Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն ԱՄՆ-ում

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող  H.Res.296 բանաձևի ընդունումը։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արցախի ԱԳՆ-ն խորին երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆին և Գուս Բիլիրակիսին` բանաձևը հեղինակելու և ներկայացնելու համար, ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին՝ բանաձևին սատարելու և դրա ընդունմանն ուղղված հետևողական ջանքերի համար, ինչպես նաև՝ բանաձևը սատարած բոլոր կոնգրեսականներին։

«Շնորհավորում ենք և խորապես շնորհակալ ենք Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և Ամերիկայի հայկական համագումարին կոնգրեսականների հետ համակարգված աշխատանքի համար և բոլոր նրանց, ում հետևողական ջանքերը հանգեցրեցին այս պատմական որոշման՝ ճնշող մեծամասնությամբ ընդունմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Արցախի ԱԳՆ-ն բանաձևի ընդունումը համարել է կարևոր քայլ՝ միտված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի կողմից ձեռնարկվող փորձերի խափանմանը և մեծ ներդրում՝ նման հանցագործությունների կանխմանն ուղղված համընդհանուր պայքարում։

«Համոզված ենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ 1915-1923 թթ․ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևն ունի ոչ միայն բարոյական, այլ նաև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»,- նշել են ԱՀ արտաքին գործերի նախարարությունում։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ 

Քվեարկությունը տեւեց մոտ մեկ ժամ: Բանաձեւն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Կողմ քվեարկեցին 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ:

Տպել
227 դիտում

Վրաստանի հետ թռիչքների դադարեցման հետևանքով «Ուրալյան ավիաուղիները» 1 միլիարդ ռուբլու վնաս է կրել

Իրանի տարբեր քաղաքներում սկիզբ առած ցույցերի հետեւանքով 106 մարդ է մահացել. Amnesty International

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Սեմյոնովկա գյուղում անասնագոմ է այրվում. ԱԻՆ

Թուրքիան չպետք է վախեցնի Եվրամիությանը՝ օգտագործելով փախստականների խնդիրը. ԵԽ խոսնակ

Չգիտեմ՝ Վատիկանների որ պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները. Փաշինյան

Պրոֆեսոր Գրիգորի Կարագուլյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն

Թուրքիան «աշխարհի ռեկորդ է սահմանել» կալանավորված լրագրողների թվով

Լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ հայեր են․միջադեպ եկեղեցում. Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցի բլոգերին

Հայկական գինիները ներկայացվում են Լեհաստանում՝ ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսում

Խոշոր ավտովթար Լոռիում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը

Գանձաքար գյուղում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ

ՀՀ-ից Իտալիայի քաղաքացիների որդեգրած ավելի քան 30 երեխաները ողջ-առողջ են. արդարադատության նախարարությունը վերահսկում է

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են` Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում

Հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետը հանդիպում է Միլանի հայ համայնքի հետ. ուղիղ

Ռուս մեքենավարները ՀՀ-ում են փորձի փոխանակման նպատակով. ՀԿԵ