ԱՄԿ ներկայացուցիչների հետ քննարկվել են Զբաղվածության և աշխատանքի ոլորտում իրականացվող փոփոխությունները

«Ամենակարևոր փաստաթուղթը, որի մասին կուզենայի նշել՝ որպես մեր համագործակցության արդյունք, «Զբաղվածության ոլորտի ռազմավարությունն» է, որն արդեն իսկ ուղարկել ենք կառավարություն: Այս փաստաթուղթը մշակվել է մասնակցային և գործընկերային մթնոլորտում՝ մշակման գործընթացում ներգրավվելով միջազգային և սոցիալական գործընկերներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընդունելով Աշխատանքի միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նախարարն ընդգծել է, որ Ազգային ժողովի և կառավարության գործընկերների հետ ամենօրյա աշխատանք է իրականցվում նաև Աշխատանքային օրենսգրքի բարեփոփոխումների վերաբերյալ.

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նորընտիր ղեկավարի հետ ևս ինտենսիվ աշխատանքներ ենք իրականացնում տեսչության հզորացման ուղղությամբ: Մենք բազմաթիվ հարցումներ ենք ստանում աշխատանքային իրավունքների վերաբերյալ, փորձում ենք հանրային իրազեկում ապահովել նաև այս ուղղությամբ, քանի որ հարցը դուրս է մեր նախարարության գործառույթներից, սակայն հստակ է, որ աշխատանքային իրավունքի իրացման հարցում տեսչական մարմնի  դերակատարումը շատ կարևոր է, այդ իսկ պատճառով մենք համարում ենք, որ տեսչության գործառույթները պետք է ավելացվեն»,- ասել է նախարարը:

ԱՄԿ արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության թիմի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների գրասենյակի տնօրեն Օլգա Կուլաևան ևս կարևորել է տեսչության դերը և հիշեցրել, որ ԱՄԿ-ը հիմնադրվել է 100 տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո՝ որպես խաղաղության և սոցիալական արդարության ձգտող մի կառույց, որի աշխատանքը միտված կլիներ նոր սոցիալական ճգնաժամերից խուսափելուն.

«Հենց այդ ժամանակ՝ 100 տարի առաջ, սահմանվել են մի շարք սկզբունքներ, որոնք այսօր մեզ այդքան բնական են թվում: Օրինակ՝ կանանց և տղամարդկանց հավասար վարձատրության, 8 ժամանոց աշխատանքային օրվա, արհմիություններ ստեղծելու իրավունքի կամ գործադուլներ կազմակերպելու, երեխաների աշխատանքը բացառելու վերաբերյալ: Այդ ժամանակ սրանք հեղափոխական գաղափարներ էին, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանք գործող սկզբունքներ են մինչ օրս: Այդ սկզբունքներից էր նաև հատուկ տեսչական մարմնի գոյությունը և դրա իրավասությունը՝ պարբերաբար վերահսկելու աշխատանքային և առողջապահական նորմերի պահպանությունը աշխատավայրում»,- ասել է Օ. Կուլաևան:

Նա նշել է, որ ՀՀ նոր կառավարության գլխավոր ձեռքբերումներից մեկը ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որը մի շարք իրավական և գործառնական բարեփոխումներ է ենթադրում: Ըստ ԱՄԿ ներկայացուցչի՝ աշխատանքային իրավունքի ոլորտում մի շարք կարևոր խնդիրներ անհնար կլինի լուծել առանց հատուկ տեսչական մարմնի գոյության:

Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետ Վալենտին Մոկանուն ևս անդրադարձել է խնդրին և ընդգծել մի առանձնահատկություն, որը նկատել է Հայաստանում.

«Դուք այն բացառիկ երկրներից եք, որտեղ գործատուներն ու արհմիությունները պատրաստ են աջակցել կառավարությանը, որովհետև ունեն նույն պատկերացումներն ու տեսլականը: Ձեզ հաջողվել է շատ հստակ ներկայացնել այն իրողությունը, որ պաշտպանված աշխատանքային իրավունքը բոլորի հաղթանակն է: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տեսչական այս մարմնի այցելություններից հետո դեպքերի միայն 10 %-ն է ավարտվում տույժ-տուգանքներով, մյուս 90 % դեպքերում դրանք ավարտվում են առաջարկություններով: Շատ կարևոր է, որ Հայաստանում բոլորն են հասկանում, որ սա ոչ թե պատժիչ կառույց է, այլ՝ գործընկեր»,- ասել է փորձագետը:

Տպել
1837 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին