2020-ի բյուջեի նախագծով աճել են նախագահի, վարչապետի եւ ԱԺ աշխատակազմերի հատկացումները. նվազել է ՍԴ-ինը, ՀՔԾ-ինը

2020 թվականի բյուջեի նախագծով աճել են նախագահի, վարչապետի եւ ԱԺ աշխատակազմերի հատկացումները, նվազել՝ Հաշվեքննիչ պալատի, Սահմանադրական դատարանի, Հատուկ քննչական ծառայության հատկացումները:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը քննարկման ժամանակ ասաց, որ նախագահի աշխատակազմի համար 2020 թվականի բյուջեով նախատեսված ֆինանսական մեծությունը կազմել է 1 մլրդ 576 մլն դրամ, ինչը 430 մլն դրամով ավելի է 2019 թվականի ծրագրից, իսկ ԱԺ աշխատակազմի համար 6 մլրդ 96 մլն դրամ է նախատեսված, ինչը 2019-ի ցուցանիշից 842 միլիոն դրամով ավելի է:

Խոսելով վարչապետի աշխատակազմի հատկացումների մասին, Ջանջուղազյանն ասաց, որ ներկայացված նախագծով տրամադրվելու է 20.8 մլրդ դրամ, որը գումարային արտահայտությամբ տարբերվում է նախորդ տարվա բյուջեից շուրջ 4 մլրդ դրամով (ավելի): «Այստեղ 2.5 մլրդ դրամը բացատրվում է այն հանգամանքով, որ վարչապետի աշխատակազմը բացի աշխատակազմի պահպանումից նաեւ պատասխանատվություն ունի բյուջետային ծրագրերի համար, որոնք իրականացվում են արտաքին աջակցությամբ»,- ասաց Ջանջուղազյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ նշեց, որ 2020 թվականի համար վարչապետի աշխատակազմի կողմից նախատեսվում է իրականացնել 11 ծրագիր եւ 47 միջոցառում:

Անդրադառնալով վարչապետի աշխատակազմին պատկանող մեքենաների թվին, Աղաջանյանն ասաց, որ 2019թ. ընթացքում այն կրճատվել է. «2019թ. ընթացքում վարչապետի աշխատակազմում կրճատվել է 44 ավտոմեքենա եւ 30 վարորդ, որի արդյունքում խնայվել է տարեկան 65 մլն դրամ»:

Հայաստանի նախագահի աշխատակազմը իր գործառույթներն իրականացնելու համար 1 մլրդ 575 մլն 884 դրամ հատկացնելու հայտ է ներկայացրել: Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը նշեց, որ դրա 90 տոկոսը պետք է ծախսվի աշխատակիցներին պահելու կարիքների, նրանց աշխատավարձերի վճարման ու շենքի շահագործման նպատակով։

Տարասյանի խոսքով՝ միջոցների մի մասը կուղղվի աշխատանքային ուղեւորություններին ու գործուղումներին. «Մեզ նոր պահանջներ են ներկայացվել, ինչպես քանակական, այնպես էլ որակական, ինչպես նաեւ ժամանակավոր բնույթի։ Անդրադառնալով քանակական ասպեկտին, պետք է նշեմ, որ եկող տարի մենք նախատեսում ենք իրականացնել 22 բարեգործական ծրագիր՝ չմոռանալով դրանց որակական բաղադրիչի մասին»,- մանրամասնեց Տարասյանը հավելելով, որ այդ ծրագրերի շահառուների թիվը նախատեսվում է 5-ից հասցնել 8 հազարի:

ՀՀ ԱԺ-ի գործունեությունն ապահովելու համար օրենսդրական եւ վերլուծական ծառայությունների համար հաշվարկվել է 6 մլրդ 786 հազար դրամ, միջազգային խորհրդարանական պատվիրակություններին ՀՀ անդամակցությունների համար՝ 183 մլն դրամ, աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման համար՝ 1 մլն 260 հազար դրամ, ԱԺ տեխնիկական հագեցվածության բարելավման համար՝ 222 մլն 380 հազար դրամ, եւ ԱԺ շենք շինությունների կապիտալ վերանորոգման համար՝ 70 մլն 856 հազար դրամ: Այս մասին հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

«Այս վերջին ծրագիրը նոր է, մինչ այժմ չենք ունեցել նման հոդված»,- ասաց Գալստյանը: Վերջինս նշեց, որ ԱԺ աշխատակազմի 2020 թվականի բյուջետային հայտը կազմվել է 5 միջոցառման համար:

Նա նշեց, որ խոշոր նվազեցման է ենթարկվել աշխատավարձի ֆոնդը՝ 133.6 մլն դրամով: Գալստյանը նշեց, որ հատկացումներում կան որոշ կետեր, որոնք աշխատակազմը ընդունելի չի համարում. «Ընդունելի չենք համարում բարձր դասային աշխատողների հավելավճարների 6.2 մլն և տրվող դրամական օգնությունների 4.5 մլնի կրճատումը»:

Նրա խոսքով՝ աշխատակազմը ԱԺ առավել թափանցիկ ու հասարակությանն ավելի մոտ լինելուն ուղղված միջոցառումների իրականացման համար ներկայացրել է 60 մլն դրամի հայտ, մինչդեռ ֆինանսավորումն այս մասով հանվել է:

Բարձրագույն դատական խորհրդին հատկացվելու է մոտ 12,6 մլրդ դրամ է հատկացվելու: Այն ավելացել է շուրջ 193 մլն դրամով:

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը քննարկման ժամանակ նշեց, որ հատկացվող գումարի զգալի մասն ուղղվելու է աշխատակիցների աշխատավարձերի տրամադրմանը: Անդրադառնալով ԲԴԽ-ին եւ դատարաններին հատկացված տրանսպորտային միջոցներին՝ Փոլադյանը նշեց, որ դատական համակարգում առկա տրանսպորտային միջոցներից 2-ը գտնվում են օտարման գործընթացում:

«Դատական համակարգում առկա է 30 տրանսպորտային միջոց, 2-ի օտարման գործընթացն ընթացքի մեջ է: Առկա 28 մեքենաներից 3-ն են ծառայողական մեքենաներ, մնացածը սպասարկող են, 2-ը՝ բեռնատար: 26-ից 17-ը սպասարկում են մեկ դատարանի, մնացած 9 մեքենաները՝ԲԴԽ-ին եւ դատական դեպարտամենտին»,- ասաց Փոլադյանը:

Արդարադատության նախարարությանը կհատկացվի 17,3 մլրդ դրամ, որն ավելացել է 344 մլն դրամով:

Նախարար Ռուստամ Բադասյանն անդրադառնալով նախարարության ծառայողական մեքենաների թվին՝ նշեց, որ մինչեւ 2019թ. ավարտը դրանց թիվը կրճատվելու է. «Այս պահին նախարարությունում առկա է 9 տրանսպորտային միջոց, որոնցից մինչեւ տարվա վերջ մնալու են 4-ը: Արդեն համապատասխան գործընթացը սկսված է»:

Սահմանադրական դատարանին նախատեսված է հատկացնել 721 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 4 մլն դրամով:

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը նշեց, որ հատկացված գումարի մեծ մասն ուղղվելու է ՍԴ դատավորների ու աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերի տրամադրմանը. «Նախատեսված գումարի 89.2%-ը ՍԴ դատավորների ու աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերի, հավելավճարների, պարգեւատրումների համար նախատեսված միջոցներն են»:

Հաշվեքննիչ պալատին կհատկացվի 1 մլրդ 90 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է 29 մլն դրամով:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը քննարկման ժամանակ նշեց, որ կառավարությունը շուրջ 120 մլն դրամով պակաս է բավարարել 2020թ. համար Հաշվեքննիչ պալատի բյուջետային հայտը:

«2020թ. ՀՀ պետական բյուջեով Հաշվեքննիչ պալատին հատկացված է 1 մլրդ 90 մլն դրամ, ինչը 29 մլն դրամով պակաս է նախորդ տարվա հատկացված ֆինանսական միջոցների համեմատ: Պետք է նշեմ, սակայն, որ Հաշվեքննիչ պալատը ներկայացրել էր 1 մլրդ 209 մլն 922 հազար դրամի չափով բյուջետային հայտ, այսինքն` մեր բյուջետային հայտը բավարարվել է 119 մլն 634 հազար դրամով պակաս»,- ասաց Յոլյանը: Նա նշեց, որ ներկա պահին այդ խնդիրը քննարկվում է ՀՀ կառավարության հետ:

Հատուկ քննչական ծառայությանը կհատկացվի 735 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է 4,7 մլն դրամով: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քննարկման ժամանակ ասաց, որ նվազումը պայմանավորված է 2019թ. ջեռուցման-հովացման համակարգի վերանորոգման համար նախատեսված միջոցների տարբերությամբ եւ վերապատրաստվողների թվաքանակի տարբերությամբ: 2019թ. վերապատրաստվել է 18 քննիչ, 2020թ. նախատեսում ենք վերապատրաստել 6-ին»,- ասաց Խաչատրյանը:

Քննչական կոմիտեին կհատկացվի 7,7 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ պակասել է 110 մլն դրամով: ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ասաց, որ նվազումը պայմանավորված է համազգեստի կրելիության ժամկետով:

Գլխավոր դատախազությանը հատկացվելու է 5,4 մլրդ դրամ, այն ավելացվել է 86 մլն դրամով: ՀՀ գլխավոր դատախազության գլխավոր քարտուղար Հմայակ Նավասարդյանը նշեց, որ ֆինանսավորումը հատկացվել է երեք ծրագրերի կատարման համար` դատավարական ղեկավարում եւ դատախազական հսկողություն, մասնագիտական ուսուցում եւ որակավորման բարձրացում եւ փորձաքննությունների ծառայություն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1 մլրդ 179 մլն դրամ, որն ավելացել է 26,4 մլն դրամով: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադառնալով իր ղեկավարած կառույցի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների թվի փոփոխմանը՝ նշեց, որ ունեցել են 4 մեքենա եւ որեւէ ավելացում այս առումով չի նախատեսվում:

Տպել
2371 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն