ՁԻԱՀ-ով վարակված երեխայի բուժումը գտնվում է առողջապահության նախարարի հսկողության ներքո

ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել է ՁԻԱՀ-ով երեխայի վարակվելու դեպքը՝ նշելով, որ վարակված երեխայի բուժումը գտնվում է առողջապահության նախարարի հսկողության ներքո։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

««Մանկահասակ երեխայի մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել. Նա վարակվել է հիվանդանոցո՞ւմ» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ դեպքի առնչությամբ նախարարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր:

Երեխայի մոտ կրկնակի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ: Որոշում է կայացվել ախտորոշման հաստատման նպատակով իրականացնել արյան կրկնակի հետազոտություններ` մի քանի մեթոդներով: Ցավոք, ախտորոշումը հաստատվել է:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվել է կոնսիլիում` առաջատար մասնագետների ներգրավմամբ, այդ թվում՝ արտերկրից ժամանած, հիվանդության վարման և դեղորայքային բուժմանն աջակցելու նպատակով:

Այս պահին երեխայի մոտ դիտվում է դրական շարժընթաց: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի հանրապետական կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից սկսվել է հակառետրովիրուսային բուժումը, ինչի շնորհիվ ներկայումս բավարար արդյունքներ են արձանագրվում:

Փոքրիկի բուժման գործընթացը գտնվում է առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

Ինչ վերաբերում է վարակի աղբյուրին կամ պատճառների վերհանմանը, տեղեկացնում ենք, որ դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում:

Միաժամանակ նախարարության կողմից իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն՝ հասկանալու վարակի փոխանցման հնարավոր աղբյուրները՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
832 դիտում

Վերջ. ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց դժգույն խաղով ու պաշտոնապես հրաժեշտ տվեց Եվրո 2020-ին

Երեւանում 37-ամյա կինը լույս աշխարհ է բերել 11-րդ երեխային

Քեզ հետ ենք, Վենետիկ․ Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնում հեղեղվող քաղաքի բնակչությանը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հետմահու Արիության մեդալով է պարգեւատրվել հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը. ԱԻՆ

Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանը դատարանին միջնորդեց դատակոչել Գագիկ Ծառուկյանին, Էդուարդ Բաբայանին, Իվետա Տոնոյանին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին

Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ արտահերթ ընտրությունների պահանջով. 2 օր է՝ երթեւեկելի պողոտան փակ է

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային

Գործկո՛մ, դո՛ւրս. ՀՀ ֆուտբոլի հավաքականի երկրպագուները պահանջում են ՀՖՖ գործկոմի հրաժարականը

Բացառվում է, որ ցանկապատի մեջ ապրենք. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտները կենդանի պատ են կազմել

Իսրայելը և Միացյալ Նահանգները ոչ մի բարեկամ չունեն. Հասան Ռոհանի

Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին

Բացահայտվել է Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած ամերիկացի սենատորի կապը թուրք լոբբիստների հետ

«Իմ Սարյանը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում Ֆրանսիայի հրապարակում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի կազմը Հունաստանի դեմ խաղում

ԱՄԷ-ի ներդրողից 515 մլն դրամ է հափշտակվել. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

ՇՄ նախարարության աշխատակիցներն առանց լրացուցիչ աջակցության իրականացրել են ամբողջ ՀՀ-ի թափոնավայրերի գույքագրում․ նախարար

Տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ընթացքի մեջ է, այլև ամեն օրվա հետ թափ է հավաքում. Նիկոլ Փաշինյան

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու