Հանրապետական մարզադաշտում թաքցվել է 700․000․000 դրամի շրջանառություն․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2003 թվականի նոյեմբերից 2018-ի հուլիս ՀՖՖ «Վ․Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»-ի տնօրինությունը, առանց ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, մարզադաշտի տարածքում փաստացի իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն։

Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, մասնավորապես, կազմակերպել են ծաղկի մեծածախ վաճառքի տոնավաճառ և ծաղկի առևտրով զբաղվող անձանցից օրական հավաքագրված ընդհանուր շուրջ 160․000-ական դրամները մասնակի են մուտքագրել դրամարկղ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հիշյալ ժամանակահատվածում հավաքագրվել է շուրջ 849․600․000 դրամ, որից ձևակերպվել է ընդամենը 149․519․905 դրամ։ Այս կերպ թաքցվել է 700․000․000 դրամի շրջանառությունը և չի վճարվել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 97․861․424 դրամի հարկեր։ Բացի այդ, լիցենզիայի համար նախատեսված տարեկան պետտուրքի մասով պետությանը պատճառվել է դարձյալ առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 10․000․000 դրամի վնաս։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ «Վ․Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»-ի տնօրինությունը անհատ ձեռնարկատիրոջ հետ վարձակալության պայմանագիր է կնքել, որի հիման վրա անհատ ձեռնարկատերը նախորդ տարվա օգոստոսից մինչ օրս, առանց ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, մարզադաշտի տարածքում փաստացի իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն՝ կազմակերպելով ծաղկի մեծածախ վաճառք։ Այս դեպքում լիցենզիայի համար նախատեսված պետտուրքի մասով պետությանը պատճառվել է խոշոր չափերի 2․000․000 դրամի վնաս։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել անձինք, որոնց միջոցով էլ 2018-ի օգոստոսից հիշյալ անհատ ձեռնարկատերն իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։

Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն՝ հետագա քննության։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Տպել
3851 դիտում

Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ինֆարկտ տարած գյուղապետը հետ է վերցրել փաստաթղթերը. նախընտրական կրքեր գյուղերում

ԱԻՆ-ը կոչ է անում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով. սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Արշակունյաց պողոտայում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը

Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, բռնկված հրդեհն ինքնամարվել է (տեսանյութ)

Քաղաքապետը դեռեւս չի ստորագրել կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը

Երևանի կենտրոնում կրակել են շան վրա. փամփուշտը դիպել է անմիջապես ողնաշարին

Ներկայացվել է «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020 – 2036 թվականների զարգացման պլան» հաշվետվությունը

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել վերանայել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության քաղաքականությունը

Հայաստան Մ-19 - Չեռնոգորիա Մ-19 հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով. ՀՖՖ

Արթուր Դանիելյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին. ՀՖՖ

Գյումրու դեպոյի մեքենավարները դիմել են ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն (լուսանկարներ, տեսանյութ)

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օրենքով գողերին» քրեական պատասխանատվության ենթարկելու նախագիծը

Մաթեմատիկա, հայոց լեզու եւ պատմություն առարկաների ուսուցիչները աշխատանքի ընդունվելուց առաջ քննություն կհանձնեն

Շվեդ ուսանողները շրջել են խորհրդարանի շենքում. ԱԺ

Դպրոցում 6 քննություն հանձնելով՝ ընդունելության քննությունները, ըստ էության, վերանալու են. նախարարը՝ նոր նախագծի մասին

Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ