Մենք պետք է ունենանք ոչ միայն լավ երաժիշտներ, այլեւ լավ երաժշտությունը պրոպագանդողների ակտիվ շրջանակ. Տիգրան Մանսուրյան

«Ինձ համար երկու սրբություն գոյություն ունի՝ Հայաստան երկիրն իր տարածքով եւ հայոց լեզուն՝ նրա վրա իշխող»,- ասում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Հայաստանում դասական երաժշտության պրոպագանդայի, դաշտում մեր կոտորակված լինելու եւ այլ հարցերի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է մաեստրո Մանսուրյանի հետ:

-Մաեստրո, հետաքրքիր է՝ դուք ի՞նչ դասականների եք լսում՝ հայ կամ միջազգային, եւ այս պահին ո՞ւմ խորհուրդ կտայիք, որ լսեին մեր երաժշտասերները:

-Շատ կարեւոր է, որ ականջը հղկվի դեպի նորագույն երաժշտությունը: Նորագույն երաժշտությունը շատ բազմատեսակ է, շերտերը շատ են: Այժմ ինտենսիվ զարգացման պրոցես է տեղի ունենում, որտեղ յուրաքանչյուր 15-20 տարին մեկ այնպիսի շարժումներ են գոյանում, որ դրանց հետեւելն անչափ հետաքրքիր է: Բայց ինձ մոտ այն զգացումն է, որ մենք մի փոքր դանդաղ ենք հաղորդակից դառնում այդ նորագույն շարժումներին: Երբեմն նկարչության կամ կինոյի մեջ ավելի հաղորդակից ենք, քան երաժշտության: Երաժշտության մեջ մի տեսակ կապն ավելի նվազ է: Անուններ կան, որ այսօր մեծ դեր ունեն միջազգային երաժշտական շարժման տեսակետից, եւ իրենց ներկայությունն այստեղ գրեթե նկատելի չէ:

-Հեղափոխությունից հետո Հայաստանի մշակութային կյանքում փոփոխություններ նկատու՞մ եք: Վերջին երկու տարում կարծես թե ակտիվացել են երիտասարդ երաժիշտները:

- Դա դանդաղ ընթացող պրոցես է, մանավանդ, որ մեր ընդհանուր երաժշտական կյանքը շատ կոտորակված է: Եթե եվրոպական երաժշտությունն ունի դասական եւ փոփ արվեստ, ապա մեզ մոտ շատ ճյուղավորված է եւ՛ քաղաքային ռաբիսը, եւ՛ հոգեւոր երաժշտությունը, ինչու չէ՝ ջազը, աշուղականը: Մենք դեռ վայելում ենք աշուղական արվեստի ներկայությունը: Կան այդ անունները, նրանք էլ են ստեղծագործում: Կան կիթառով երաժշտություն ստեղծողներ եւ այլն: Այսինքն՝ մենք լավ կոտորակված ենք, մեր դաշտը շատ է կոտորակված: Այդ տեսակետից նորագույն անունների մուտքն էլ է դժվար: Հույս ունեմ, որ այս երիտասարդները, որոնք տեղյակ են այդ ամենին, երաժշտական կյանք կբերեն ոչ միայն իբրեւ իմացություն, որ կար այսպիսի անուն, այլեւ իբրեւ պրակտիկ կատարողական արվեստ կմտցնեն մեր երաժշտական կյանք:

Այսօր մենք ունենք անուններ, որոնք Եվրոպայի լավագույն վարպետների մոտ են սովորում: Նրանցից ոմանք վերադառնում են, ոմանք չեն վերադառնում, բայց կյանքը դա է: Մեծ նախադրյալներ են եղել, եւ այդ առիթով ես ուզում եմ խոնարհվել իմ մեծ ուսուցչին՝ Ղազարոս Սարյանին, որ երկար տարիներ Կոնսերվատորիայի ռեկտորը լինելով, իրապես, նպաստել է այսօրվա հիմքերին: Մեծ մասամբ նա է այսօրվա այս հիմքը դրել իր ղեկավարման 25 տարիների արդյունքում: Երիտասարդները հիմա հնարավորություն ունեն շփվելու աշխարհի տարբեր նվագախմբերի, տարբեր երաժիշտների եւ կոմպոզիտորական դպրոցների հետ, ինչն իմ տարիներին գոյություն չուներ: Մենք ունեինք մի կենտրոն՝ Մոսկվան էր: Կան անուններ, որոնց ես շատ բարձր եմ գնահատում՝ Արթուր Ավանեսով, Արամ Հովհաննիսյան, Վաչե Շարաֆյան, ու էլի անուններ կան: Այդ մարդկանց աշխատանքը ես շատ բարձր եմ գնահատում: Նրանք կարեւոր դեր ունեն այսօր հայ երաժշտության ապագան կայացնելու տեսանկյունից:

- Հայաստանում այսօր լսու՞մ են նրանց:

- Դժվար թե: Աշխարհում դասական երաժշտություն լսում են մարդկության մեկ-երկու տոկոսը: Այնպես որ, մենք էլ դրա մի մասն ենք:

Իսկ այդ ուղղությամբ աշխատանք տանել եւ ձեր նշած այդ դանդաղությանը մի փոքր տեմպ հաղորդել հնարավո՞ր է:

- Երեւի: Մենք պետք է ունենանք ոչ միայն լավ երաժիշտներ, այլեւ լավ երաժշտությունը պրոպագանդողների մի ակտիվ շրջանակ, օրինակ՝ լուրջ լրագրող: Երաժշտական թեքումով լրագրող մենք հաճախ չենք տեսնում, իրադարձություններ են տեղի ունենում՝ աննկատ անցնում գնում են:

Այսօրվա նախարարությունն էլ չի՞ կարողանում դասական երաժշտության ճիշտ պրոպագանդա իրականացնել:

- Ընդհանուր շարժումը կա: Ահավասիկ, չէի ուզենա իմ տեսանկյունից պնդել, բայց, օրինակի համար, այսպիսի մեծ ուշադրություն գործնականորեն չէի տեսել, թեեւ միշտ ինձ լավ եմ զգացել իմ երկրում: Ես չունեմ որեւէ պահանջ կամ նեղսրտություն, այլ ճիշտ հակառակն է, բայց վերջին շրջանում տեղի կայացած համերգների շարքն ինձ ավելի է ուրախացնում: Հնարավոր է, որ 80-ամյակս նպաստեց (կատակում է):

Տպել
598 դիտում

ՀՅԴ-ն արտաքսել է այսօր տարածված նամակի հեղինակ երիտասարդներից երեքին

«Մի բան անենք». Շիրակի մարզում նոր արշավ է սկսվել

Ադրբեջանի նախապայմաններն ու Հայաստանի մերժումը. ինչ է քննարկվել 3 ժամ՝ ԱԳ նախարարների հանդիպմանը

Մենք բոլորս պետք է մի լեզվով խոսենք ու նույն նպատակները պետք է հետապնդենք. Կարեն Բրուտյանը

Մեր երկրում տարվում է ուղղորդված պայքար ապօրինի անտառահատումների դեմ. Էրիկ Գրիգորյան

Իրաքում հայտարարել են ԻՊ նախկին առաջնորդի տեղակալին ձերբակալելու մասին

Վարչապետը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին

Վիճակագրական տվյալներն առավել քան խոսուն են, փրկված ճակատագրերը՝ անթիվ. Մխիթար Հայրապետյան

Շոտլանդական գետում հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի ամենամեծ ոսկե բնական կտորը. CNN

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական սպառնալիք կա. ԵԱՀԿ նախագահ

Ամանորին երեք օրը երկուսով անցկացնելը կարժենա 4 հազարից 300 հազար դրամ. առավել մատչելի են հյուրատները

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի. ԱԻՆ

Բագրատաշենի սահմանային անցակետից խարդախության մեղադրանքով հետախուզվող է բերման ենթարկվել

60 վերապատրաստող-մենթորներ ներառական կրթության վերապատրաստումներ կանցկացնեն տարբեր դպրոցներում

Ադրբեջանի խորհրդարանն արձակվեց. արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն փետրվարի 9-ին

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը խոհեմության կոչ է անում (տեսանյութ)

«Ֆուդ Ամ» ՍՊԸ պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների եւ աջակցության հնարավորությունները կավելանան

Պարոն Մելքումյան, դուք այնպիսի մունաթով եք խոսում, որ մեզ թվում է, թե այս եղած խնդիրների պատճառը մենք ենք. Թունյան