Թբիլիսիում պայթյուն է որոտացել. ՀՀ դեսպանությունը պարզել է՝ տուժածների թվում հայեր չկան

25/10/2019 schedule12:26

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում պայթյուն է որոտացել, բայց տուժածների թվում հայեր չկան։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Հայտնում ենք, որ Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ։ Նախնական վարկածով՝ պայթյունը տեղի է ունեցել բնական գազով աշխատող ջրատաքացուցչի տնայնագործական եղանակով մոնտաժված լինելու պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Sputnik Գրուզիայի տեղեկություններով՝ պայթյունը որոտացել է այսօր՝ ժամը 08։15-ին։ Դեպքը տեղի է ունեցել մետրոյի «Գրմագելե» կայարանի մոտ գտնվող 16-հարկանի շենքի չորրորդ հարկում։ Մի քանի շենքերի ապակիները կոտրվել են, վնասվել են նաև տարածքում գտնվող ավտոմեքենաները։ Բնակիչներին տարհանել են։ Հարակից շենքերի բնակիչներն ասել են՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ իրենց թվացել է, թե ամբողջ թաղամասն օդ է բարձրացել։

Տպել
4839 դիտում

Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժվել է

Ինչո՞ւ մինչ օրս դպրոցներում չեն ներդրվել «խոսող» դասագրքերը. ԿԳՄՍՆ պարզաբանում է պատճառը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը

Ցույցը ցրելիս ձերբակալվել է 37, վիրավորվել` 4 անձ. Վրաստանի ՆԳՆ

Ռուսաստանում հայտնաբերվել է երկրի խոշորագույն նարկոլաբորատորիան (տեսանյութ)

Հայ պատգամավորները ԱՄՆ-ում ծանոթանում են ամերիկյան փորձին․ «Ամերիկայի ձայն

Վթար Վարդենիս-Ակունք ավտոճանապարհին. ուղեւորը տեղում մահացել է

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր

ԱյԴի Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի և Բանկի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանի մամուլի ասուլիսը

Կիևում կայացել է Ուկրաինայի հայ երիտասարդների միության երրորդ ֆորումը

Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից

14 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզի Մերձավան գյուղում

Ուղեւորի ոսկյա զարդերն օդանավակայանի աշխատակիցներն էին գողացել (տեսանյութ)

Զովունի գյուղի չշահագործվող փայտամշակման արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Երևանում և ևս 7 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Մղձավանջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար. Իտալիան ջախջախեց 9:1 հաշվով

Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Բազումը նոր բաժնի պետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է կատարել