Չայկովսկու անվան դպրոցը տոնում է 80-ամյա հոբելյանը. կրթօջախի շրջանավարտները նաեւ դուրս են եկել միջազգային ասպարեզ

Երեւանի Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը տոնում է 80-ամյա հոբելյանը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնում երեկ կայացել է հոբելյանական համերգ, որի ընթացքում համատեղ ելույթով հանդես են եկել Չայկովսկու անվան դպրոցի եւ Ժնեւի կոնսերվատորիայի նվագախմբերը: Ի դեպ, Ժնեւի կոնսերվատորիայի ռեկտոր Եվա Հարությունյանը Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտ է:

«Պահպանելով տարիների ընթացքում ձեռք բերված ավանդույթները՝ դպրոցն անընդհատ կատարելագործել է ուսումնական գործընթացը, հասել նոր նվաճումների, կերտել իր պատմությունը: 80 տարին մեկ ակնթարթ է պատմության համար, սակայն արվեստի զարգացման համար՝ տարողունակ մի ժամանակաշրջան: Այս տարիների ընթացքում հայազգի երաժիշտները դուրս են եկել միջազգային ասպարեզ»,- իր ելույթում ասել է Չայկովսկու անվան դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը:

Համերգային ծրագրի շրջանակում ելույթ են ունեցել նաեւ Չայկովսկու անվան դպրոցի եւ Ժնեւի կոնսերվատորիայի երգչախմբերը: Համերգի մի մասի դիրիժորը Ժնեւից ժամանած Խուան Դավիդ Մոլանոն է եղել, իսկ մյուս մասինը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը: Այլ երաժշտական հատվածները ղեկավարել են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Սարինե Ավթանդիլյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազ բենդի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը:

Համերգին ներկա են գտնվել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, ինչպես նաեւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Տպել
424 դիտում

Կառավարությունը 713 մլն դրամ հատկացրեց՝ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ»-ի վերանորոգումը շարունակելու համար

Խմորումներ շատ են լինելու, համբերեք, կտեսնեք. Սամվել Բաբայանը՝ սպասվող ընտրությունների, Սերժ Սարգսյանի ծրագրերի մասին

Մոսկվայում հայ մարզիկի են սպանել

Աղետի գոտու 227 ընտանիքներ կստանան գումարի վկայագրեր, որոնցով կկարողանան բնակարան գնել

Մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել Բաքվում ընդդիմության ցույցի ժամանակ

Արցախցի մարզիկը դարձել է ոսկե մեդալակիր. թիմի 10-ը կարատեիստներն էլ ոսկե մեդալով են վերադարձել

ՀԴՄ սարքերը պետք է նաեւ պոստ տերմինալի ֆունկցիա ունենան. ՊԵԿ նախագահ

ՎԶԵԲ-ը Հայաստանին 45.8 մլն եվրո գումարի չափով վարկ կտրամադրի

Կան երկրներ, որտեղ անգամ մուրացիկները կանխիկ դրամաշրջանառություն չունեն. վարչապետ

32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու համար

Շտեմարաններում փոփոխություն չի լինի, իսկ Ագրարային համալսարան այլեւս չեն ընդունվի ատեստատի գնահատականով . Կարո Նասիբյան

Կրակոցներ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում. 27-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Արմավիրի համայնքային ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգում ներառված է 51 հարց

Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 37.5 հա տարածք

«Տնաքանդությունը մեղք է». բռնել եւ տկլորացնել

Ի՞նչ արժեն մեր մատնահետքերը. փող տպելու մեքենա

Սենատոր Լինսի Գրահամը «վետո» կիրառեց Ցեղասպանության բանաձևի նկատմամբ. Սուրեն Սարգսյան