Հրապարակվել է Վանաձորի լուսաձայնային շատրվանների ժամանակացույցը. քաղաքացիները տեղյակ չէին ու դժգոհում էին (տեսանյութ)

Վանաձորի Հայքի հրապարակի լուսային շատրվանները կմիացվեն ամեն օր՝ ժամը 19:30-ից մինչեւ 21:00-ն ընկած ժամանակահատվածում:

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ նշելով, որ շատրվանները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ եղանակային պայմանները թույլ կտան:

Հիշեցնենք, որ Վանաձորի Հայքի հրապարակի շատրվանները կառուցվել են ՀՀ կառավարության եւ Վանաձորի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ: Տարածաշրջանում նմանը չունեցող շատրվանների հանդիսավոր բացումը տեղի ունեցավ քաղաքի տոնին՝ հոկտեմբերի 26-ին, որին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վանաձորի Հայքի հրապարակում երգող շատրվաններից հնչում է Շառլ Ազնավուր, դասական երաժշտություն, ինչպես նաեւ «Վանաձոր» երգը:

ՀԺ-ի թղթակիցը հայտնում է, որ Վանաձորի Հայքի հրապարակը որեւէ անգամ այսքան մարդաշատ չի եղել: Շատրվանները տեսնելու եւ դրանով հիանալու են եկել հարյուրավոր քաղաքացիներ Հայաստանի տարբեր շրջաններից:

Նկատենք, որ երեկ բազմաթիվ վանաձորցիներ, ինչպես նաեւ քաղաքացիներ տարբեր քաղաքներից, եւս այցելել էին՝ տեսնելու Վանաձորի շատրվանները, սակայն մինչ նրանք կհասնեին հրապարակ, շատրվաններն անջատվել էին, ինչը դժգոհության ալիք էր բարձրացրել: Քաղաքացիների դժգոհությունը կապված էր քաղաքապետարանի կողմից շատրվանների միացման ժամային գրաֆիկը չհրապարակելու հետ, որն այսօր փաստորեն, հրապարակվեց:

Տպել
1128 դիտում

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններում հարկային և մաքսային ոլորտի հարցեր

Վրաստանի խորհրդարանի մուտքերը արգելափակված էին 24 ժամ. ջրցան, հատուկջոկատայիններ և տուժածներ, ցույցը ցրվել է

Մոսկվայում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

Տավուշի մարզում եւ Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը

Տան տանիքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Վարչապետը և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բացահայտել են ոսկյա զարդերի գողությունը. ոստիկանություն

Ինչու է Red Eagles-ը պահանջում ՀՖՖ գործկոմի հրաժարականը. ֆան-ակումբը քննադատում է, իսկ գործկոմը՝ հակադարձում

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է երկօրյա այցելություն ՊԲ զորամասեր. ՊՆ

Վայքը նոր ոստիկանապետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նշանակում է կատարել

Փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկեւիչիուսին

Նոյեմբերի 11-ից 17-ը հայտնաբերվել է ոչ սթափ 66 վարորդ. ոստիկանություն

Համացանցում է հայտնվել սկանդալային «Մել» ֆիլմի թրեյլերը

Վկայի ցուցմունքը նպատակ ունի ամբաստանյալներին քրեական պատասխանատվությունից ազատելու. «Ֆլեշի Բարսեղի»-ի գործով դատախազ

Ներկայիս իշխանությունները ավելի, քան երբեւէ ունեն քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարելու. Նարեկ Համբարձումյան

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բեռնատար է շրջվել. ԱԻՆ

Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել. ՔԿ