Հայաստան հարկադիր և կամավոր վերադարձի տեմպերն աճում են. ԵՄ-ի հետ քննարկվել է վիզաների ազատականացման հարցը

ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները քննարկելու նպատակով Ֆրանսիա մեկնած ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը՝ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 24-ին Փարիզում ունեցավ հանդիպում ֆրանսիացի գործընկերների հետ։

Այս մասին հայտնում են ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունից:

ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյանը և ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։

Ֆրանսիական պատվիրակությունը ղեկավարում էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության՝ Ֆրանսիայի օտարերկրացիների գլխավոր վարչության ներգաղթի բաժնի տնօրեն Հյուգ Բեզանսնոն, պատվիրակության կազմում էին ներգաղթի վարչության արտոնագրերի ենթավարչության ներկայացուցիչ Ալեքանդր Դիբոլտը, ապաստանի իրավունքի և պաշտպանության վարչության ապաստանի բաժնի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Դուբլեն։

Հանդիպմանը ՄԱԱԵ մեկնարկի շուրջ ծավալվեցին բովանդակային քննարկումներ և տեղի ունեցավ մտքերի արդյունավետ փոխանակում։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց Ֆրանսիայում ապաստանի հայցերի վիճակագրությանը, ընթացակարգերին, ընդունելության նյութական պայմաններին, ապօրինի ներգաղթի և ցանցերի դեմ պայքարին, հարկադիր վերադարձի ենթական քաղաքացիների վիճակագրությանը, ինչպես նաև մուտքի արտոնագրերի դիմումներին, տեսակներին, հայցադիմումների ուսումնասիրության գործընթացներին։

Հայկական կողմն ընդգծեց ՄԱԱԵ մեկնարկի համար նախապայման հանդիսացող ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի՝ ՀՀ կողմից արդյունավետ կիրարկման փաստը։ Ծառայության պետ Ա. Ղազարյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, խոսեց հարկադիր և կամավոր վերադարձի աճող տեմպերից, ոլորտում իրականացվող ծրագրերից։ Մասնավորապես ներկայացվեց վերջերս հանրային քննարկման դրված ծրագրի նախագիծը՝ ուղղված հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիների հրատապ վերաինտեգրման աջակցությանը։

Հ. Բեզանսնոն իր հերթին գոհունակություն հայտնեց միգրացիոն ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ և ընդգծեց շփումների շարունակականության ապահովման կարևորությունն ինչպես երկխոսության մեկնարկից առաջ, այնպես էլ դրանից հետո։

Տպել
474 դիտում

Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Հայտնաբերվել է Արենիին պատկանող և 2 մլն դրամ արժողությամբ խողովակները գողացած անձը (տեսանյութ)

Նոյեմբերի 14-ին Աջափնյակի մի շարք հասցեներում 12 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Դավադիրներ կարող են լինել, դավադրություն՝ երբեք

Կլինեն նոր ծրագրեր, նոր դասագրքեր, քիչ տնային աշխատանք․ մշակվել են հանրակրթության պետական նոր չափորոշիչներ

Մեղավորները շինարարական կազմակերպություններն են. Եղեգնաձորի համայնքապետը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի դիտողություններին

1983թ.-ին ծնված Վիգեն Գ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է. ԱԻՆ

ԱՄՆ-ում Սպիտակ տան դիմաց բողոքի ցույց է ընթանում՝ ընդդեմ Թրամփ-Էրդողան հանդիպման (ուղիղ)

Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում մոտ 1 հա բուսածածկույթ է այրվել. ԱԻՆ

Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի վերջնամասում մոտ 30 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձել է Դեմիդովի մրցանակի դափնեկիր

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի հետ (տեսանյութ)

Մենք պետք է ունենանք ոչ միայն լավ երաժիշտներ, այլեւ լավ երաժշտությունը պրոպագանդողների ակտիվ շրջանակ. Տիգրան Մանսուրյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ԵՄ-ն իր անվտանգության համար ստիպված է համագործակցել Թուրքիայի հետ. Հունգարիայի արտգործնախարար

«Forbes»-ը բացահայտել է՝ ինչ ինքնաթիռներ ունեն հայկական ծագմամբ ռուս գործարարները

Լավ կլիներ այդ ժամանակ ոչնչացած լինեի, 3 անգամ տարածվել էր մահվանս լուրը. զինհաշմանդամը ՊՆ-ից ուշադրություն է պահանջում

Ամերիկացի զինվորականները զբաղեցրել են դիրքեր՝ Սիրիայի նավթահորերի մոտ

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ. ԱԻՆ

Վանաձորի քաղաքային գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ