«Երեւան»-ի նախկին ֆուտբոլիստը կասկածվում է կազմակերպված խաղեր անցակացնող խմբավորման անդամ լինելու մեջ. The Black Sea

«Երեւան» ֆուտբոլային ակումբի հետ կապ ունեցող լատվիացի 27-ամյա կենտրոնական պաշտպան Կիրիլ Գրիգորովը դարձել է The Black Sea հետաքննական լրագրությամբ զբաղվող կայքի «հերոսը»: Պարբերականն աղմկահարույց բացահայտումներ է արել ֆուտբոլային կազմակերպված խաղերի վերաբերյալ: Հրապարակվել է ծավալուն 2 հոդված, որոնցում նշվում է, որ նա կապ ունի ՖԻՖԱ-ի գործակալ չինացի Էրիկ Մաոյի հետ:

Ըստ աղբյուրի՝ Մաոն պայմանավորված խաղերի կազմակերպված ցանցի ղեկավար է: Նրա քաղաքականությունը հետեւյալն է: Գտնում է լուրջ խնդիրներ ունեցող կամ սնանկ ակումբներ: Ներդրումներ է անում, բերում է իր աշխատողներին՝ խաղացողների, մարզիչների, ադմինիստրատիվ անձնակազմի աշխատակիցների, ու պայմանավորված խաղեր կազմակերպում ասիական բուքմեյկերական ընկերություններում խաղադրույքների միջոցով շահույթ ստանալու համար: Օգտագործելով իր կազմակերպությունը, որը նախկինում հայտնի է եղել «Anping Sports Agency» անունով, Մաոն իր շրջապատի հետ ակտիվ է եղել Պորտուգալիայում, Ռումինիայում, Իռլանդիայում, Լատվիայում, Չեխիայում, հիմա նաեւ Իսպանիայում:

Կիրիլ Գրիգորովը՝ ձախից, մրցավարի դերում

The Black Sea-ի համաձայն՝ Գրիգորովը այս շրջանակի հետ կապ ունի արդեն մի քանի տարի: Ռումինացի ֆուտբոլիստ Ալին Ստոիցան պատմել է՝ ինչպես է Գրիգորովն իրեն գտել ու գումար առաջարկել պայմանավորված խաղերի մասնակցելու համար: Ստոիցան նշել է, որ մի շարք դեպքերում համագործակցել են իրար հետ: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Գրիգորովը, որը, ըստ Transfermarkt կայքի, հիմա ակումբ չունի, հանդես է եկել լատվիական «Յուրմալա»-ի կազմում: «Յուրմալա»-ն կործանվել է 2015թ., այն բանից հետո, ինչ պայմանավորված խաղերի վերաբերյալ հետաքննություն է անցկացվել: Գրիգորովը խաղացել է նաեւ իռլանդական «Աթլոն Թաուն»-ում ու չեխական «Մոհելնիցե»-ում, որոնք նույնպես ներքաշված են եղել պայմանավորված խաղերում: Այս բոլոր ակումբների սեփականատերերը եղել է կամ «Anping»-ը կամ էլ դրա հետ կապ ունեցող որեւ է այլ անձ:

Նշվում է, որ Գրիգորովը մի շարք դեպքերում Մաոյի հետ կապ ունեցող կազմակերպության նախաձեռնած ընկերական խաղերում հանդես է եկել նաեւ որպես մրցավար: Այդ հանդիպումներում աչքի է ընկել կասկածելի որոշումներով:

Ինչ վերաբերում է «Երեւան»-ին, ապա այստեղ նա արդեն չի խաղում, սակայն կան խոսակցություններ, որ շարունակում է ինչ-որ կապ ունենալ ակումբի հետ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ակումբի տնօրեն Ավիկ Ղազարյանը չհերքեց նրա կապը, սակայն նրա մասին տեղեկատվություն չկարողացավ տալ: Նշեց, որ ինքը դեռ նոր է ակումբում, Գրիգորովին տեսել է, սակայն չի կարող ասել՝ ինչով է զբաղվում, քանի որ տեղեկատվության չի տիրապետում, նշեց, որ չի կարող նաեւ ասել, թե որտեղի է ֆինանսավորվում ակումբը:

ՀՀ Բարձրագույն խմբի ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանում «Երեւան»-ը ոչ մի միավոր չի վաստակել: 11 խաղում 11 պարտություն է կրել ու առանց միավորների եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Ոչ ֆուտբոլային խոշոր հաշիվներով պարտություն չունի:

Տպել
2550 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ