Հայ եւ վրաց մտավորականները կրկին հավաքվել են Թումանյանի տանը. երբեմնի բարի ավանդույթը վերականգնված է

26/10/2019 schedule14:05

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում՝ Ամաղլեբա փողոցի թիվ 18 հասցեում է գտնվում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը: Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ամենայն հայոց բանաստեղծի տունն այսօր կրկին մարդաշատ է. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված մշակութային ծրագրով հայ մեծ գրողի հյուրընկալ հարկի ներքո են հավաքվել հայ եւ վրացի մտավորականները: Երբեմնի բարի ավանդույթը վերականգնված է:

«Պաշտոնական իմ առաջին այցի ժամանակ, երբ հանդիպեցի Թբիլիսիի գործընկերոջս հետ, պայմանավորվեցինք, որ երկու մայրաքաղաքների մշակութային կապերի ամրապնդման համար պետք է անենք ամեն ինչ: Հենց առաջին մտքից պարզ էր, որ այդ կապերի ամրապնդման հիմնաքարը պետք է դրվի Թբիլիսիի Թումանյանի տանը, որտեղ ժամանակին մեր հայ եւ վրաց մտավորականներն են իրենց երեկոներն անցկացրել: Եվ միտք հղացավ, որ մենք կարողանանք եւս մեկ անգամ այդ մթնոլորտը վերականգնել: Այն մթնոլորտը, որը տիրում է հիմա այս պատերից ներս, հավաստում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:

«Վերնատուն» գրական խմբակն իր գործուն շրջանում այլ հասցե ուներ , բայց այստեղ էլ Թումանյանին շարունակել են այցելել ժամանակի նշանավոր մշակութային ու հասարակական գործիչները՝ Ղազարոս Աղայանը, Լեւոն Շանթը, Կոմիտասը եւ ուրիշներ: Հիմա էլ ավանդույթը շարունակում են մերօրյա մշակութային գործիչները:

«Թումանյանի օրոք այս տունը կենդանություն էր առնում այսպիսի հավաքներով: Մեզ համար շատ ուրախալի է, որ շուրջ 100 տարի անց ավանդույթը վերականգնվում է: Այսօր Թումանյանի տան զարկերակը յուրաքանչյուրիս սրտում է խփում, մեզանից յուրաքանչյուրի շնչով ապրում է այս տունը»,-նշել է կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանը:

Ջերմ եւ անմիջական զրույց, բազմաթիվ հիշողություններ ու պատմություններ. ամենայն հայոց բանաստեղծի տանը մշակութային կապերի ամրապնդման նոր հիմքեր են դրվում: Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ու Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Սոֆիո Խունտսարիան վստահեցնում են` երկու մայրաքաղաքների համագործակցության ընդլայնմանը միտված նմանատիպ նախաձեռնություններ դեռ շատ կլինեն:

Թումանյանի տանը հին լուսանկարներ են, կա հարուստ գրադարան, հինավուրց հայելի եւ բուխարի։ Շուրջ 170 տարվա վաղեմության իրեր, որոնք այցելուներին վերադարձնում են 20-րդ դարասկզբի թիֆլիսյան իրականություն։

Հովհաննես Թումանյանն իր ընտանիքի հետ 1903թ. տեղափոխվել ու մինչեւ վախճանը ապրել է հենց այս բնակարանում։

 

Տպել
1406 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)