Ովքեր մեր ոտքերից կկախվեն եւ թույլ չեն տա երկիրը առաջ տանել, թափ կտանք մեր ոտքերի վրայից. վարչապետ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց լուծարել մի շարք գիշերօթիկ հաստատություններ: Խոսքը մասնավորապես «Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության», «Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության», «Գյումրիի երեխաների խնամքի եւ պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատության», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատության», «Վանաձորի մանկատան» մասին է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարցի անվանման առաջին հատվածը «ֆեյք նյուզ»-ի տրամաբանությամբ է շարադրված. «Այսօր նորից մեծ աղմուկ կլինի, որ ՀՀ կառավարությունը փակում է մանկատները, գիշերօթիկ դպրոցները»,- նշեց վարչապետը, ապա դիմելով հարցը զեկուցող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, ասաց, որ մանրամասն ներկայացնի այն:

Բաթոյանը նշեց, որ սա արվում է խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքն ընտանեկանին մոտ պայմաններում կազմակերպելու նպատակով: Սահմանվում է, որ մինչեւ 2020 թվականի հունվարի 15-ը պետության կողմից ՀԿ-ներին՝ ծրագրեր պատվիրակելու միջոցով ստեղծվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամք տրամադրող ծառայություններ:

Բաթոյանն ասաց, որ հոկտեմբերի 20-ի դրությամբ այդ հաստատություններում խնամք է ստացել 130 երեխա. «Այս տարի իրականացվել է հաստատություններում խնամվող երեխաների եւ նրանց ընտանիքների կարիքների խոր գնահատում, որի հիման վրա մշակվել է եւ շարունակում են մշակվել անհատական ծրագրեր: Բոլոր երեխաները շարունակում են ստանալ պետական աջակցություն: Հաշվի առնելով ծնողների պատրաստվածությունը՝ նրանց 30 տոկոսն արդեն ընդգրկվել է տնտեսական զարգացման ծրագրերում: Խոսքը 16 ընտանիքի մասին է, նրանց համար նախատեսվում է իրականացնել մասնագիտական դասընթացներ, տրամադրել անհրաժեշտ գործիքներ՝ տնտեսականում գործունեություն ծավալելու համար»:

Նախարարի խոսքով՝ կազմակերպությունների լուծարումից հետո այդ բոլոր միջոցները տրամադրվելու են մարզերում եւ Երեւանում պատվիրակման միջոցով ցերեկային աջակցման կենտրոնների ցանցի ընդլայնմանը, խնամատար ընտանիքների թվի ավելացմանը, երեխաների՝ կենսաբանական կամ խնամակալի ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցությանը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 1-ից, բացառությամբ Գյումրիի թիվ 2 գիշերօթիկի, որտեղ ուժի մեջ կմտնի հունվարի 25-ից, իսկ Վանաձորի մանկատան դեպքում՝ հունվարի 1-ից:

Բաթոյանը նշեց, որ այս որոշումը մշակվել է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքն ապահովելու համար, եւ սա չի նշանակում, որ ՀՀ կառավարությունը հրաժարվում է այս երեխաների հանդեպ իր պարտականությունից: Պարզապես փոխվում է աջակցման ձեւը:

Վարչապետը նշեց, որ սա բովանդակային բարեփոխում է: «Այս բարեփոխումներն ուղղված են ընդդեմ հուսահատության, քանի որ գիշերօթիկի, մանկատան սան ասել նշանակում է՝ մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ, որ ինքն ամբողջ կյանքի ընթացքում լինելու է հաջողության լուսանցքից դուրս: Այս իրավիճակի հետ մենք չենք պատրաստվում համակերպվել: Եթե, օրինակ, նայենք ՀՀ-ում թե քանի մանկատան, գիշերօթիկ հաստատությունների սան է ընդունվել բուհ, քանի հոգի են մասնագիտություն ստացել, իրենց բարեկեցությունն ապահովել, խայտառակ պատկերի առաջ կհայտնվենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս առումով պետական միջոցների օգտագործման արդյունավետությունն են նաեւ լուծում եւ ամեն ինչ անում են, որ երեխաներին վերադարձնեն ընտանիք:

Խոսելով ընտանեկան բռնության դեմ տարվող քաղաքականության մասին՝ վարչապետն ասաց. «Մենք այս քաղաքականությունը տանելու ենք առաջ՝ թույլ չտալով ՀՀ կոռուպցիոն համակարգի մնացորդները փորձեն Հայաստանը պահել հետադիմության կամ տանել մտցնել տգիտության փակուղի: Մեր քաղաքականությունը լինելու է սկզբունքային այս առումով: Ընդ որում, ես խոսում եմ բոլոր մակարդակների մասին, այդպիսի ուժեր կան նաեւ կառավարության մեջ, եւ մենք պետք է պետական կառավարման համակարգից հատ-հատ հետեւողականորեն արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց, մինչեւ վերջին մանրուքը, ընդհուպ՝ պինցետով, որ ոչ մի մոլեկուլ չմնա այդ բացիլից»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նույնը վերաբերում է տարեցների կենտրոնի խնամքին. «Եկեք մտնենք այդ կենտրոններ, տեսնենք, թե ինչ պայմաններում են այդ մարդիկ բառիս բուն իմաստով պահվում, եւ սրան նույնպես պետք է վերջ տանք: Այս ճանապարհը հեշտ չի լինելու: Այնպես չէ, որ մենք իդեալական համակարգ ենք ստեղծելու, բայց մենք ասում ենք, որ այս հուսահատության տրամաբանության մեջ չենք համակերպվելու, եւ այս ճանապարհին ոչ մեկ չի կանգնեցնելու: Հայաստանի ժողովուրդը մեզ տվել է երկիրն առաջ տանելու մանդատ, եւ բոլոր նրանց, ովքեր մեր ոտքերից կկախվեն եւ թույլ չեն տա երկիրն առաջ տանել, թափ կտանք մեր ոտքերի վրայից եւ մեր ժողովրդի վստահությամբ կշարժվենք առաջ: Ես ուզում եմ որ սա բոլորն արձանագրեն, այդ թվում՝ պետական համակարգում ներգրավված մարդիկ»:

Տպել
8212 դիտում

Գրիգորյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային հանդիպանը

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան