Բաբայանը պատրաստ է ցուցմունք տալ, երբ մեղադրանքի էությունը պարզ կլինի․ պաշտպան

24/10/2019 schedule15:14

Մենք կարծում էինք, որ կալանքը որպես խափանման միջոց ընդհանրապես չի կարող կիրառվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Արսեն Բաբայանի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Մենք կարծում էինք, որ կալանքը որպես խափանման միջոց ընդհանրապես չի կարող կիրառվել՝ մի շարք հանգամանքներով պայմանավորված, քանի որ ընդհանրապես մեղադրանքն անհիմն էր, դատարանը պետք է ֆիքսեր, որ հիմնավոր կասկած առկա չէ։ Հիմքերից չեմ ուզում խոսել, որովհետեւ մենք հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է, որ այս պրոցեսում դատավորը չէր կարող անկախ լինել, եւ նաեւ չեմ կարծում, որ սա այն դատավորն էր, որ կարող էր անկախ լինել»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ իրենց համար հասկանալի էր՝ հերթական անձը պետք է գտնվեր անազատության մեջ, որ հերթական ճնշումը լիներ Հրայր Թովմասյանի վրա, եւ, ըստ իրեն, դատարանն էլ հենց դա ապահովեց։

Մեր հարցին՝ ծանոթացե՞լ է ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու որոշմանը, Սահակյանը պատասխանեց, որ դեռ չի ծանոթացել՝ ինչ հիմքով է որոշումը կայացվել, սակայն կարծում է, թե  դատարանը դրանով փորձեց շղարշապատել՝ իբրեւ ինչ-որ որոշում կայացրել է օրինական։

Պաշտպանը նաեւ նշեց, որ փաստորեն խախտվել է անձի իրավունքները, անձը կարող է դիմել փոխհատուցման պահանջով, սակայն դա ոչինչ փոխում, անձը արդեն գտնվել է ապօրինի անազատության մեջ։

Սահակյանը հայտնեց, որ որոշումը բողոքարկելու են, ընդհուպ՝ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ «Բողոքարկելու ենք եւ քանի որ Հայաստանում հույս չունենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում թույլ կտան համակարգիչը մակագրի այն դատավորին, որը կարող է օրինական որոշում կայացնել, դիմելու ենք ՄԻԵԴ»։

Մեր մյուս հարցին՝ Արսեն Բաբայանը նիստին մասնակցո՞ւմ էր, ինչպե՞ս է արձագանքել որոշմանը եւ իր մասնակցությամբ ինչ քննչական գործողություններ են կատարվել, Սահակյանը պատասխանեց, որ առերեսում չի կատարվել, վարույթն իրականացնող մարմինը քննչական գործողություններ չի նախաձեռնել։ Բաբայանը նաեւ ցուցմունք չի տվել, քանի որ մեղադրանքն իր եւ պաշտպանների համար պարզ չէ, եւ անհասկանալի է, թե ինչում է նա մեղադրվում․

«Բաբայանն ասել է, որ երբ մեղադրանքի էությունը պարզ կլինի, պատրաստ է ցուցմունք տալ։ Նա պատրաստ է գտնվել անազատության մեջ, եթե դա անհրաժեշտ է, որպեսզի պետությունում գործադիրը ճնշումներ չգործադրի դատարանների վրա, եւ դատական իշխանությունն ամբողջ ծավալով չանցնի գործադիրի հսկողության տակ»,- ասաց Արսեն Բաբայանի պաշտպանը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր որոշեց կալանավորել Արսեն Բաբայանին:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու եւ իշխանության յուրացմանն օժանդակելու արարք կատարելու մեջ: Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ Բաբայանը, մասնավորապես 2018 թվականին հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն: Առաջադրված մեղադրանքում Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում: 

Դատարանը գտել է նաեւ, որ Արսեն Բաբայանին ձերբակալելու քննիչի որոշումը իրավաչափ չէ: 

Տպել
1746 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են