Ինչպե՞ս պետք է հանրությունը տեղեկանար աշխատավարձերի բարձրացման մասին, եթե մամուլում արտահոսք չլիներ. Իվետա Տոնոյան

25/10/2019 schedule13:17

Ազգային ժողովում՝ հերթական նիստերի ավարտից հետո, խորհրդարանական խմբակցությունները հանդես եկան ճեպազրույցներով։

ԲՀԿ պատգամավորների ճեպազրույցների ընթացքում լրագրողները, անդրադարձան նախարարների աշխատավարձերը վարչապետի գաղտնի հանձնարարականով բարձրացնելու թեմային:

Հարցին, թե արդյոք իրենց խմբակցությանը բավարարե՞լ է այս թեմայի վերաբերյալ վարչապետի պատասխանը, Իվետա Տոնոյանը պատասխանեց.

«Վարչապետը ներկայացրեց իրավական ընթացակարգը, այս դեպքում հարց է առաջանում շեշտակի բարձրացումների իսկապես նպատակահարմարության վերաբերյալ, թե հատկապես ո՞ր ոլորտներում, ո՞ր արդյունավետ աշխատանքի եւ դրսեւորված գործողության օգտակար գործողության գործակցի մասով են հավելավճարներ եղել․ սա պետք է առանձին քննարկման առարկա դարձնել»:

Լրագրողների դիտարկմանը, որ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով կալանավորվեց, թեեւ մեծ մասը կարծում էին, որ կալանք չպետք է կիրառվեր․ ԲՀԿ-ական Արման Աբովյանն արձագանքեց.

«Գիտեք, կարծիքները շատ են ու հակասական, մենք առաջնորդվում ենք պարզ մի գաղափարով․ գոյություն ունեն իրավական ընթացակարգեր, ու մենք պետք է բացառապես դիմենք այդ իրավական ընթացակարգերի օրինականությանը, եւ քանզի պրոցեսը նոր է սկսվել եւ պրոցեսը բավականին մեծ արձագանք ունի, այստեղ շատ կարեւոր է սպասել իրավական գնահատականի եւ հիմնվել այդ գնահատականի վրա: Ո՛չ ես եմ իրավաբան եւ ո՛չ էլ, ենթադրում եմ, դուք․ պետք է բացառապես իրավական հասկանալի, հստակ կամ գուցե նաեւ վիճելի ընթացակարգ: Չմտնենք տարատեսակ ասեկոսեների դաշտ, պետք է հիմնվենք բացառապես իրավական հենքի վրա»:

Իվետա Տոնոյանը, շարունակելով գործընկերոջը, ավելացրեց, որ հանրության մեջ կա կարծիք՝ այս գործընթացները կրում են քաղաքական ենթատեքստ եւ որ չեն տեղավորվում իրավական հարթության տրամաբանության մեջ.

«Սրանում կա որոշակի օբյեկտիվ հատիկ, քանի որ որոշ հայտարարություններ, որոնք հնչում են իշխանության այս կամ այն ներկայացուցիչների կողմից, այս հարցը տեղափոխել են. սահմանադրական հարցը այլեւս քաղաքական է, եւ դրա հետ կապված ցանկացած տեսակի զարգացում այլեւս տեղավորում է քաղաքական հարթության մեջ»,- եզրափակեց Տոնոյանը:

Ինչ վերաբերում է կառավարության անդամների աշխատավարձերի բարձրացմանը, Տոնոյանն ասաց.

«Ինձ համար անհասկանալի է, բայց ես վերահաստատում եմ կարծիքը, որ եթե գաղտնի է դա, չի՞ նշանակում, որ հանրությունից արվել է գաղտնի: Ինչպե՞ս պետք է հանրությունը այդ մասին տեղեկանար, եթե մամուլում չլիներ, այսպես ասած, արտահոսք. դա այդպես էլ կմնար: Որովհետեւ դրանից հետո միայն նախարարները խոստովանեցին, որ իրենք ամիսներ շարունակ, մասնավորապես մարտ ամսից, ստանում են 1,5 մլն դրամ աշխատավարձ: Մենք քննարկել ենք այդ հանգամանքը հանրության համար, քննարկել ենք ոչ թափանցիկ ու բաց լինելու հարցը, ոչ թե նպատակահարմարության: Բնական է, որ իրավական ու օրենքով սահմանված կարգով է գնացել, մենք խոսում ենք հանրությանն այդ կարեւոր որոշումների մասին իրազեկելու մասին»:

Աբովյանն էլ լրացրեց Տոնոյանին՝ ասելով, թե վարչապետը իր ելույթում քողարկված, սակայն խոսել է ու ասել, որ հնարավոր է՝ սա նախկինում ընդունված մի ֆորմատ է, որը օգտագործել են նաեւ այս անգամ:

Տպել
1397 դիտում

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին