Գրավոր հարցում ուղարկեք, զանգահարեք քաղաքապետարան. Կենտրոնի թաղապետի հրաժարականի պատճառը ստացած խիստ նկատողությո՞ւնն է

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի ազատման դիմումի պատճառը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից իր նկատմամբ «խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելն է: Վերջինիս պատճառն էլ եղել է այն, որ Մնացականյանը հրաժարվել է կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որի մեղքով նոր աղբամանները թափվել էին դրանք տեղափոխող մեքենայի թափքից (տեսանյութում՝ ստորեւ): 

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ կարգապահական տույժ կիրառվելու մասին լուրը քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը չհերքեց, բայց եւ չհաստատեց: Առաջարկեց հարցումն ուղարկել գրավոր, որպեսզի իրենք հնարավորություն ունենան նաեւ պարզելու, թե այդպիսի տեղեկատվության տրամադրումն արդյո՞ք անձնական տվյալների հրապարակում չէ:

Վիկտոր Մնացականյանի հետ կապ հաստատել մեզ ոչ մի կերպ չհաջողվեց: Տույժի մասին հարցը նրան ուղղեցինք մամուլի խոսնակ Տաթեւ Զորյանի միջոցով: «Մնացականյանն այդ տեղեկությունը չի մեկնաբանում: Նա ասում է, որ ճշտելու համար դիմեք Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժին»,- ավելի ուշ դարձյալ չհերքող ու չհաստատող պատասխան փոխանցեց նա: 

Հիշեցնենք, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել երեկ՝ հոկտեմբերի 25-ին:

Տպել
2371 դիտում

Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Հայտնաբերվել է Արենիին պատկանող և 2 մլն դրամ արժողությամբ խողովակները գողացած անձը (տեսանյութ)

Նոյեմբերի 14-ին Աջափնյակի մի շարք հասցեներում 12 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Դավադիրներ կարող են լինել, դավադրություն՝ երբեք

Կլինեն նոր ծրագրեր, նոր դասագրքեր, քիչ տնային աշխատանք․ մշակվել են հանրակրթության պետական նոր չափորոշիչներ

Մեղավորները շինարարական կազմակերպություններն են. Եղեգնաձորի համայնքապետը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի դիտողություններին

1983թ.-ին ծնված Վիգեն Գ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է. ԱԻՆ

ԱՄՆ-ում Սպիտակ տան դիմաց բողոքի ցույց է ընթանում՝ ընդդեմ Թրամփ-Էրդողան հանդիպման (ուղիղ)

Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում մոտ 1 հա բուսածածկույթ է այրվել. ԱԻՆ

Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի վերջնամասում մոտ 30 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձել է Դեմիդովի մրցանակի դափնեկիր

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի հետ (տեսանյութ)

Մենք պետք է ունենանք ոչ միայն լավ երաժիշտներ, այլեւ լավ երաժշտությունը պրոպագանդողների ակտիվ շրջանակ. Տիգրան Մանսուրյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ԵՄ-ն իր անվտանգության համար ստիպված է համագործակցել Թուրքիայի հետ. Հունգարիայի արտգործնախարար

«Forbes»-ը բացահայտել է՝ ինչ ինքնաթիռներ ունեն հայկական ծագմամբ ռուս գործարարները

Լավ կլիներ այդ ժամանակ ոչնչացած լինեի, 3 անգամ տարածվել էր մահվանս լուրը. զինհաշմանդամը ՊՆ-ից ուշադրություն է պահանջում

Ամերիկացի զինվորականները զբաղեցրել են դիրքեր՝ Սիրիայի նավթահորերի մոտ

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ. ԱԻՆ

Վանաձորի քաղաքային գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ