ՍԴ-ն գործում է որպես քաղաքական շարժառիթներ ունեցող մի խումբ՝ շեղվելով իր առաքելությունից. ԱԺ նախագահի ելույթը ԵԽԽՎ-ում

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում: Այս մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից: Ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորեւ. 

«Հարգարժան տիկին նախագահ,

հարգարժան տիկին գլխավոր քարտուղար,

հարգելի գործընկերներ,

տիկնայք եւ պարոնայք,

ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ՝ կազմակերպության սրահում, որ 70 տարի առաջ սկսել է համընդհանուր արժեքների վրա հիմնված հասարակություններ հաստատելու վճռականությամբ միավորված Եվրոպա ստեղծելու մի աննախադեպ, սակայն դժվարին ճամփորդություն՝ իր ուշադրության կենտրոնում ունենալով մարդուն, մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը:

Օգտվելով այս հնարավորությունից՝ ես կցանկանայի կենտրոնանալ Հայաստանում վերջերս տեղի ունեցած փոփոխությունների եւ զարգացումների վրա: Ոչ բռնի, խաղաղ հեղափոխությունը, որն անցյալ տարի տեղի ունեցավ մեր երկրում կատարելապես ուղղված էր ունենալու ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքներ, անկախ դատական համակարգ, ազատ եւ մրցակցային տնտեսություն: Հեղափոխությունը վերջ դրեց անարդարությանը, կոռուպցիային, օլիգարխիային, ընտրությունների արդյունքների կեղծման մղձավանջային շրջափուլին: Քաղաքացիների հուժկու ճնշման շնորհիվ 2018 թվականի մայիսին հակաժողովրդավարական ուժերը դուրս մղվեցին իշխանությունից: Նույն տարվա դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես աննախադեպ ազատ եւ ժողովրդավարական, վերջնականորեն ազդարարեցին որպես ժողովրդավարական փոփոխություններ՝ պայմանավորելով գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ներկայիս տեսքը: Այս մեկուկես տարվա ընթացքում մեզ արդեն հաջողվել է նախաձեռնել որոշ էական բարեփոխումներ քաղաքական, տնտեսական, դատական ոլորտներում՝ ապահովելու համար Հայաստանում ժողովրդավարական զարգացումների անշրջելիությունը: Սակայն դեռեւս գոյություն ունեն մարտահրավերներ եւ վտանգներ, որոնց առերեսվում է մեր երիտասարդ ժողովրդավարությունը: Հենց դրանց մասին կցանկանայի խոսել ձեզ հետ:

Լայնամասշտաբ պայքարը կոռուպցիայի դեմ, կոռուպցիոն, ապօրինի հարստացման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների բազմաթիվ գործերի հետաքննությունները ինչ-որ պահի բնականաբար առնչվում են դատական համակարգի հետ: Դժբախտաբար, որոշ անձինք դատական համակարգում չեն վերափոխվել. ամենայն հավանականությամբ  անձամբ ներգրավված լինելով կոռուպցիայի եւ ապօրինի հարստացման մեջ (հետաքննությունները դեռեւս շարունակվում են եւ, չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը, թույլ տվեք չասել ավելին) եւ/կամ ունենալով քաղաքական շահագրգռվածություն ու քաղաքական փոխկապակցվածություն կոռումպացված եւ հակաժողովրդավարական ուժերի հետ՝ ամբողջովին մերժվել են Հայաստանի քաղաքացիների կողմից մեկ տարի առաջ:

Ցավալի է նշել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը անմասն չէ այս բացասական գործընթացներից եւ ժողովրդի կողմից ընկալվում է որպես համակարգային անարդարության եւ եւ նախորդ ռեժիմի վերջին դիրքի խորհրդանիշ: Այս մարմինը, որը կոչված է պաշտպանելու Սահմանադրությունը, ապահովելու դրա գերակայությունը եւ գործարկելու զսպումների եւ հակակշիռների մեխանիզմը, գործում է որպես քաղաքական շարժառիթներ ունեցող մի խումբ՝ շեղվելով իր սահմանադրական առաքելությունից եւ հետեւաբար՝ վտանգ հանդիսանալով այն ընդհանուր ժողովրդավարական արժեքների համար, որ միավորում են մեզ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո: 

Տիկնայք եւ պարոնայք, մենք, լինելով Հայաստանի ժողովրդավարական եւ լեգիտիմ խորհրդարան եւ կառավարություն, չենք կարող աչք փակել մեր երկրում օրենքի գերակայության հետընթացի եւ ժողովրդավարական հաստատությունների ձախողման գործընթացի վրա: Այս իրավիճակը սահմանադրական անվտանգության եւ կայունության նկատմամբ վերահաս սպառնալիք է, որը կարող է խարխլել Հայաստանի նոր ժողովրդավարության հիմքերը, եթե չձեռնարկվեն համապատասխան միջոցներ: Դժբախտաբար, այսպիսի իրավիճակների համար, որոնք մենք կարող ենք սովորաբար տեսնել անցումային հասարակություններում կամ երիտասարդ ժողովրդավարություններում, չկան ապացուցված լուծումներ: Որոշ դեպքերում, երիտասարդ ժողովրդավարությունները ձախողում են հաղթահարել նման մարտահրավերները՝ մնալով ծուղակում, որտեղ գրավոր ընթացակարգերի բառացի մեկնաբանությունը ստորադասվում է օրենքի ոգուն եւ փիլիսոփայությանը:

Այնուամենայնիվ, ես ցանկանում եմ վերահաստատել, որ այն լուծումը, որ մենք կգտնենք Հայաստանում, կլինի ժողովրդավարության, մարդու իրավունքների, ինստիտուցիոնալ արժեքների անվիճարկելի սկզբունքներին եւ օրենքի ոգուն համապատասխան: Քանի որ վերոնշյալները Հայաստանի հասարակության եւ Հայաստանի ղեկավարության առանցքային արժեքներն են, եւ մենք միանշանակորեն շարունակելու ենք այս արժեքների վրա հիմնված մեր ուղին:

Մեզ համար մեծ պատիվ է միավորված լինելով Եվրոպայի խորհրդի հետ՝ հիմքում ունենալով այս ընդհանուր արժեքները եւ մենք կպայքարենք դրանց համար երկրի ներսում, տարածաշրջանում եւ աշխարհում»:

Տպել
2913 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին