Hardtalk-ից ծնված մանիպուլյացիաները. ինչու է անհրաժեշտ քննադատական մտածելակերպ

Հոկտեմբերի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը BBC-ի Hardtalk հաղորդման հյուրն էր:

Հաղորդման ձեւաչափը, ինչպես կարելի է կռահել արդեն դրա անվանումից, ենթադրում է, որ հյուրի հետ տարվելու է բավական բարդ զրույց: Դրա ընթացքում հաղորդավարները սադրանքի, մեղադրանքների, երբեմն նաեւ «արգելված հնարքների» միջոցով փորձում են, սպորտային լեզվով ասած՝ հյուրին «անկյուն նետել եւ նոկաուտի ենթարկել»: Ականավոր տարբեր գործիչներ, հայտնվելով այդ հաղորդման տաղավարում, տհաճ պահեր են ապրել: Նրանց թվում են ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Թերեզա Մեյը եւ Դեւիդ Քեմերոնը: Ամենաթարմ օրինակը, թերեւս, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշողլուի դեպքն էր, երբ հաղորդավարի հարցերը եւ ճնշումը ստիպեցին նրան բարձրացնել ձայնը:

Հարցազրույցին հավելյալ բարդություն է հաղորդում այն, որ հարցերը նախօրոք չեն տրամադրվում հյուրին, ինչը բնականաբար դրական ազդեցություն է ունենում զրույցի որակի վրա եւ կարեւոր է շոուի տարրն ապահովելու տեսանկյունից: Այսինքն՝ հյուրը կարող է միայն կռահել, թե ինչի մասին է լինելու խոսքը, սակայն թե ինչ աստիճանի սադրիչ ձեւակերպումներով են հնչելու հարցերը՝ անհայտ է:

Մնացականյանը հարցազրույցի ընթացքում հերթական անգամ ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները, այդ թվում՝ Արցախի հարցով: Կարեւոր շեշտադրումներից մեկն այն էր, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է: Պակաս կարեւոր չէր նաեւ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշման բարձրաձայնումը, ըստ որի՝ կարգավորումը «պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար»: Այդ համատեքստում նախարարը մի քանի անգամ նշեց, որ նույնպիսի ուղերձ ենք սպասում Ադրբեջանից, սակայն դեռեւս ապարդյուն: Ընդհանուր առմամբ Մնացականյանը, կարողացավ հավասարակշռված կեցվածք պահպանելով, դուրս գալ սադրիչ իրավիճակներից:

Սպասելի էր, որ Ադրբեջանի համար տհաճ ձեւակերպումներից հետո (գործնականում՝ անգամ դրանց բացակայության դեպքում) լայնածավալ քարոզչական գրոհ է սկսվելու Մնացականյանի հարցազրույցի թեմայով: Ադրբեջանական քարոզչամեքենան ողջ թափով միացավ հարցազրույցից գրեթե անմիջապես հետո. գործի դրվեցին լրատվականները, տարատեսակ «փորձագետներ» եւ քաղաքական գործիչներ: Հակահայկական քարոզչության հիմնական թեզերը վերաբերում էին նախարարի իբր անպատասխան թողած հարցերին, ինչպիսին մասնավորապես պատերազմի տարիներին «հայկական բանակի հանցագործությունների» վերաբերյալ հարցն էր: Ադրբեջանական այս քարոզչության թիրախն, իհարկե, ներքին լսարանն է, իսկ նպատակը՝ համոզել, որ ամեն ինչ կարգին է, եւ հայ պաշտոնյան «խայտառակ է եղել աշխարհահռչակ հեռուստաալիքի եթերում»:

Ադրբեջանական քարոզչության մեջ որեւէ նորություն չկար: Ցավալին այն է, որ դրանում շրջանառվող որոշ թեզեր հայտնվեցին նաեւ հայկական տիրույթում ու սկսեցին օգտագործվել ոչ բովանդակային քննադատության համար՝ գործնականում նպատակ ունենալով տեղեկատվական ֆոն ստեղծել, թե Մնացականյանը ձախողել է հարցազրույցը եւ մի շարք ուղղություններով հարվածի տակ դրել ՀՀ շահերը: Հնչում էին նաեւ կարծիքներ, թե նախարարը «սխալ է արձագանքել» որոշ պնդումների, իսկ որոշ հարցեր՝ անպատասխան թողել: Դրան զուգահեռ հանդիպում էին նաեւ ակնհայտ անհեթեթ դիտարկումներ, որոնցից տպավորություն է ստեղծվում, թե նա պետք է մի կողմ դներ քաղաքակիրթ բանավեճի ձեւաչափը եւ ձեռնամարտի բռնվեր հաղորդավարի հետ, որը հանդգնել էր ասել, թե Արցախը հայկական չէ:

Հայկական եւ առավել եւս ադրբեջանական մեդիադաշտում տարածված ոչ առարկայական քննադատությունն առավել մանրամասն ներկայացնելու գայթակղությանը պետք է դիմադրել, քանի որ մանիպուլյացիայի նպատակն իր իսկ առաջ քաշած թեզերի՝ անկախ դրանց ճշմարտացիության աստիճանից, հնարավորինս լայն շրջանառումն է, հետագայում «նստվածք» թողնելու ակնկալիքը: Չի կարելի նաեւ պնդել, որ հարցազրույցն անթերի էր, եւ հնարավոր չէ պոստֆակտում բացթողումներ գտնել: Հետեւաբար, խոսքն այստեղ վերաբերում է թե՛ բացասական, թե՛լ դրական կարծիքներին:

Ընդհանրապես տեղեկատվական մանիպուլյացիան չափազանց հանդուրժողական է. այն ազգային, կրոնական, սեռական կամ որեւէ այլ խտրականություն չի դնում: Մանիպուլյացիայի «վախը», դրա դեմ եզակի զենքերը քննադատական մտածելակերպն ու դրա կիրառումն են: Հետեւաբար՝ երեւույթի մասին իրական, կամ առնվազն սեփական կարծիք կազմելու համար, թերեւս, կարելի է որոշ ժամանակ՝ տվյալ դեպքում 24 րոպե տրամադրել դրա ուսումնասիրությանը՝ թե՛ հակառակորդի, թե՛ նեղ խմբակային շահեր սպասարկող մարդկանց մանիպուլյացիաներին չտրվելու համար:

Տպել
1986 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին