ՀՀ-ում կորեացի զբոսաշրջիկների թվաքանակն ավելացել է 38%-ով. Ավինյանը գոհ է եւ այդ մասին ասել է դեսպանին

Հոկտեմբերի 29-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կորեայի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Լի Սոկ-Բեին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Տիգրան Ավինյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա նշանակումը զգալի խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լի Սոկ-Բեն ասել է, որ ջանք չի խնայի հայ-կորեական փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար: Նա նաև շնորհավորել է ՀՀ կառավարությանը երկրում իրականացվող բարեփոխումների կապակցությամբ և նշել, որ Կորեան պատրաստակամ է Հայաստանի հետ կիսվել իր փորձառությամբ:

Փոխվարչապետը կարևորել է վերջերս ուժի մեջ մտած Ներդրումների խթանման և պաշտպանության համաձայնագիրը, ինչը անհրաժեշտ ազդակ և իրավական հիմք կդառնա երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման համար: Տիգրան Ավինյանը նաև գոհունակություն է հայտնել զբոսաշրջության ոլորտում առկա առաջխաղացման կապակցությամբ. 2019 թ. առաջին կեսին 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կորեացի զբոսաշրջիկների թվաքանակն ավելացել է 38%-ով: Այս համատեքստում կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Կորեայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն ունենալու հարցը:

Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել Կորեական միջազգային համագործակցության գործակալության կողմից տրամադրած զարգացման աջակցության համար: Քննարկվել է գործակալության կողմից Հայաստանում նոր ծրագրերի իրականացումը:

Կողմերը մանրամասնորեն անդրադարձել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարներին: Տիգրան Ավինյանն առաջարկել է ուսումնասիրել կորեական բարձր տեխնոլոգիական ընկերությունների կողմից Հայաստանում հետազոտական մասնաճյուղ բացելու հնարավորությունները:

Տպել
1020 դիտում

Դատարկ մետրո, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր. ի՞նչ է պատմում հայազգի Մանեն Միլանի մասին՝ կորոնավիրուսը տարածվելուց հետո

«Թաքնվելու տեղ չկա». անկում են ապրում ընկերությունների և նավթի գները, կորոնավիրուսի ազդեցությունը երկարաժամկետ է լինելու

Երգեցին քիչ, պարեցին կարճատեւ. Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանները կրկին կհիմնանորոգվեն, բայց եռապատիկ թանկ

Փարիզում այրվում է Լիոնի կայարանը. Կոնգոյի ակտիվիստները կասկածվում են կայարանում կրակ բացելու մեջ. BBC

ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ է արձանագրել

Վարչական տույժ է կիրառվել «Վոլտեն Արմ» ՍՊԸ-ի նկատմամբ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի թեժ գծին 2019 թվականին 119 ահազանգ է ստացվել

Կոտայքի մարզպետարանում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում-իրազեկում

Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակել

Մեզ տալիս են շորեր ու կոշիկներ, որոնցից հոտ է գալիս, հիմա էլ տեսախցիկներ են տեղադրել. հերթական բողոքը Օպերային թատրոնում

Ներսես Աշտարակեցու 250-ամյակի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդավայրում տեղի է ունեցել գիտաժողով

Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. բերման է ենթարկվել Արթիկի երկու բնակիչ

Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ Իդլիբի իրավիճակով պայմանավորված

Հանրաքվեի պատշաճ նախապատրաստման եւ անցկացման համար ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Գուցե «առանձին կենտրոն մնալու» մոտիվի տակ ոչ թե մասնագիտական խիստ դիրքորոշումն է, այլ հենց նեղ անձնային շահը. Թորոսյան

Պուտինն ու Էրդողանը Իդլիբի հարցով կհանդիպեն մարտի 5-ին կամ 6-ին

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը վնասազերծվել է. բերման ենթարկելու ընթացքում նա կրակոցներ է արձակել (տեսանյութ)

Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը՝ մեր 82 քաղաքացիներով. Արսեն Թորոսյան

Արդարադատության փոխնախարարն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

200 միլիոն դոլարի ներդրումների պատմություն. ինչո՞ւ չի կարողանում 4-րդ օպերատորը դաշտ մտնել