼՄ-ն» որտեղից են: «Դիմում եմ ԱԱԾ-ին, որ պարզի Բաբաջանյանի կապը օտարերկրյա ծառայությունների հետ։ Եվ ուզում նաև պարզել, թե ինչպես եղավ, որ Բաբաջանյանը ու Հունանյանը 1998-ին աշխատել են միասին Կարեն Դեմիրճյանի շտաբում»,- գրել էր Իշխանյանը:

 

Տպել
1101 դիտում

Մեծ պատիվ է. Համբարձումյանը՝ Մխիթարյանի բացակայության պայմաններում ավագի թեւկապը կրելու մասին

Թիմը դժվարությամբ էր ըմբռնում նոր մարզչի ասածները. ՀՀ ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստը՝ պարտության մասին

Նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Տղաները մաքսիմում նվիրվեցին, բայց որակական առումով զիջեցինք. ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչը՝ Հունաստանին պարտվելու մասին

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վաճառում են իրենց առանձնատունը․ այն գնահատել են 3,5 միլիոն դոլար

Վերջ. ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց դժգույն խաղով ու պաշտոնապես հրաժեշտ տվեց Եվրո 2020-ին

Երեւանում 37-ամյա կինը լույս աշխարհ է բերել 11-րդ երեխային

Քեզ հետ ենք, Վենետիկ․ Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնում հեղեղվող քաղաքի բնակչությանը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հետմահու Արիության մեդալով է պարգեւատրվել հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը. ԱԻՆ

Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանը դատարանին միջնորդեց դատակոչել Գագիկ Ծառուկյանին, Էդուարդ Բաբայանին, Իվետա Տոնոյանին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին

Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ արտահերթ ընտրությունների պահանջով. 2 օր է՝ երթեւեկելի պողոտան փակ է

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային

Գործկո՛մ, դո՛ւրս. ՀՀ ֆուտբոլի հավաքականի երկրպագուները պահանջում են ՀՖՖ գործկոմի հրաժարականը

Բացառվում է, որ ցանկապատի մեջ ապրենք. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտները կենդանի պատ են կազմել

Իսրայելը և Միացյալ Նահանգները ոչ մի բարեկամ չունեն. Հասան Ռոհանի

Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին

Բացահայտվել է Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած ամերիկացի սենատորի կապը թուրք լոբբիստների հետ

«Իմ Սարյանը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում Ֆրանսիայի հրապարակում