«100 գաղափար Հայաստանի համար». պետությունը դրամական պարգեւ չի տալու, սակայն երիտասարդներին անակնկալներ են սպասվում

Այս տարի եւս երիտասարդները՝ Հայաստանից եւ Սփյուռքից հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց գաղափարները. «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական ծրագրին դիմելու համար դեռեւս ժամանակ կա:

Արդեն մի քանի տարի է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից իրականացվում է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը: Երիտասարդները ներկայացնում են իրենց գաղափարները, որոնք հետագայում, հեղինակի համաձայնությամբ, կարող են կիրառվել տարբեր ոլորտներում՝ տարբեր կազմակերպությունների կողմից:

Ծրագիրն այս տարի անցկացվում է հետեւյալ անվանակարգերով՝ քիմիական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մանկավարժական գիտություններ, ճարտարապետություն, սոցիոլոգիական գիտություններ:

Ինչպես նշեց ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Ռոզա Հակոբյանը, մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի եւ սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

«Մրցույթի գլխավոր նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել նրանց Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները»,- նշեց Հակոբյանը՝ ավելացնելով, որ ծրագրի առաջին՝ պիլոտային տարբերակն անցկացվել է 2015 թվականին:

«Այդ գաղափարները չեն դառնում ինչ-որ մեկինը, հեղինակային  իրավունքի խնդիր չի առաջանում, հիմնական նպատակը դրանք հանրայնացնելն է, երիտասարդներին հնարավորություն տալը, որ ավելի բաց ներկայացնեն իրենց մտքերը»,- նշեց Ռոզա Հակոբյանը՝ հավելելով, որ այդ օրը մրցույթին ներկա են լինում տարբեր գերատեսչություններից ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տեղի եւ արտասահմանյան կազմակերպություններ, որոնք հետագայում կարող են առաջարկները կիրառել տարբեր ոլորտներում:

Հակոբյանի խոսքով՝ երիտասարդներին ծրագիրը թույլ է տալիս բաց շուկայում հանդես գալ: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ մի շարք կազմակերպություններ կիրառել են մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունները: «Օրինակներից է՝ փողոցում հեծանիվ պատվիրելու ծրագիրը, որի առաջին քայլերը ներկայացվել են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին»,- նշեց Հակոբյանը:

Այս տարի մրցույթի հաղթողները պետություն կողմից դրամական պարգեւի չեն արժանանա: Նախորդ տարիներին նման փորձ եղել է. 1-3-րդ տեղերում հայտնված մասնակիցների համար սահմանվել է որոշակի դրամական պարգեւ, սակայն հետագայում որոշվել է այն այլեւս չկիրառել:

Թեեւ դրամական պարգեւ չի լինելու, սակայն մրցույթի օրը անակնկալներ սպասվում են. ներկա կլինեն մի շարք կազմակերպությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ովքեր հնարավոր է իրենց կողմից առաջարկեն պարգեւներ կամ առաջարկություններ տվյալ մասնակցին՝ համագործակցելու համար:

Տպել
2268 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է