Արցախի ԱԺ-ն քննարկում է Սամվել Բաբայանի առաջարկը՝ Սահմանադրության փոփոխությունների մասին. ուղիղ հեռարձակումն ընդհատվեց

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում քիչ առաջ սկսվեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցների նախաձեռնած Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը. Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարեց, որ այս հարցի քննարկման ընթացքում ուղիղ հեռարձակումը կընդհատվի, բայց քննարկման տեսագրությունն ավելի ուշ հասանելի կլինի:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գլխադասային հանձնաժողովում սույն հարցի քննարկման ժամանակ հղումներ են կատարվել ազգային անվտանգությանը վերաբերող թեմաներին՝ մշտական հանձնաժողովների նախագահների եւ խմբակցությունների ղեկավարների հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում վերոնշյալ նկատառումներից ելնելով՝ նախապատվությունը տրվել է հետեւյալ ձեւաչափին. այժմ ուղիղ հեռարձակումը կընդհատվի, սակայն այս հարցի քննարկման տեսագրությունը հասանելի կլինի նիստի ավարտից հետո»,- ասաց Ղուլյանը:

Հիշեցնենք, որ սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում փոփոխություն կատարելու համար Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նախ ստորագրահավաք էր կազմակերպել, ապա եւ նրա կողմնակիցները ԱԺ-ում նախաձեռնել էին այդ փոփոխությունը: Բաբայանը ցանկանում է փոխել Սահմանադրության այն նորմը, որն արգելում է վերջին տասը տարվա ընթացքում Արցախում չբնակված քաղաքացիներին իրենց թեկնածությունն առաջադրել Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում:

Փոփոխությունից ցանկանում է օգտվել հենց ինքը Բաբայանը՝ 2020 թվականին սպասվող ընտրություններում առաջադրելով իր թեկնածությունը:

Վերջերս Արցախի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել փոփոխությունների նախագծին:

Տպել
1160 դիտում

Այս պահին հիմնական կենտրոնացումը Խոսրովի Արգելոցն է. պատգամավորը՝ անհետացած արշավականի մասին

Ամսվա վերջին Ադրբեջանի նախագահը կայցելի Թուրքիա

Ոստիկանության տարածքային բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է կամավոր հանձնվել (տեսանյութ)

Գեղամա լեռներում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը

Վթար Դավիթ Բեկի փողոցում. վարորդը տեղում մահացել է

Արայիկ Հարությունյանը ելույթ է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության նախարարական 5-րդ խորհրդակցությանը

Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի բարեփոխումների գործընթացին (լուսանկարներ)

Վանաձորի քաղաքապետարանի «լավ» աշխատանքի շնորհիվ վարորդները շարունակում են ջարդել մեքենաներն ու վտանգել իրենց կյանքը

ՍԱՏՄ-ն անցկացրել է հակամանրէային կայունության վտանգների իրազեկման շաբաթ

Կայացել է «Կայուն oրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ՀՀ հավաքականի բոլոր խաղացողները վրդովված են մեր գլխավոր մարզչի խոսքերից. Հարոյանը քննադատել է Խաշմանյանին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Թուրքիան Ռուսաստանին հայտնել է, որ Սիրիայում նոր գործողություն չի ծրագրում. ՌԴ ԱԳՆ

ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանն ազատվել է աշխատանքից

Լեհաստանը եւ Լատվիան կողմ են ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակմանը

Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

Հանդիպում եմ Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ. վարչապետ (տեսանյութ)

ՀՖՖ-ն չի կիսում կարծիքը, որ Մխիթարյանին պետք է զրկել ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագի թեւկապից. ասել է Վանեցյանը

Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծման հետեւանքով 30 վիրավոր կա եւ 5 զոհ, այդ թվում՝ երեխա

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստը