ՀՀ ոստիկանությունն ապօրինի ծառահատումների դեպքեր է բացահայտել

ՀՀ ոստիկանությունն ապօրինի ծառահատման դեպքեր է բացահայտել  Տավուշում եւ Սյունիքում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, հոկտեմբերի 25-ին՝ ժամը 22.50-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ապօրինի անտառահատումների, փայտանյութի ապօրինի տեղափոխման ուղղությամբ իրականցվող ծառայության ժամանակ, Նոյեմբերյան համայնքի «Ջուջեւանի Ղաշ» կոչվող տարածքից օրինականությունը ստուգելու նպատակով, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Ջուջեւանի երկու բնակչի՝ իրենց «ՈւԱԶ 469» մեքենայով։
Մեքենան բարձված է եղել մոտ 1.5 խմ փայտանյութով։ Դրա օրինականության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել։ Նախապատրաստվում են նյութեր:

Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները շրջայց կատարելիս, Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի «Չմանի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերել են մոտ 4 խմ «Տանձենի» եւ «Բոխենի» տեսակի փայտանյութ, երեք հատ բենզասղոց եւ մեկ հատ կացին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված փայտանյութը առանց համապատասխան թույլտվության, հատել է Ճակատեն բնակավայրի բնակիչն իր որդիների հետ։ Նրանք հայտնել են, որ փայտանյութը հատել են իրենց կարիքների համար: Նշված փայտանյութը ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսության» մասնաճյուղին: Բենզասղոցները եւ կացինը առգրավվել են:

Տպել
477 դիտում

ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե

Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը

2004-ի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի` Ն. Փաշինյանի մեքենան (լուսանկարներ)

Քթի վիրահատությունից հետո երիտասարդը կորցրել է ձայնը. մեղադրանքներ ու պարզաբանումներ

Ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման դեպքով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

1 օրում բացահայտվել է հանցագործության 85 դեպք. օպերատիվ իրավիճակը նոյեմբերի 21-ից 22-ը

Վարչապետը հանդիպում է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության նախագահ Կարլո Ֆերոյի հետ (տեսանյութ)

Լեւոն Սարգսյանի արտահանձնման նպատակով նախապատրաստվում է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը. դատախազի խորհրդական

Գարիկի եւ Սոնայի նոր տեսահոլովակը՝ «Համայակ» երգի հիման վրա (տեսահոլովակ)

Լեհաստանի մշակույթի նախարարությունը մեդալ է հանձնել Արման Պադարյանին

Գիշերը՝ Վիշապալճի ու Աժդահակի միջև. արշավականը չի պատկերացրել, որ այսպիսի խուճապ կլինի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով

Սեմյոնովկայում անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը 1 օր անց մարվել է. 70 կենդանի է սատկել, 2300 հակ անասնակեր վառվել

Բերդ, Նոյեմբերյան, Ստեփանավան քաղաքներում և Գուգարք գյուղում ձյուն է տեղում. Լարսը փակ է

Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, վնասված Toyota, 24 հատ կրակված պարկուճ

Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Մենենդես

Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է (լուսանկարներ)

Գեղամա լեռներում կորած արշավականին գտել են

Լանջիկ գյուղում այրվել է մոտ 200 հա անասնակեր