Երևան
15 °C
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության դեսպանության գործերի հավատարմատար Բիրյեր Կարլսոնին։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:
Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև գործընկերության ու բարեկամական ընկալման վրա խարսխված առանձնահատուկ մակարդակի շփումները և անձնական պատրաստակամություն հայտնել սեփական նպաստը բերել երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման գործում։ Նախարարի խոսքով հայ-շվեդական համագործակցության օրակարգի կարևորագույն բաղկացուցիչ է համարվում Հայաստանի և Շվեդիայի տարածքային միավորների, մասնավորապես Լոռու մարզի և Ուպսալայ նահանգի միջև լավագույն փորձի ու գիտելիքի փոխանակման վրա հիմնված միջտարածաշրջանային կապերը։ «Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման բնագավառներից զատ մեր նախարարությունն այժմ ունի գործառութային շատ ավելի ընդգրկուն տարածականություն, ինչը հնարավորություն է ընձեռնում փոխգործակցության նոր եզրեր փնտրել և լավագույնս օգտագործել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կուտակված ողջ ներուժը»,-ասել է նախարարը։
Բիրյեր Կարլսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ շվեդական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ առաջնահերթ ուղղություններով գործընկերության նոր օրակարգ նախանշելու գործում։ Դեսպանության գործերի հավատարմատարը նախարարին տեղեկացրել է, որ տարածաշրջանային ծրագրերին զուգահեռ շվեդական կառավարությունը Շվեդական միջազգային զարգացման համագործակցության կազմակերպության հետ միասին Հայաստանում նախաձեռնում է իրականացնել երեք բաղադրիչներից բաղկացած արդյունքահեն ծրագիր։ Զարգացման համագործակցության հարթակի վրա հիմնված այս ծրագիրը ընդգրկում է շրջակա միջավայրի պաշտպանության, կոշտ կենցաղային թափոնների կառավարման, էներգետիկ արդյունավետության բարձրացման, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, տարածքային կարողությունների հզորացման, կայուն քաղաքների ձևավորման, ինչպես նաև ճանապարհային անվտանգության ապահովման ոլորտները։
Նախարար Պապիկյանը զրուցակցի հետ քննարկել է նաև Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում ձեռնարկվող միջոցառումները և այս առնչությամբ արձանագրել, որ կառավարությունը փորձում է ի դեմս համայնքների ձևավորել կայուն տնտեսական կենտրոններ, որոնք կկարողանան արդյունավետ և օպտիմալ օգտագործել առկա ռեսուրսներն ու ենթակառուցվածքային հնարավորությունները։ «Երևանի ծանրաբեռնվածության լիցքաթափման և ապակենտրոնացման նպատակով մենք այժմ քայլեր ենք ձեռնարկում Հայաստանի տասը քաղաքներում զարգացնել ենթակառուցվածքային հզորությունները, խթանել տնտեսական ակտիվությունը, բարձրացնել զբոսաշրջային գրավչությունը»,- նկատել է նախարարը և հույսով հավելել, որ հայկական կողմի արդեն իսկ նախաձեռնած քայլերը հաջողությամբ կթղթակցվեն գործընկեր Շվեդիայի առաջարկած ծրագրային օրակարգի հետ։
Կողմերը պայմանավորվել են պարբերական հանդիպումների և շահագրգիռ քննարկումների միջոցով մշակել առկա գաղափարների և նախագծերի ներդրման առավել արդյունավետ ճանապարհներ։
Ավարտին Բիրյեր Կարլսոնը նախարար Պապիկյանին է փոխանցել 2020թ․ փետրվարին Ստոկհոլմում կայանալիք «Ճանապարհային անվտանգության գլոբալ նախարարական համաժողովին» մասնակցության՝ Շվեդիայի Թագավորության ենթակառուցվածքների նախարար Թոմաս Էներոթի հրավերը։
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե
ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին
Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ
Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա
ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը
Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա
Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին
13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին
© 2024 Հայկական ժամանակ