Վարդենիս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական անփութության համար

Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյան

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վարդենիս համայնքի ղեկավարի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վարդենիս համայնքի ղեկավարը, 2018թ. դեկտեմբերի 21-ից իրականացնելով նույն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները, իսկ 2019թ. փետրվարի 25-ից հանդիսանալով համայնքի ղեկավար և պաշտոնատար անձ, ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու, օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացման, ինչպես նաև՝ համայնքի վարչական սահմաններում ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու, կասեցնելու և դրա հետևանքները վերացնելու լիազորություն, 2018թ. դեկտեմբերի վերջերին տեղեկացել է Վարդենիս քաղաքի «Գառնիկ Կարապետյանի» անվան զբոսայգու տարածքում առանց շինարարության թույլտվության՝ ինքնակամ կառուցած սրճարանի խոհանոցի և սրճարան կառուցելու մասին, դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել նշված զբոսայգու տարածքում առանց թույլտվության կառուցված նշված կառույցի հետևանքները վերացնելու, ինչպես նաև՝ ինքնակամ շինության կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վարդենիս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
1035 դիտում

Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժվել է

Ինչո՞ւ մինչ օրս դպրոցներում չեն ներդրվել «խոսող» դասագրքերը. ԿԳՄՍՆ պարզաբանում է պատճառը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը

Ցույցը ցրելիս ձերբակալվել է 37, վիրավորվել` 4 անձ. Վրաստանի ՆԳՆ

Ռուսաստանում հայտնաբերվել է երկրի խոշորագույն նարկոլաբորատորիան (տեսանյութ)

Հայ պատգամավորները ԱՄՆ-ում ծանոթանում են ամերիկյան փորձին․ Ամերիկայի ձայն

Վթար Վարդենիս-Ակունք ավտոճանապարհին. ուղեւորը տեղում մահացել է

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր

ԱյԴի Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի և Բանկի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանի մամուլի ասուլիսը

Կիևում կայացել է Ուկրաինայի հայ երիտասարդների միության երրորդ ֆորումը

Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից

14 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզի Մերձավան գյուղում

Ուղեւորի ոսկյա զարդերն օդանավակայանի աշխատակիցներն էին գողացել (տեսանյութ)

Զովունի գյուղի չշահագործվող փայտամշակման արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Երևանում և ևս 7 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Մղձավանջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար. Իտալիան ջախջախեց 9:1 հաշվով

Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Բազումը նոր բաժնի պետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է կատարել