Սփյուռքի հանձնակատարը Ֆրանսիայից կպահանջի հայկական հաստատություններում ապահովել անվտանգությունը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսիայի իշխանություններից կպահանջի հավուր պատշաճի անվտանգություն ապահովել ֆրանսահայ կրթական և մշակութային հաստատությունների համար։ Սինանյանն այս մասին գրել է Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Սևրի Մխիթարյան միաբանության Սամուել-Մուրադյան վարժարանի վրա հարձակման դեպքին:

«Զրուցեցի Վարդապետ Հարություն Պզտիկյանի (Մխիթարյան միաբանության անդամ) հետ։ Փարիզի Սամուել-Մուրադյան վարժարանին հասցված վնասը շատ ավելի մեծ է, քան կարելի էր պատկերացնել»,- գրել է Սինանյանը:

Նա նկատել է, որ դա արդեն երկրորդ նման հարձակումն է հայկական մշակութային կենտրոնների դեմ: Նա նման վանդալիզմը համարել է անընդունելի: «Հաջորդ օրերին Ֆրանսիայի իշխանություններից պահանջելու ենք հավուր պատշաճի անվտանգություն ապահովել ֆրանսահայ կրթական և մշակութային հաստատությունների համար»,- նշել է Սինանյանը:

Հոկտեմբերի 23-ին հայտնի էր դարձել, որ Փարիզի հյուսիսում հարձակում է կատարվել Սամուել-Մուրադյան հայկական վարժարանի վրա։ Հոկտեմբերի 20-ին ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր նաև, որ հարձակում է կատարվել  Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա:

Տպել
296 դիտում

ՊՎԾ-ի ստուգումներով ոստիկանությունում հայտնաբերված խախտումների փաստաթղթերը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

ՀՀ ֆուտբոլի հավաքականի երկրպագուն ՀՖՖ ղեկավարներին մեղադրում է դիրքը չարաշահելու մեջ. ՀՖՖ-ն հերքում է

Աննա Հակոբյանն ու Լիտվայի վարչապետի տիկինը քննարկել են համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները

Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժվել է

Ինչո՞ւ մինչ օրս դպրոցներում չեն ներդրվել «խոսող» դասագրքերը. ԿԳՄՍՆ պարզաբանում է պատճառը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը

Ցույցը ցրելիս ձերբակալվել է 37, վիրավորվել` 4 անձ. Վրաստանի ՆԳՆ

Ռուսաստանում հայտնաբերվել է երկրի խոշորագույն նարկոլաբորատորիան (տեսանյութ)

Հայ պատգամավորները ԱՄՆ-ում ծանոթանում են ամերիկյան փորձին․ Ամերիկայի ձայն

Վթար Վարդենիս-Ակունք ավտոճանապարհին. ուղեւորը տեղում մահացել է

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր

ԱյԴի Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի և Բանկի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանի մամուլի ասուլիսը

Կիևում կայացել է Ուկրաինայի հայ երիտասարդների միության երրորդ ֆորումը

Հրանտ Աբաջյանն ազատվել է Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից

14 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզի Մերձավան գյուղում

Ուղեւորի ոսկյա զարդերն օդանավակայանի աշխատակիցներն էին գողացել (տեսանյութ)

Զովունի գյուղի չշահագործվող փայտամշակման արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Երևանում և ևս 7 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Մղձավանջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար. Իտալիան ջախջախեց 9:1 հաշվով