Բավականին համաչափ է այն գումարը, որը պետք է ստանան նախարարները․ Հովհաննես Իգիթյան

25/10/2019 schedule14:25

Շատ լավ է, որ կառավարությունը լուծեց պարգեւավճարների լիմիտի հարցը: Այս մասին այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

Նրա խոսքով՝ ժամանակին պարգեւավճարների հարցն իրենց խմբակցությունում շատ է քննարկվել, քանի որ պարգեւավճարների չափն ու տրման կարգը մեծ արձագանք էր գտել հանրության շրջանում:

«Աշխատավարձերի բարձրացման հետ կապված հարցին վարչապետը հիմնականում անդրադարձել է: Բայց շեշտեմ մի քանի բան: Սկսեմ դրականից. շատ լավ է, որ կառավարությունը լուծեց պարգեւավճարների լիմիտի հարցը: Մենք այսօր գիտենք՝ այն թվերը, որոնք նախկինում եղել են եւ շատ էին մտահոգում բոլորին, այսօր չեն լինի: Կարծում եմ՝ բավականին համաչափ է այն գումարը, որը պետք է ստանան նախարարները եւ այլք: Ճիշտն ասած՝ ուրախ եմ, որ նույնիսկ գաղտնի, ինչպես մամուլում է գրվում, որոշումները հայտնի են դառնում հասարակությանը, եւ ինչպես վարչապետն ասաց՝ բոլոր թվերը հայտարարագրերում կերեւան»,- նշեց Հ. Իգիթյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականին, որով կրկնապատկվել են մի շարք նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ աշխատավարձերի բարձրացման միայն գործընթացն է գաղտնի եղել, իսկ բուն ռեժիմը՝ ոչ․

«Այնպես որ այստեղ այդ առումով խնդիրը լուծված է: Գաղտնի այն փաստաթղթերն են, որոնք երբեք հնարավոր չէ տեսնել, հակառակ պարագայում նշանակում է լուրջ խնդիր ունենալ Քրեական օրենսգրքի հետ»,- շեշտեց նա:

 

Տպել
494 դիտում

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ)

Գնալ խանութ եւ հանդիպել... Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին. վարչապետը լուսանկար է հրապարակել

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն (լուսանկարներ, տեսանյութ)

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից և վերցնում կտորե տոպրակներ. վարչապետն ու տիկինը գնումներ են կատարում

Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում շմոլ գազից մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում. փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացվել

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ