1 օրում 2 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ ծանրամարտի Եվրոպայի Մ20 ու Մ23 առաջնությունից

Հայ ծանրորդները 1 օրում 4 մեծ մեդալ են նվաճել ծանրամարտի մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնությունում: Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող մրցաշարում նվաճել են 2 ոսկե, 1-ական արծաթե ու բրոնզե մեդալ: Մեդալակիրներ են դարձել Կարեն Ավագյանը, Արա Աղայանը (89կգ) (լուսանկարում), Լիանա Գյուրջյանը (81կգ) եւ Ռաֆիկ Հարությունյանը (81կգ):

Մինչեւ 20 տարեկանների պայքարում Ավագյանը չեմպիոն է դարձել երկամարտում ցույց տալով 364 կգ արդյունք (170կգ+194կգ): Պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել, իսկ հրումում՝ փոքր արծաթե: Նույն քաշային կարգում Արա Աղանյանը դարձել է արծաթեմեդալակիր։ Երկամարտում ցույց է տվել 358կգ (162կգ+196կգ): Նա նաեւ փոքր արծաթ է նվաճել պոկումում վարժությունում, իսկ հրումում՝ փոքր ոսկի։

Գյուրջյանը (81կգ) մինչեւ 20 տարեկանների պայքարում չեմպիոն է դարձել երկամարտի երկամարտի 215կգ (95+120) արդյունքով: Նա նաեւ մեկական փոքր ոսկի է նվաճել վարժություններից յուրաքանչյուրում:

Մինչեւ 20 տարեկան տղամարդկանց 81կգ քաշայինների պայքարում Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ: Երկամարտում գրանցել է 340կգ (150+190): Պոկում վարժությունում նա չորրորդն է եղել, իսկ հրումում նվաճել է փոքր արծաթ:

Եվրոպայի Մ20 ու Մ23 առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 17-ին: Կավարտվի 27-ին: ՀՀ ընտրանու կազմում մասնակցում են նաեւ օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (+109կգ) եւ աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը (89կգ):

Տպել
1338 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահների հանդիպման ընթացքում ստորագրվել է 2 փաստաթուղթ

Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին

16 տարում Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է 51․2 մլն դոլար փոխհատուցում վճարել

Նորավան գյուղում այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր

Խաշմանյանի օգնականներն ազգային թիմում հայտնի են

Գողացել էին Եղվարդում գտնվող, վարելահողով անցնող մի քանի հարյուր մետրանոց խողովակաշարը

Փարիզյան սելֆի. վարչապետը, Ֆրանսիայի նախագահն ու Ֆրանկոֆոնիայի ՄԿ գլխավոր քարտուղարը

Վարչապետի հերթական սելֆին՝ Ֆրանսիայից. այս անգամ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 32 հա տարածք

Վրաստանը կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Վարչապետի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Անձրեւի ժամանակ ասֆալտապատված ճանապարհի վրա արդեն փոսեր են առաջացել

Ըմբիշ, չեմպիոն եւ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը 4 գոտեմարտում 4 հաղթանակ է տարել

Արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաեւ մարզադպրոցների աշխատողների աշխատավարձը կբարձրանա. Երեւանի բյուջե-2020

Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը ոստիկանները 4 կգ մարիխուանա են հայտաբերել (տեսանյութ)

Բարձր մակարդակով ընդգծվել է՝  ԱՄՆ-ն շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ. Մանվել Սարգսյան

15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած