Իոսիֆ Կոբզոնի այրին պահանջում է սնանկ ճանաչել ամուսնուց 25 մլն դոլար պարտք վերցրած գործարարին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի այրին պահանջում է սնանկ ճանաչել գործարար Վագիֆ Պեյսախովին, որը պարտքով 25 մլն դոլար է վերցրել արտիստից: «Ռիա Նովոստի»-ն այս մասին տեղեկացել է Մոսկվայի Արբիտրաժային դատարանի նյութերից:

Նինել Կոբզոնի դիմումը ստացվել է հոկտեմբերի 30-ին եւ առայժմ վարույթ չի ընդունվել:

Դեռեւս 2016 թվականին Պեյսախովին դատապարտել էին 6 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափերի յուրացման համար: Հետաքննության տվյալներով՝ Պեյսախովը բիզնեսի զարգացման նպատակով տարբեր անգամներ գումար է վերցրել երգչից եւ չի վերադարձրել:

2014 թվականին Կոբզոնը եւ Պեյսախովը պայմանագիր են կնքել, որով Պեյսախովը պարտավորվել է Կոբզոնին վճարել 25 մլն դոլար (այնքան, որքան պարտք կուտակել էր), բայց մեկ ամիս անց գործարարը հայտարարել է, որ չի կարող կատարել պարտավորությունները, որովհետեւ պոկերում պարտվել է այդ գումարը: Այդ ժամանակ երգիչը ոստիկանություն է դիմել, եւ քրեական գործ է հարուցվել: Օդինցովի քաղաքային դատարանը Պեյսախովին մեղադրել է խարդախության համար, ինչպես նաեւ բավարարել է Կոբզոնի քաղաքացիական հայցը պարտքի գումարի չափով:

Իոսիֆ Կոբզոնը մահացել է 2018 թ. օգոստոսի 30-ին՝ 81 տարեկան հասակում:

Տպել
1412 դիտում

Արսեն Բաբայանն անձնական երաշխավորությամբ ազատ կարձակվի. Գլխավոր դատախազի խորհրդական

Դեռևս անհայտ զինված խմբավորումներ տարածել են սպանված հայ հոգևորականի ID քարտի լուսանկարը. թուրքագետ

Ժողովուրդը ձեռամբ իշխանությունը մատուցեց ձեզ․ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահին

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը

Երեւանում հրդեհվել է 3 ավտոտնակ, 2-ը՝ ամբողջությամբ, մեկը՝ մասամբ

Նազիկ Ամիրյանը հարցաքննվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով

ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ խորհրդականի հետ

Երևանում թալանել են ԱԺ պատգամավորին` տանելով մի քանի հազար դոլար արժողությամբ «Ռոլեքս» ժամացույցը

Լոռիում հրդեհաշիջման ժամանակ այրվածքներ ստացած փրկարարը պարգեւատրվեց Մարտական ծառայության մեդալով

Հրդեհաշիջման ժամանակ զոհված փրկարարին հետմահու շնորհվեց Արիության մեդալ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահների հանդիպման ընթացքում ստորագրվել է 2 փաստաթուղթ

Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին

16 տարում Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է 51․2 մլն դոլար փոխհատուցում վճարել

Նորավան գյուղում այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր

Խաշմանյանի օգնականներն ազգային թիմում հայտնի են

Գողացել էին Եղվարդում գտնվող, վարելահողով անցնող մի քանի հարյուր մետրանոց խողովակաշարը

Փարիզյան սելֆի. վարչապետը, Ֆրանսիայի նախագահն ու Ֆրանկոֆոնիայի ՄԿ գլխավոր քարտուղարը

Վարչապետի հերթական սելֆին՝ Ֆրանսիայից. այս անգամ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին