Փակուղի՞ հայոց լեզու եւ պատմություն առարկաների համար. մասնագետները բանավիճում են նախարարության ներկայացուցչի հետ

Վերջին շրջանում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների շուրջ քննարկումները չեն դադարում: Ինչպես հայտնի է, աշխատանքային քննարկման է ներկայացվել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որով չի նախատեսվում նշված առարկաների պարտադիր ուսուցում: Լեզվի, պատմության մասնագետների եւ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի խորհրդականի կարծիքները տարբեր են: Թեմայի վերաբերյալ կազմակերպված բանավեճ-քննարկման ընթացքում մասնագետներն այսօր իրենց կարծիքները հնչեցրին այդ առարկաների կարեւորության ու հարցի լուծման ուղիներ գտնելու վերաբերյալ:

Օտար լեզվի փորձը. ԱՊՀ երկրների բուհերում ազգային լեզու անցնում են

Եվրոպական շատ երկրներում ազգային լեզուն պարտադիր չէ, օրինակ՝ Ֆրանսիայի Սորբոնի համալսարանում ուսանողները պարտադիր կերպով ֆրանսերեն չեն սովորում, քանի որ բուհ ուսանելու են գալիս տարբեր երկրներից՝ միջազգային կրթություն ստանալու, սակայն սա այն պատճառով, որ իրենց մոտ ազգային կրթության խնդիր չի դրվում: Այս մասին առարկաների վերաբերյալ քննարկման ընթացքում նշեց Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը, ով նաեւ հավելեց, որ թեեւ Սորբունում ազգային լեզուն պարտադիր կերպով չեն անցնում, բայց ուսումնասիրում են ֆրանսերենի արտահայտության միջոցներ առարկան:  

«Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) բոլոր երկրներում անցնում են ազգային լեզու եւ խոսքի մշակույթ, ռուսաց լեզու եւ խոսքի մշակույթ եւ այլն»,- նշեց Ավետիսյանը՝ հավելելով, որ Մոսկվայի պետական համալսարանում այս առարկաների համար ավելի շատ ժամաքանակ է նախատեսված, քան՝ ԵՊՀ-ում հայոց լեզվի համար:

Լեզվի ուսումնասիրության առումով՝ հարեւան Վրաստանի փորձն այնքան էլ ճիշտ չի համարում, այնտեղ մոտ 150 ժամ հենց վրացերեն են անցնում, իսկ Սկանդինավյան երկրներում պատկերը մի փոքր այլ է. ազգային լեզուն պարտադիր է միայն հումանիտար առարկաների ֆակուլտետներում:

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանն այլ օրինակ է բերում արտասահմանյան բուհերում կիրառվող փորձից. «Նույնիսկ Մոսկվայի տեխնոլոգիական բուհերում մաթեմատիկական ռուսերեն են անցնում, օրինակ՝ ռուսերենը ֆիզիկայում»,- նշեց Դիլբարյանը՝ ավելացնելով, որ ուսանողները նաեւ ռուսերենի պատմություն են անցնում եւ դա չի առաջացնում նրանց դիմադրությունը:

Դասախոսները դեմ են կրկնությանը. ԵՊՀ-ում խոսքի մշակույթ է դասավանդվում

Յուրի Ավետիսյանը նշում է, որ ինքը եւ այսօր շատ մասնագետներ դեմ են, որ հայոց լեզու եւ գրականություն առարկաները բուհերում դասավանդվեն նույն դպրոցական ծրագրով: Դասախոսի խոսքով՝ վերջին տարիներին ԵՊՀ-ում իրավիճակ է փոխվել: 4 տարի առաջ համալսարանի գիտխորհրդով որոշել են «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը խախտելով՝ «Հայոց լեզու» առարկայի փոխարեն դասավանդել «Հայոց լեզու խոսքի մշակույթ» առարկան: Ավետիսյանը նշեց, որ այսպիսով կարողանում են ամբողջացնել դպրոցական գիտելիքները, երիտասարդները նաեւ առնում են գրագիտության, հաղորդակցության, արվեստի, խոսքային վարվեցողության դասեր: Սովորում են՝ ինչպես ճիշտ խոսել, արտահայտվել գործնական միջավայրում:

«Եթե որեւէ մեկն ասի, թե մաթեմատիկոսին այս առարկան պետք չէ, ես կհակաճառեմ նրան»,- ընդգծեց Ավետիսյանը:

Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ այսօր Հայաստանի բուհերում ժամանակակից հայոց լեզվի դասավանդման խնդիր կա եւ այն առկա է նաեւ դպոցներում:

«Երբ մենք դասավանդելիս սկսում ենք նախապատվություն տալ լեզվի քերականությանը, շարահյուսությանը, շատերից դիմադրություն ենք ստանում եւ տեսնում այս պատկերը»,- նշեց Դիլբարյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում ընդհանրապես խոսքի որակը բավարար մակարդակի չէ: Խնդիրներն առկա են գիտական, պարբերական, պաշտոնական ոլորտներում: Վերջինս շեշտեց. անհրաժեշտ է հայոց լեզվի մակարդակը բարձրացնել, եթե որեւէ անձ հայերեն չի կարողանում կապացված միտք արտահայտել, ապա օտար լեզվով, ընդհանրապես չի կարողանա:

Մի փոքր խախտել են օրենքը, սակայն նրա համար, որպեսզի ապահովեն լեզվի գործառնությունը բարձր մակարդակով՝ գիտության, կրթության, պետական եւ այլ մակարդակներում:

Դիլբարյանը մտահոգություններ ունի. հաճախ մասնագետները հայերեն խոսելով՝ ռուսերեն տերմիններ են օգտագործում, պատճառն այն է, որ ժամանակին չեն սովորել: Այսօր գործող օրենքներում շարահյուսական կառույցների սխալներ կան:

Մասնագետի կարծիքով՝ մեկ այլ խնդիր է բառարանների ուշ թարմացումները, իսկ ԱՊՀ երկրներում դրանք նորացված պարբերաբար հրատարակվում են:

Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը եւս ընդգծում է. ցանկացած մասնագետ նախ եւ առաջ պետք է տիրապետի մասնագիտական լեզվին՝ իրավաբանն իր ոլորտով, տնտեսագետն՝ իր, այսպիսով՝ հայոց լեզուն կզարգանա:

Լեզվաբանի կարծիքով՝ բուհերում ուսանողները պարտադիր պետք է անցնեն հայոց լեզու կամ մասնագիտական խոսքի մշակույթ:

«Մենք Շվեյցարիան չենք, Եվրոպական մեկ այլ երկիր չենք, մենք Հայաստանն ենք, որ շրջապատված է թշնամիներով, յուրաքանաչյուր քաղաքացի իր ինքնությունը պետք է լավ գիտակցի»,- նշեց Վիկտոր Կատվալյանը՝ մտահոգվելով, թե ինչու ենք մեզնից օտարում մեր արժեքները: Կարծում է, որ նոր կառավարությունը պետք է այս առումով բարփոխումների լիցք հաղորդի, որպեսզի ոլորտն ավելի զարգանա:

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը հիշեցրեց. սա ընդամենը օրենքի նախագծի աշխատանքային քննարկումներից պոկված մաս է, որը ներկայացվել է քննարկման: Շուտով պատրաստ կլինի ծրագրի վերջնական նախագիծը եւ ամբողջ հանրությունը հնարավորություն կունենա ծանթանալու:

Եվս մեկ անգամ կրկնեց. բուհերում կրթական ծրագրերի առարկայական բովանդակությունը օրենսդրական հարց չէ: Վերջինս կիսում է հնչած մտավախությունները, թե բուհերի ղեկավարները կարող է ընդհանրապես չանցնեն նշված առարկաները, եթե պարտադրանք չլինի, բայց վստահ է, որ կասկածը փարատվելու է:

Ի՞նչ անել. տարբերակներ մասնագետների կողմից

Ավետիսյանը հարցի լուծման 2 տարբերակ է առաձնացրել, առաջինը՝ հանրային, հայրենասիրական ուղղվածությամբ, որին այնքան էլ հակված չի եւ իրավական:

Հաշվի առնելով լեզվի եւ պատմություն առարկաների բացառիկ դերը մեր կրթական համակարգում, որն ի վերջո միջոց է մասնագիտություն սովորելու՝ կարծում է, որ կարելի է քննարկվող օրենքում բացառության կարգով կետ սահմանել, որ այս երկու առարկաների ուսուցումը պարտադիր լինի: Մյուս տարբերակով՝ ուղղակի պետք է ոչինչ չանել:

«Չփոփոխելու դեպքում՝ Հայաստանում գերակա է լինում «Լեզվի մասին» օրենքը, որը հստակ սահմանում է, որ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր է: Այս դեպքում՝ անհրաժեշտ կլինի ֆակուլտետներում 2 կիսամյակ հայերեն սովորել»,-նշեց Յուրի Ավետիսյանը:

Կարաբեկյանը հակադարձում է վերջերս հնչած այն կարծիքներին, որ օրենքի այս նախագծով ազգային արժեքների դեմ քայլ է կատարվում, քանի որ վերջինիս խոսքով՝ գործող օրենքով՝ «հայ» բառը կրկնվում է ընդամնեը 3 անգամ՝ լեզու, գրականություն եւ պատմություն առարկաների դեպքում, իսկ նոր նախագծով՝ խոսվում է ազգային ինքնության պահպանության մասին:

Նախագծով բուհ ընդունվելու ընթացակարգում նորամուծություն կա.

«Օրենքով պարտադիր պահանջ կլինի, որ ՀՀ-ում գործող ցանկացած բուհ ընդունվելու համար՝ ՀՀ բոլոր քաղաքացիները ներկայացնեն հայոց լեզվի հավաստագիր»,- Կարաբեկյանի խոսքով՝ այսպես լեզվի համար առավել բարձր շեմ կսահմանվի:

Անդրադառնալով մասնագիտական լեզու դասավանդելուն՝ նշեց, որ այն մարդիկ, ովքեր պատասխանատու կլինեն կրթական ծրագրի ստեղծման համար՝ նախեւառաջ կներկայացնեն այնպիսի ծրագիր, որպեսզի ստեղծեն մասնագետներ, ովքեր բացի գիտելիքներ ունենալուց, նաեւ կկարողանան հաղորդակցվել իրենց մասնագիտական լեզվով, գիտելիքը հաղորդել ոչ մասնագիտական հանրությանը, այսինքն՝ կտիրապետեն հաղորդակցման հմտություններին:

Տպել
2382 դիտում

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին