Գյումրիում հրթիռաշինության գործ են նախաձեռնել. հեղինակներից մեկը Ապրիլյան պատերազմում զոհված Տիգրան Աբգարյանի եղբայրն է

25/10/2019 schedule18:08

Գյումրու պատմական միջուկում՝ պատմական շենքերից մեկում, հիմնվում է հրթիռաշինության խմբակ:  Պատասխանատուն ասում է՝ սա մեծ նախագիծ է, եւ խմբակ բառը չպետք է շփոթության մեջ գցի որեւէ մեկին: Արդեն գործող ավիամոդելային խմբակին կից ձեւավորվելու է հրթիռաշինության խմբակը: Ըստ հիմնադիր Խաչատուր Թադեւոսյանի՝ Գյումրու հրթիռաշինության խմբակը ՀՀ-ում երկրորդն է եւ լուրջ հաջողության հասնելու հստակ հեռանկարներ ունի:Գործին միացել է նաեւ «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբ»-ը: Ակումբի նախագահ Ժորա Աբգարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ արվող առաջին քայլերը կայուն հիմքի վրա են դնում: Կա որոշակի պայմանավորվածություն հեղինակավոր մի ընկերության հետ, որի անվանումը չի կարող ասել, սակայն որոշակի բանակցություններից հետո հստակ է մի բան՝ նրանք, ովքեր հրթիռաշինության խմբակում կսովորեն, կհմտանան, նաեւ այդ ընկերությունում աշխատելու հնարավորություն կունենան: Ժորան, ի դեպ, Ապրիլյան պատերազմում զոհված Տիգրան Աբգարյանի եղբայրն է:

Ինչո՞ւ է «Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբ»-ը միացել այս գործին: Ժորան ասաց՝ իհարկե ոչ ինքնանպատակ: «Մեր մարտական ակումբը միացել է այս գործին, քանի որ այն ոչ միայն հասարակական դպրոց է, այլ լիովին համապատասխանում է զինվորական գործին: Զինվորական ոլորտում չկա հրթիռաշինություն, բայց կան հնարավորություններ սովորելու: Երիտասարդությունը շատ քիչ է տեղեկացված ու նմանատիպ դասերին մասնակցելու քիչ մոտիվացիա ունի: Եթե Գյումրու այս խմբակը կարողանանք զարգացնել ու շատացնել ամբողջ Հայաստանում, կկարողանանք առաջ գնալ: Այս պահին կան շատ մարդիկ, ովքեր պատրաստ են գաղափարին միանալու: Մենք ֆինանսավորման կարիք ունենք, սարքեր ու համակարգիչներ ենք ձեռք բերելու: Նաեւ մեզ պետք են ներդրողներ, ովքեր կցանկանան, որ զարգանա այս ոլորտը: Այլապես էն ճանապարհը, որն իրենց օգնությամբ մենք Հայաստանում կարող ենք անցնել 1 տարում, մենակ կանցնենք 10 տարում, իսկ Հայաստանը չունի էդքան ժամանակ, որ 10 տարում կայացնի հրթիռաշինությունը»,- ասաց Ժորա Աբգարյանը:Ըստ խմբակի հիմնադիրների՝ իրենց սկսած գործով հատկապես արտերկրում են հետաքրքրված: Նույն գործն այլ երկրում անելու առաջարկ ունեն: Խաչատուրն ու Ժորան, սակայն, այդ մասին չեն էլ մտածել, անգամ չեն քննարկել: «Մեր նպատակն է Հայաստանում ունենանք ավիամոդելավորման եւ հրթիռաշինության խմբակներ, որոնք որ տարբեր ոլորտներում իրենց կարեւոր տեղը կունենան: Շատ կարեւոր է, որ երեխաները, ովքեր որ պետք է էս գիտելիքները ստանան, հետագայում բանակում ունենան իրենց առանձին ներդրումները: Մենք էլ կարող ենք հենց դրսում մեր այս գիտելիքներն օգտագործել, աշխատել ու մեր բիզնեսն ունենալ: Բայց մեր նպատակը անձնական շահը չէ, այլ մտածում ենք՝ ինչ անենք Հայաստանում, որ կարողանանք շատերին մոտիվացնել, որ մարդիկ դրսում զգան, որ մեր երկրում շարժ կա, կան երիտասարդներ, ովքեր ուզում են, որ Հայաստանում ինչ-որ բան զարգանա, ավելի լավ լինի: Եվ էդ մոտիվացիայով էլ իրենք վերադառնան այստեղ»:«Հրթիռաշինության խմբակում ստացած գիտելիքը, հատկապես տղաների համար է շատ կարեւոր,- ասում է խմբակի հիմնադիր Խաչատուր Թադեւոսյանը,- ամեն մարդ չէ, որ կարող է հասկանալ էս գործի կարեւորությունը: Մարդ կա, կսե՝ հա դե, սարքեն, թռցնենգը, բայց չեն հասկընա, որ էս ճամփով անցած երեխեն էգուց բանակ գնալուց կարող է դրոնի օպերատոր դառնա, ու անպայման չէ, որ դառնան ավտոմատ բռնող կամ զլի շոֆեռ»:

Այս խմբակում նաեւ շատ երազանքներ անկատար չեն մնա, վստահ է «Տիգրան Աբգարյան Մարտական պատրաստության ակումբ»-ի նախագահ Ժորա Աբգարյանը. «Միշտ երեխեքը կերազեն տիեզերք թռնին, ու միշտ Հայաստանում էդ ամեն ինչը բացակայել է, չկա մի տեղ, որտեղ երեխան կտեսնի, թե ինչղ ռակետ կսարքեն: Ու էդ երեխեքի երազանքները միշտ կոտրվել են, բայց երբ որ նրանց տանք հնարավորություն, որ գան սովորեն, ուսումնասիրեն, մոտիվանան, իրենց էդ երազանքները կպահպանվին, հետագայում կսկսեն ինքնուրույն զարգացնել գաղափարները: Միայն էդ տարբերակով է, որ Հայաստանում հրթիռաշինությունը կսկսի զարգանալ: Մասնագետներ են պետք, գործը սիրող մարդիկ»:Խմբակը գործելու շենքային պայմաններ ունի, տարածքը տրամադրել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Սակայն ֆինանսական խնդիրներ կան եւ տարբեր նշանակության հաստոցների պակաս: Նախնական հաշվարկով՝ 5-ից 7 մլն դրամ է անհրաժեշտ՝ պահանջվող հաստոցների ու ծախսվող նյութերի ձեռք բերման համար:

Տպել
3215 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին