Հոկտեմբերի 23-ի դրությամբ՝ առկա է 61 ներդրումային ծրագիր, որոնց ընդհանուր գումարը շուրջ 3 մլրդ դոլար է. փոխնախարար

Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թե՛ հայազգի գործարարներին, թե՛ արտասահմանցիներին միշտ խորհուրդ է տալիս գալ Հայաստան եւ ներդրումներ կատարել: Վարչապետը նշել է, որ բիզնես հիմնելու համար վերացվել են նախկինում եղած բոլոր խոչընդոտները: Իսկ թե որքանով է բիզնեսն արձագանքել վարչապետի կոչին եւ միացել իշխանությունների կողմից իրականացվող տնտեսական հեղափոխությանը, դեռեւս պարզ չէ: Այնուամենայնիվ, հստակ է, որ կառավարության գրեթե բոլոր նիստերում մաքսային եւ հարկային արտոնություններ են տրվում բիզնեսներին, որոնք էլ դրա դիմաց աշխատատեղեր են ստեղծում, ներդրումներ կատարում:

«2019 թվականի հոկտեմբերի 23-ի դրությամբ՝ առկա է 61 ներդրումային ծրագիր, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 3 մլրդ դոլար»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը:

Փոխնախարարի խոսքով՝ ներդրումային ծրագրերի մեծ մասի վերաբերյալ քննարկումները սկսել են հեղափոխությունից հետո. «Կա այսպիսի հարց, թե այդ ներդրումներից որոնք են իրատեսական, որոնք՝ ոչ այդքան: Իրատեսական ավելի շատ համարում ենք նրանք, որոնց ուղղությամբ արդեն որոշ քայլեր արվել են, օրինակ՝ հողատարածքի, գույքի ձեռքբերում, սարքավորումների ներմուծում: Ոչ այդքան իրատեսական են այն ծրագրերը, որոնք գտնվում են մտադրությունների կամ քննարկման փուլում: Եթե այսպիսի տարանջատում անենք, այս նշված 61 ծրագրերից մոտ 45-ը մենք համարում ենք շատ ավելի իրատեսական»,- ասաց Հովնանյանը:

Փոխնախարարը նշեց, որ այն ծրագրերը, որոնք համարվում են ոչ շատ իրատեսական, նրանից չէ, որ գաղափարը իրատեսական չէ, այլ ավելի շատ կապված է նրա հետ, որ դեռեւս քննարկման փուլում են գտնվում:

«Սա անընդհատ ընթացող պրոցես է, ու համապատասխան դինամիկան պահելու դեպքում մեծ մասամբ այս ծրագրերը նույնպես դառնում են իրականություն»,- ասաց Հովնանյանը:

Փոխնախարարը նշեց, որ ծրագրերից ամենախոշորը 250 մլն դոլար է կազմում. «Կա 100 մլն դոլար արժողությամբ ներդրման ծրագիր, 50 մլն դոլար արժողությամբ»:

Հովնանյանը նշեց, որ ներդրումային ծրագրերից ոչ բոլորի համար է էկոնոմիկայի նախարարության կողմից հատուկ աշխատանքներ կատարվում կամ կառավարության որոշում անհրաժեշտ:

Հարցին՝ ի՞նչ չափերի են հասնում ներդրողների առաջարկած, բայց դեռեւս քննարկման փուլում գտնվող ներդրումների չափերը՝ փոխնախարարը պատասխանեց. «Ես դրանք մոտավորապես կբաժանեի 50/50: Այստեղ մեթոդաբանության խնդիր էլ ունենք: Երբ որ ասում ենք՝ 61 ներդրումային ծրագիր, կարծում եմ՝ դուք էլ եք հասկանում, որ դա բավական լայն հասկացություն է՝ ներդրման մասին որոշում կայացնելուց սկսած՝ մինչեւ վերջնական ներդրման փուլը: Կախված տնտեսության ոլորտից, ներդրման ձեւից, չափից, տեսակից՝ պրոցեսը կարող է տեւել 1 տարի կամ 10 տարի: Հետեւաբար մենք կարող ենք պնդել, որ այն, ինչը մենք այս պահին համարում ենք գործող ներդրումային ծրագրեր, եւ որի ամբողջական ծավալը նշում ենք 3 մլրդ դոլար, դրա մոտավորապես 10-20 տոկոսն արդեն կատարված է: Լուրջ խոչընդոտներ չենք տեսնում, որ դրանք շարունակվեն նույն դինամիկայով»:

Հարցին՝ ո՞ր ոլորտներում են հիմնականում ցանկանում ներդրում կատարել: Ու արդյոք հեղափոխությունից հետո ոլորտների առումով փոփոխություն եղե՞լ է, Հովնանյանը պատասխանեց. «Կառուցապատում, մշակող արդյունաբերություն, էներգետիկա, առողջապահություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, ՏՏ ոլորտ, ենթակառուցվածքներ, ծառայություններ, բոլոր տեղերում էլ կա հետաքրքրություն: Վերջերս ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման համաժողովի կողմից ներդրումային քաղաքական զեկույց հրապարակվեց, որտեղ մանրամասն կատարված աշխատանքների արդյունքում վերհանված են այն ոլորտները, որոնք, մեր միջազգային գործընկերների կարծիքով, ավելի լայն հնարավորություններ եւ ավելի լայն հեռանկարներ են տալիս Հայաստանին: Այստեղ մենք աշխատանք ունենք կատարելու, որպեսզի թե՛ օտարերկրյա, թե՛ տեղացի ներդրողներին այդ հաղորդագրությունը բավականաչափ ճիշտ ձեւով տեղ հասցնենք: Եվ ներկայացնենք այն առավելությունները, որոնք տալիս են այս ոլորտները, ու դրա վերաբերյալ ավելի լայն իրազեկվածության արդյունքում որոշ ոլորտներ ստանան ավելի մեծ հետաքրքրություն»:

Հովնանյանը, ըստ ոլորտների եւ ծրագրերի քանակի, թվարկեց այդ 61 ծրագրերում ներդրված գումարի չափը.

«Կառուցապատում. 15 ծրագիր՝ 906 մլն դոլար,

Մշակող արդյունաբերություն. 14 ծրագիր՝ 997.4 մլն դոլար,

Էներգետիկա. 5 ծրագիր՝ 435 մլն դոլար,

Առողջապահություն. 2 ծրագիր՝ 10 մլն դոլար,

Զբոսաշրջություն. 5 ծրագիր՝ 214.8 մլն դոլար,

Գյուղատնտեսություն. 7 ծրագիր՝ 137.7 մլն դոլար,

Տեղեկատվական տեխնոլոգիաներ. 4 ծրագիր՝ 54 մլն դոլար,

Ենթակառուցվածք/լոգիստիկա. 4 ծրագիր՝ 170 մլն դոլար,

Ծառայություններ. 2 ծրագիր՝ 3.5 մլն դոլար,

Խմիչք. 2 ծրագիր՝ 10 մլն դոլար,

Դեղագործություն. 1 ծրագիր՝ 59 մլն դոլար»,- ասաց Հովնանյանը:

Փոխնախարարը նշեց, որ ներդրում կատարելու հետաքրքրություն ցուցաբերող հիմնական երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄԷ-ն եւ Իրանը. «Ընդ որում, հետաքրքրությունը նկատվում է ինչպես հայկական սփյուռքի կողմից, այնպես էլ՝ տեղացի ներդրողների»:

Հարցին՝ հեղափոխությունից հետո քանի՞ ներդրումային ծրագրի է արտոնություն տվել կառավարությունը, քանի՞ աշխատատեղ պետք է ստեղծվի այդ ծրագրերով՝ Հովնանյանը պատասխանեց. «2018 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից մաքսատուրքի ազատման արտոնություն է ստացել 80 ներդրումային ծրագիր: Ծրագրերով նախատեսված ընդհանուր ներդրումները կազմում են 377.4 մլրդ դրամի չափով, իսկ աշխատատեղերի թիվը՝ 4390: Միեւնույն ժամանակահատվածում ներդրումային ծրագրի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի մինչեւ 3 տարի ժամկետով երկարաձգման թույլտվություն ստացել է 26 ներդրումային ծրագիր: Ծրագրերով նախատեսված ընդհանուր ներդրումները կազմում են 271.6 մլրդ դրամի չափով, աշխատատեղերի թիվը՝ 2148»:

Փոխնախարարի խոսքով՝ 2009 թվականից մինչեւ 2019 թվականն ընդհանուր եղել է 130 ծրագիր, որից 26-ը եղել է վերջին մեկուկես տարվա ընթացքում, ինչը որոշակի աճի մասին է խոսում. «Սրա աննախադեպությունը չափվում է ոչ միայն գոյություն ունեցող եւ հաստատված ծրագրերով, այլեւ ընդհանուր դինամիկայով, ընդհանուր աշխուժությամբ, ընդհանուր հետաքրքրությունների ավելացումով: Ինչպես գիտենք, ներդրումները բավական զգայուն են: Բացասական փոփոխությունների նկատմամբ շատ զգայուն են, ու անմիջապես լինում է պատասխան, իսկ դրական փոփոխության ժամանակ որոշակի շրջան մարդիկ սպասում են, որ տեսնեն, թե այդ դրական փոփոխությունն արդյո՞ք երկարաժամկետ է: Օտարերկրյա ներդրողի աչքերում սա լավ ազդանշան է, անհրաժեշտ ազդանշան, բայց որպեսզի դառնա բավարար, մի փոքր ժամանակ է պետք»:

Հարցին՝ հեղափոխությունից հետո ինչքանո՞վ է գրավիչ դարձել ՀՀ-ում ներդրում կատարելը՝ Հովնանյանը պատասխանեց. «Դրա մասին խոսող բազմաթիվ տարբեր ազդակներ կան: Օրինակ՝ «Էկոնոմիստ» ամսագրի կողմից մենք ճանաչվել ենք տարվա երկիր: Այսինքն՝ սրա մասին խոսում ենք ոչ միայն մենք, այլեւ ողջ աշխարհը՝ աշխարհին հասկանալի լեզվով: Մի բան է՝ երբ մենք ներսից փորձում ենք ազդակներ տալ, այլ բան է, երբ որ աշխարհն ինքն է փորձում այդ ազդակները տալ պոտենցիալ ներդրողին: Այս դեպքում ես կարծում եմ՝ մենք ունենք այդ ազդակները, ինչը մեզ կօգնի հետագայում ավելի լավ արդյունքներ արձանագրել»:

Տպել
9014 դիտում

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում