Լոռու մարզպետարանը Ալավերդու քաղաքապետից պահանջում է աշխատանքից ազատել N4 մանկապարտեզի տնօրենին. նա Շարմազանովի մայրն է

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի: Խեչումյանից պահանջվում է դադարեցնել Ալավերդու թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Լաուրա Ավագյանի պաշտոնավարումը:

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ Լաուրա Ավագյանը ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի մայրն է:

Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Լոռու մարզպետարանի աշխատակազմը պահանջում է աշխատանքից ազատել տնօրենին, քանի որ վերջինս կենսաթոշակային տարիքի է:

Սասուն Խեչումյանը հնարավոր համարեց այն փաստը, որ մինչ դատական գործի ավարտը Լաուրա Ավագյանն աշխատանքից ազատվի, բայց վերջինիս հետ կնքված է աշխատանքային պայմանագիր, որը լրանում է այս տարվա դեկտեմբերի 31-ին: Մինչեւ պայմանագրի ավարտը, հաստատության տնօրենը կաշխատի իր պաշտոնում, որից հետո ազատման հարցը կքննարկվի: Համայնքի ղեկավարի խոսքով՝ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝դատական գործը կարող է նշանակվել եւ քննվել պայմանագրի ավարտից հետո:

Անի Ավագյան

Տպել
533 դիտում

Խաշմանյանի օգնականներն ազգային թիմում հայտնի են

Գողացել էին Եղվարդում գտնվող, վարելահողով անցնող մի քանի հարյուր մետրանոց խողովակաշարը

Փարիզյան սելֆի. վարչապետը, Ֆրանսիայի նախագահն ու Ֆրանկոֆոնիայի ՄԿ գլխավոր քարտուղարը

Վարչապետի հերթական սելֆին՝ Ֆրանսիայից. այս անգամ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 32 հա տարածք

Վրաստանը կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Վարչապետի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Անձրեւի ժամանակ ասֆալտապատված ճանապարհի վրա արդեն փոսեր են առաջացել

Ըմբիշ, չեմպիոն եւ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը 4 գոտեմարտում 4 հաղթանակ է տարել

Արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաեւ մարզադպրոցների աշխատողների աշխատավարձը կբարձրանա. Երեւանի բյուջե-2020

Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը ոստիկանները 4 կգ մարիխուանա են հայտաբերել (տեսանյութ)

Բարձր մակարդակով ընդգծվել է՝  ԱՄՆ-ն շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ. Մանվել Սարգսյան

15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած

Երևանում մեկնարկել է Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը. ԷՆ

Նիկոս Անաստասիադիսը Թուրքիայից պահանջել է Կիպրոսից դուրս բերել զորքը

Հանրապետական կոնգրեսականների մոտ տարբեր կարծիքներ են. Wall Street Journal-ը՝ Թրամփի իմպիչմենտի մասին

«Ես Ղարաբաղ գուզեմ ծառայեմ անպայման». Լեռնուտի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց Նարեկ Հարությունյանի անունով

Նոր սարքեր են տրամադրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին. ԱՆ