Նախարար Ֆ. Ցոլակյանը խնդրել է հանրապետության վարչապետին ստուգումներ իրականացնել ԱԻՆ-ում

25/10/2019 schedule08:30

Վերջին օրերին լրատվական կայքերից մեկում նյութ էր հրապարակվել, որտեղ ասվում էր, թե Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց ի վեր համակարգում աննախադեպ չափերի է հասել կոռուպցիան և հովանավորչությունը։ Թե ԱԻՆ աշխատակիցները երբևէ այսպիսի հովանավորչության և թայֆաբազության, ծանոթ-բարեկամների «շքերթի» ականատես չեն եղել: Թե ստեղծված անառողջ մթնոլորտի, թայֆաբազության, արհամարհական վերաբերմունքի պատճառով ազատման դիմում է գրել ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի երկարամյա պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ թեպետ ի սկզբանե պարզ էր, թե ինչ նպատակ էր հետապնդում նյութի հրապարակումը և ով էր դրա ետևում կանգնած, անկախ նրանից, որ ԱԻՆ ՃԿԱԿ նախկին պետ Հովհաննես Խանգելդյանն իր տված հարցազրույցում նշել էր՝ որևէ խնդիր չունի ղեկավարության հետ և իր ազատման դիմումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու ստացած հրավերի հետ, այդուհանդերձ, նախարար Ֆելիքս Ցոլակյանը խնդրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ԱԻՆ-ում համապատասխան ստուգումներ իրականացվեն՝ պաշտոնապես պարզելու նյութի մեջ հրապարակված տվյալների իսկությունն ու ներկայացվեն հանրությանը:

Հիշեցնենք, որ պայմանագրային աշխատակիցներն ազատվել են աշխատանքից օպտիմալացման շրջանակներում, իսկ մնացյալ աշխատակիցները օրենքով սահմանված կարգով ծանուցվել են, որ առաջիկայում ԱԻՆ-ում սպասվող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ հնարավոր է նորից լինեն ազատումներ:

Կոչ ենք անում զերծ մնալ իրականության հետ որևէ առնչություն չունեցող զրպարտչական նյութերի հրապարակումից:

Տպել
625 դիտում

Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսած տղամարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)

ՀՀ մի շարք ճանապարհների մառախուղ է. Սոթք-Քարվաճառը փակ է բեռնատարների համար

Վթար Երեւանի Իտալիայի փողոցում. 4 տուժածներից 3-ը, բուժօգնություն ստանալով, դուրս են գրվել

Ծիլքար գյուղում հրդեհվել են 2 բնակելի տնակներ. տուժածներ չկան (տեսանյութ)

Մի քանի ժամով լույս չի լինի Երևանում և 5 մարզերում

Տավուշի դպրոցներում վազքի մարզական ակումբներ կստեղծվեն. 6 հաղթողները բուհ ընդունվելիս կրթաթոշակ կստանան

Աշխատանքային խումբ է ստեղծվել Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման եւ հիմնանորոգման նպատակով

Գաղտնալսվել է փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցությունը

Թմրանյութ պահելու կասկածանքով Աբովյանում բերման է ենթարկվել 43-ամյա քաղաքացի

5 ժամ տեւած լարված հանդիպում. ինչպես Մերկելին հաջողվեց Լիբիայում հակամարտող բոլոր կողմերին հավաքել 1 տեղում

Հունվարի 20-ը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման օրն է

Հաջորդ շաբաթվանից Մարտունու բժշկական կենտրոնում կգործի հեմոդիալիզի բաժանմունքը

Ոստիկանները նախորդ շաբաթ ոչ սթափ 79 վարորդ են հայտնաբերել

Հայոց լեզվից անբավարար է ստացել քննություն հանձնածների 21.1%-ը, հանրահաշվից՝ 25.1 %-ը. որոշ մարզերում 9-10 միավոր չկա

Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Շիրակի մարզպետն ընդունել է Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին

Փրկարարներն Արմավիրում ապամոնտաժել են վտանգավոր կառուցատարրը

Իրանի ԱԳ նախարարը հրաժարվել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակցությունից

Արմեն Սարգսյանը հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առեւտրի պալատի անդամների եւ շվեյցարացի գործարարների հետ

Պուտինը Պետդումային է ներկայացրել երկրի Սահմանադրության փոփոխությունների օրինագիծը