Արայիկ Հարությունյանն ընդունել է հաղթանակով վերադարձած հայ դաշնակահարներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռիգայի երիտասարդ դաշնակահարների 8-րդ միջազգային մրցույթի հաղթողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:

Հոկտեմբերի 12-ից 15-ը Ռիգայում տեղի ունեցած դաշնակահարների միջազգային մրցույթին մասնակցել են ՀՀ և Արցախի երիտասարդ տաղանդավոր երաժիշտ-կատարողների զարգացման նպատակային ծրագրի անդամներ, Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաներ Արմեն Պուչինյանը և Արթուր Գրիգորյանը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյան):

Միջազգային մրցույթից հայ մասնակիցները վերադարձել են հաղթանակով և ոսկե մեդալներով: Մրցույթում Արթուր Գրիգորյանը հաղթող է ճանաչվել մենակատարների խմբում, իսկ Արմեն Պուչինյանի հետ՝ նաև «Lավագույն դաշնամուրային դուետ» անվանակարգում: Տղաների խոսքով՝ սա երկուսով մեկ դաշնամուր նվագելու իրենց առաջին փորձն էր, թեև միասին բազմաթիվ ելույթներ են ունեցել: Նրանք հանդես են եկել Բրամսի «Հունգարական պար» N 1,5 և Արամ Խաչատրյանի «Սուսերով պար» կատարումներով:

Հանդիպման ընթացքում նախարարը հետաքրքրվել է երիտասարդ կատարողների առաջիկա ծրագրերի մասին՝ անմիջապես հարցն ուղղելով նրանց. «Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում, կա՞ խնդիր, որ առավոտյան արթնանալիս կամ երեկոյան քնելիս մտածում եք՝ լավ կլիներ, որ այսպես լիներ»: Երիտասարդ երաժիշտները առաջնային են համարել որակյալ երաժշտական գործիք ունենալու ցանկությունը:

Նախարարը շնորհավորել է մասնակիցներին հաղթանակի կապակցությամբ և մաղթել հայրենիքի անունը միջազգային մշակութային հարթակներում հնչեցնելու նոր հնարավորություններ:

Գեղարվեստական ղեկավար Ա. Բաբախանյանի տեղեկացմամբ սա այս տարվա մեջ Արմեն Պուչինյանի երրորդ հաղթանակն է՝ Ռուսաստանում և Մալազիայում կայացած միջազգային մրցույթներից հետո:

Հանդիպման մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նաեւ նախարարը՝ հրապարակելով լուսանկարներ:

Հիշեցնենք, «Հայկական ժամանակ»-ը հարցազրույց էր արել հաղթանակով վերադարձած դաշնակահարների հետ: Արթուրն ու Արմենը արդեն յոթ տարի է՝ դաշնակահար Արմեն Բաբախանյանի սաներն են: Երկուսն էլ սովորում են նույն՝ Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, նույն դասարանում: Օրվա մեծ մասը միասին են անցկացնում, արդեն՝ նաեւ հաղթանակներ կիսում:

Տղաները նշում էին, որ իրենք էլ երբեմն շատ են ուզում ֆուտբոլ խաղալ, այլ խաղեր, բայց մատներն ու ձեռքերը կարող են վնասել, որը լուրջ հետեւանքներ կունենա իրենց համար: Մեկ  անգամ բակ իջնելով իրենց կարիերան կարող է ընդհատվել, միշտ լարվածություն կա:

Տպել
456 դիտում

Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին. Սահակաշվիլին Ալիեւին իր եղբայրն է անվանել

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններում հարկային և մաքսային ոլորտի հարցեր

Վրաստանի խորհրդարանի մուտքերը արգելափակված էին 24 ժամ. ջրցան, հատուկջոկատայիններ և տուժածներ, ցույցը ցրվել է

Մոսկվայում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

Տավուշի մարզում եւ Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը

Տան տանիքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Վարչապետը և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բացահայտել են ոսկյա զարդերի գողությունը. ոստիկանություն

Ինչու է Red Eagles-ը պահանջում ՀՖՖ գործկոմի հրաժարականը. ֆան-ակումբը քննադատում է, իսկ գործկոմը՝ հակադարձում

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է երկօրյա այցելություն ՊԲ զորամասեր. ՊՆ

Վայքը նոր ոստիկանապետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նշանակում է կատարել

Փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկեւիչիուսին

Նոյեմբերի 11-ից 17-ը հայտնաբերվել է ոչ սթափ 66 վարորդ. ոստիկանություն

Համացանցում է հայտնվել սկանդալային «Մել» ֆիլմի թրեյլերը

Վկայի ցուցմունքը նպատակ ունի ամբաստանյալներին քրեական պատասխանատվությունից ազատելու. «Ֆլեշի Բարսեղի»-ի գործով դատախազ

Ներկայիս իշխանությունները ավելի, քան երբեւէ ունեն քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարելու. Նարեկ Համբարձումյան

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բեռնատար է շրջվել. ԱԻՆ