Այսօր աշխատաշուկան փնտրում է փորձ, պատասխանատվություն, «քթի ծակ». Կարեն Բաբաջանյանը՝ ուսանողներին

«Եթե ուզում ես, որ աշխատաշուկան քեզ ընդունի, մի´ եղիր գերազանացիկ, որովհետեւ խնդիրները լուծում են սխալվելով»,- այս մասին այսօր նշեց «Braind» ընկերության համահիմնադիր Կարեն Բաբաջանյանը՝ Տնտեսագիտական համալսարանում ուսանողների համար կազմակերպված «Կրթություն-աշխատաշուկա» թեմայով դասի ընթացքում:

Նրա կարծիքով՝ այսօր աշխատաշուկան փնտրում է փորձ, պատասխանատվություն, «քթի ծակ»: Ըստ Բաբաջանյանի, գործնական արդյունքի հասնելու համար՝ անհրաժեշտ է շարունակ նույն կետին հարվածել, ամեն օր նույն գործով զբաղվել, իսկ բուհը ավարտելուն սպասել ամենեւին էլ պետք չէ. ուսանողական տարիներից է անհրաժեշտ սկսել աշխատանքային փորձ կուտակել:

Բաբաջանյանը փորձեց տալ հավաքված ուսանողների ամենասպասված հարցի պատասխանը՝ ո՞րն է այսօր ամենապահանջված մասնագիտությունը: Այդ պատասխանը կարճ էր. խնդիր լուծողը, այն մասնագիտությունը, որի միջոցով դու կարողանում ես խնդիր լուծել, գումար վաստակել:

Մի փոքր ավելի ուշ, մեր հարցին ի պատասխան, մասնագետը փորձեց բացել «խնդիր լուծող» մասնագիտության փակագծերը: Ըստ նրա, այսօր Հայաստանում պահանջված մասնագիտություններն են գրաֆիկ-դիզայները, հաշվապահը, ագրոնոմը: Այսինքն՝ նրանք, որոնք հստակ գործիքներ են:

«Երբ գործատուին ասում եք՝ ես տնտեսագետ եմ, նա չի հասկանում, թե դուք ով եք»,- նշեց «Braind» ընկերության համահիմնադիրը: Պատկերը փոխվում է այն ժամանակ, երբ նշում եք, որ Illustrator ծրագրով գրաֆիկ դիզայներ եք:

«Այսօր ես ճանաչում եմ ավտոմեքենայի շարժիչի մասնագետի, որը մոտ 2 միլիոն դրամ է վաստակում ամսական»,- պատմեց Բաբաջանյանն՝ ավելացնելով, որ տվյալ անձը հասել է նման հաջողության, քանի որ կոնկրետ մի ուղղության վրա է մասնագիտացել եւ նվիրվել գործին:

Բուհի շրջանավարտներն այսօր չունեն աշխատաշուկայում պահանջվող հմտությունները: Այս կարծիքին է Կրթական հետազոտությունների եւ խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն Մարինա Գալստյանը: Նրա խոսքով՝ բուհ ընդունվողների համար հումանիտար, տնտեսագիտական, կրթության եւ մանկավարժության բնագավառների մասնագիտություններն են առավել հետաքրքիր: Գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա մասնագիտությունների հանդեպ հետաքրքրությունը մնացել է նույնը՝ միջին մակարդակի վրա: Գալստյանը թվեր ներկայացրեց՝ Հայաստանում զբաղված երիտասարդների բաշխումը՝ ըստ տնտեսական գործունեության ոլորտների: Ըստ այդմ՝ ունենք հետեւյալ պատկերը՝ գյուղատնտեսություն՝ 22.8 %, արդյունաբերություն՝ 11.8 %, ծառայություններ՝ 60.9 % եւ շինարարություն՝ 4.5 %:

Անցնում են տարիներ, զարգանում են մի շարք ոլորտներ, նրանց հետ միասին ավելանում են գործատուների պահանջները: Գալստյանը թվարկեց 2024-ին աշխատաշուկայում սպասվելիք ամենապահանջված հմտությունները: 10 պահանջները հետեւյալն են՝ վերլուծական մտածողություն եւ նորարարություն, ակտիվ ուսումնառություն եւ ուսումնառության ռազմավարություններ, ստեղծարարություն, յուրօրինակություն եւ նախաձեռնողականություն, տեխնոլոգիաների մշակում եւ ծրագրավորում, քննադատական մտածողություն եւ վերլուծություն, բարդ խնդիրների լուծում, առաջնորդություն եւ սոցիալական ազդեցություն, հուզական ինտելեկտ, դատողություն, խնդիրների լուծում եւ գաղափարների ձեւավորում, համակարգային վերլուծություն եւ գնահատում:

Ուսանողների հետ հանդիպման ընթացքում նշվեց, որ այսօր Հայաստանում աշխատուժի աճի միտում գրանցած ոլորտները հետեւյալն են՝ ծառայություններ, ծրագրային ապահովման մշակում, ՏՏ խորհրդատվություն,  ինտերնետ ծառայություններ՝ 16 տոկոս, կեցության եւ հանրային սննդի ոլորտ՝ 11 տոկոս, ֆինանսների ոլորտ՝ 9 տոկոս եւ վերջում՝ պետական կառավարման եւ պաշտպանության ոլորտներ:

Նշենք նաեւ, որ 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 83.000 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.3 տոկոսով, իսկ տարեսկզբի նկատմամբ՝ 2 տոկոսով: Սրանք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության տվյալներն են: Պատկերը Երեւանում այսպիսին է. նույն ժամանակահատվածի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը շուրջ 12.000 է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.7 տոկոսով:

Նախարարությունը տվյալներ է հաղորդում նաեւ քաղաքում գործազուրկների թվաքանակի վերաբերյալ: Այն կազմում է աշխատանք փնտրողների 66.5 տոկոսը կամ՝ 8000 մարդ: Նշենք նաեւ, որ գործազուրկ կարգավիճակ ունեցողների 16.8 տոկոսը երիտասարդ է, 6.1 տոկոսը հաշմանդամություն ունեցող անձ:

Հիշեցնենք, որ պատկերը մի փոքր փոփոխելու համար`Տնտեսագիտական համալսարանը բուհի բակում կազմակերպել էր աշխատանքի տոնավաճառ: Ուսանողները հնարավորություն էին ստացել տեղում մոտենալու եւ ընտրելու իրենց հետաքրքրող աշխատանքը: Ծրագրին մասնակցել է 50-ից ավելի գործատու, 11 առեւտրային բանկ, 5 ապահովագրական ընկերություն, 6 վարկային, 3 հեռահաղորդակցության եւ այլ ոլորտներ ներկայացնող 24 կազմակերպություն:

Տպել
2137 դիտում

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը