Լոբբիստներ եւ աշխարհաքաղաքականություն. ինչո՞ւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը ճանաչեց Ցեղասպանությունը

Միջազգային մամուլը լայնորեն լուսաբանում է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը, որն արժանացել է Թուրքիայի բացասական ու ագրեսիվ արձագանքին:

Եղեռնից ավելի քան մեկ դար անց՝ այսօր, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների՝ հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայներով:

Փաստաթուղթը, որ օրենքի պարտադիր ուժ չունի, արձանագրում է՝ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը:

Թեմային անդրադարձել են միջազգային հեղինակավոր պարբերականներ, որոնցից են BBC-ին, Euronews-ը, Timesofisrael-ը, New York times-ը, Theguardian-ը եւ այլ հեղինակավոր արեւմտյան ու ռուսական ԶՄՆ-ներ:

Միջազգային մամուլում ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը դիտարկվում է մի քանի համատեքստում՝ մարդասիրական, ԱՄՆ-թուրքական հարաբերությունների ու աշխարհաքաղաքականության:

BBC-ին մատնանշում է, որ բանաձեւը ֆորմալ առումով Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ էր դրվել դեռեւս այս տարվա սկզբին, սակայն ընդունվեց այժմ՝ պայմանավորված Սիրիայում Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի դժգոհությամբ:

«Եթե նախկինում ԱՄՆ-ում ցեղասպանության ճանաչման հարցը զոհաբերվում էր արտաքին քաղաքականության նպատակներին, ապա այժմ այն ընդունվեց հենց նույն նպատակներից ելնելով»,- նշում է փորձագետ Լոուրենս Բրոերսը:

Euronews-ը, անդրադառնալով թեմային, մատնանշում է այն հանգամանքը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է պատասխանել ԱՄՆ-ին՝ բանաձեւի ընդունման համար: «Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը: Դա անօգուտ քայլ է, Թուրքիան այն չի ճանաչի»,- հայտարարել է Էրդողանը:

Բրիտանական Reuters-ը եւս կատարվածում տեսնում է ոչ այնքան հումանիստական նպատակադրում, որքան Թուրքիայի հետ վերջին շրջանում ԱՄՆ-ի անշեղորեն լարվող հարաբերությունների համատեքստը:

«ԱՄՆ Կոնգրեսը չէր շտապում ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման հեռանկարից ելնելով: Սակայն վերջին շրջանում այդ հարաբերությունների համատեքստը փոխվեց: Բացի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններից, Թուրքիան սկսեց ռազմական բնույթի գործարքներ կնքել Ռուսաստանի հետ, օրինակ՝ С-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մասով»,- գրում է բրիտանական պարբերականը:

Timesofisrael-ը նկատում է, որ բանաձեւի ընդունումը ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում տեղի ունեցավ նախագահ Թրամփի պաշտոնավարման ժամանակ, որը երբեւէ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ խոստումներ չի տվել, ինչպես, օրինակ, նախկին նախագահ Բարաք Օբաման:

New York times-ը մատնացույց է անում այն հանգամանքը, որ բանաձեւը Ներկայացուցիչների պալատում ընդունվեց երկու կուսակցությունների՝ Դեմոկրատների ու Հանրապետականների համատեղ կողմ քվեարկությամբ: Կողմ քվեարկեցին 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ: Նման կոնսոլիդացիա դրսեւորվեց այն պարագայում, երբ նախագահ Թրամփի դեմ հետաքննությունների շարքը խորացրել էր ներքաղաքական բեւեռացումը, գրում է թերթը:

Ամերիկյան ամենահայտնի եւ ազդեցիկ պարբերականներից The Washington post-ը հիշեցնում է, որ նախկինում Թուրքիային յուր լոբբիստների ու այլ լծակների ազդեցության շնորհիվ հաջողվել է կանխել Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունումը: Անգամ ԱՄՆ երկու պետքարտուղարներ Քոնդոլիզա Ռայսը եւ Հիլարի Քլինթոնը տարբեր ժամանակներ զգուշացրել են նման քայլի վտանգավորության մասին:

Open Secrets-ի տվյալներով՝ 2017-2018 թվականներին Թուրքիան եւ նրա հետ աֆիլացված կառույցները 13,4 մլն դոլար են ծախսել Վաշինգտոնում իրենց շահերի առաջ մղման համար: Այդ գումարները տրվել են Ballard Partners ընկերությանը, որի ղեկավարը Ֆլորիդայում Թրամփի ամենաակտիվ կողմնակիցներից է:

Վերջին շրջանում Անկարայի լոբբիստները եւս մեծ ջանքեր էին գործադրում, որպեսզի հարթեն հարաբերությունները ԱՄՆ-ի հետ եւ թույլ չտան բացասական զարգացումներ: Սակայն միայն 11 հանրապետական կոնգրեսականներ ականջալուր եղան այդ արշավին, որոնց մեծ մասը Թրամփի վարչակազմի դաշնակիցներն են:

Ամերիկյան լրատվամիջոցները փաստում են, որ օրենքի պարտադիր ուժ չունեցող փաստաթուղթը միաժամանակ խորհրդանշական մեծ նշանակություն ունի և կարող է է՛լ ավելի սրել թուրք-ամերիկյան՝ առանց այդ էլ լարված հարաբերությունները:

Տարիներ առաջ՝ 2007-ին և 2010-ին, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների տանը շրջանառության էին դրվել նույնաբովանդակ այլ բանաձևեր, Թուրքիան ետ էր կանչել իր դեսպանին Վաշինգտոնից: Փաստաթղթերը քննարկվել էին միայն կոնգրեսական հանձնաժողովներում և այդպես էլ չէին հասել լիագումար նիստի օրակարգ:

Քվեների 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ ընդունված բանաձևը օրենքի պարտադիր ուժ չունի: Նախաձեռնության հեղինակները, սակայն, վստահ են, որ այն խորհրդանշական ուղերձ է Թուրքիային՝ մեկ դար առաջ տեղի ունեցած հանցագործությունը դատապարտելու և Անկարային պատասխանատվության կանչելու համար:

Վերջին անգամ Ներկայացուցիչների տունը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1984-ին էր ընդունել. նախաձեռնությունը, սակայն, օրենքի ուժ չէր ստացել, քանի որ չէր արժանացել Սենատի հավանությանը:

Տպել
1751 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին