Ինժեներական քաղաքի մոդելը կներդրվի Եթովպիայում

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) եւ Եթովպիայի նորարարության եւ տեխնոլոգիայի նախարարությունը հոկտեմբերի 29-ին Ադիս Աբեբայում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կհամագործակցեն բարձր տեխնոլոգիաների, ինժեներության եւ նորարարության ոլորտներում:

Համագործակցության շրջանակում նախատեսվում է Ինժեներական քաղաքի մոդելը ներդնել Եթովպիայի Talented and Gifted Center-ում:  

Հուշագիրը Ադիս Աբեբայում ստորագրել են Եթովպիայի նորարարության եւ տեխնոլոգիայի նախարար Գետահուն Մեկուրիան եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը

Սա նոր համագործակցության սկիզբ է, որ շրջանակում կանցկացվեն տեխնոլոգիական հմտությունների զարգացման նախագծեր, կստեղծվեն R&D լաբորատորիաներ, կիրականացվեն փորձի փոխանակման ծրագրեր՝ խրախուսելու երկու երկրներում նորարարական էկոհամակարգի զարգացումները:

Ամալյա Եղոյանի խոսքով՝ Եթովպիայի նորարարության եւ տեխնոլոգիայի նախարարության հետ ուղիղ հուշագրի ստորագրումը հաճելի անակնկալ էր:

«Մինչ այցը, նախատեսվում էր, որ հուշագիրը կստորագրվի Եթովպիայի Ադիս Աբեբայի համալսարանի հետ, սակայն արդեն Ադիս Աբեբայում տեղեկացանք, որ նախարար Մեկուրիան ցանկանում է, որ հուշագիրը հենց նախարարության հետ ստորագրվի: Սա պայմանավորված էր նրանով, որ նախարարն իսկապես կարեւորում է նախաձեռնությանը, որի շրջանակում Ինժեներական քաղաք ծրագիրը կիրականացվի Talented and Gifted Center-ում»,- ընդգծում է Ամալյա Եղոյանը:  

Եթովպիայում Ամալյա Եղոյանը որպես հատուկ խոսնակ՝ AfriLabs-ի եւ Աֆրիկյան Միության հրավերով, մասնակցում էր տարածաշրջանի նորարարական էկոհամակարգի ամենախոշոր միջոցառում համարվող AfriLabs ամենամյա հավաքին: Դրա շրջանակում նա հանդես է եկել «Հետազոտությունից նորարարություն. կամրջելով հետազոտական ինստիտուտների, համալսարանների եւ կենտրոնների միջեւ անդունդը» ելույթով:  

Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլին Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հուշագիր ստորագրեց Ադիս Աբեբայի համալսարանի համակարգչային գիտությունների բաժնի հետ: Հուշագիրը նախատեսում է երկու երկրներում համատեղ կրթական, հետազոտական եւ ակադեմիական ծրագրերի անցկացում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկրների խաչաձեւ համագործակցություն, համատեղ նախագծերի իրականացում, այդ թվում՝ Ադիս Աբեբայի համալսարանում Ազգային ինժեներական լաբորատորիաների մոդելի (ANEL) ներդրում:

Տպել
240 դիտում

Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժվել է

Ինչո՞ւ մինչ օրս դպրոցներում չեն ներդրվել «խոսող» դասագրքերը. ԿԳՄՍՆ պարզաբանում է պատճառը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը

Ցույցը ցրելիս ձերբակալվել է 37, վիրավորվել` 4 անձ. Վրաստանի ՆԳՆ

Ռուսաստանում հայտնաբերվել է երկրի խոշորագույն նարկոլաբորատորիան (տեսանյութ)

Հայ պատգամավորները ԱՄՆ-ում ծանոթանում են ամերիկյան փորձին․ «Ամերիկայի ձայն

Վթար Վարդենիս-Ակունք ավտոճանապարհին. ուղեւորը տեղում մահացել է

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր

ԱյԴի Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի և Բանկի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանի մամուլի ասուլիսը

Կիևում կայացել է Ուկրաինայի հայ երիտասարդների միության երրորդ ֆորումը

Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից

14 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզի Մերձավան գյուղում

Ուղեւորի ոսկյա զարդերն օդանավակայանի աշխատակիցներն էին գողացել (տեսանյութ)

Զովունի գյուղի չշահագործվող փայտամշակման արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Երևանում և ևս 7 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Մղձավանջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար. Իտալիան ջախջախեց 9:1 հաշվով

Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Բազումը նոր բաժնի պետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է կատարել