Մենք չենք ուզում մնալ այնպիսի երկիր, որտեղ 60 հազար դրամ աշխատավարձը համարվում է նորմալ երեւույթ. Փաշինյան

Մենք ամենաբարձր աշխատավարձերի եկամտահարկը 13 տոկոսի չափով իջեցրել ենք, ինչի՞ համար, որ մեր երկիրը բարձր աշխատավարձ վճարող ընկերությունների համար լինի գրավիչ: Այս մասին այսօր՝ ՀՀ կառավարության նիստում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

Գրիգորյանը նշել էր՝ հարկային արտոնությունը լավագույն գործիքը չէ, որը կխթանի, որ շուկան լցվի համապատասխան ընկերություններով, քանի որ սկզբում այդպես բերում ենք ընկերություններին, հետո արտոնությունը հանում ենք. «Ստացվում է, որ ի սկզբանե խաղի կանոնը խախտել ենք: Մենք պետք է ձեռնպահ մնանք հարկային արտոնությունը որպես խթան օգտագործելուց: Հիմա եթե այդ ընկերությունները գան, մենք հավերժ իրենցից հարկ չե՞նք վերցնելու»:

Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Մենք ամենաբարձր աշխատավարձերի եկամտահարկը 13 տոկոսի չափով իջեցրել ենք, ինչի՞ համար, որ մեր երկիրը բարձր աշխատավարձ վճարող ընկերությունների համար լինի գրավիչ: Որովհետեւ մենք չենք ուզում մնալ այնպիսի երկիր, որտեղ 60 հազար դրամ աշխատավարձը  համարվում է նորմալ երեւույթ: Մենք ուզում ենք դառնալ երկիր, որտեղ 1 մլն դրամ, 1.5 մլն դրամ, 2 մլն դրամը աշխատավարձն է դառնում նորմալ երեւույթ: Օրինակ՝ եթե Հայաստանում արբանյակ արտադրող ընկերություն հայտնվի, ոչ մի խնդիր չկա, որ նա ունենա հարկային արտոնություն, քանի որ դա որպես ֆլագման ամբողջ տնտեսությունը կարող է տանել իր հետեւից ու երկրի վարկանիշը էականորեն կբարձրացնի»,- ասաց վարչապետը:

Տպել
4123 դիտում

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը

Ռազմավարական եւ դաշնակցային գործընկերություն. Լավրովի երեւանյան այցը

Վանաձորում դեռեւս տնակային պայմաններում ու փայտե վառարաններով ջեռուցվող մանկապարտեզներ կան

Ոստիկանությունը պարզաբանում է ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից «Ռոլեքս» ժամացույցը կորչելու դեպքը

Մարվել են Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի եւ «Տարվա թռչուն» երկնագույն ալկոնի պատկերով նամականիշները

Լեհաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Թուրքիայում ասորական և հայկական գերեզմանոցների տեղում ազգային զբոսայգի է կառուցվել

Եթե ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների համար, պետք է ջանքեր գործադրենք հասնելու իրական փոփոխությունների

Գյումրեցու՝ Արարատ Միրզոյանին ուղղված նամակը ԱԺ-ն վերահասցեագրել է Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահին

Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Օդրի Ազուլեի հետ (տեսանյութ)

Լավրովը Քոչարյանին հանձնեց Հայաստանին, նա նոր քաղաքականության հիմք դրեց. քաղաքագետ

ՀՀ ԱԳՆ դատապարտել է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը

Ձեզ ընտրել են՝ այս գործով խախտումները շղարշելու համար․ Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Լոռու ոստիկանապետ է նշանակվել

Կառավարությունը մտադիր է պետական նոր մարմին ստեղծել, որը եւս կղեկավարի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը

Որոշ փողոցներում կլինի կայանման արգելք, որոշներում՝ գնի թանկացում. կսահմանափակվի ավտոմեքենաների մուտքը Երեւանի կենտրոն

Իմ խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի թեմատիկ քննարկմանը. վարչապետ (ուղիղ)

Հոլիվուդը սպասում է Թոմի եւ Ջերիի մասին պատմող նոր ֆիլմին. դրանում հայտնի «թշնամիներին» վռնդում են տնից

30 համարի երթուղու 3 վարորդներ խիստ նկատողություն են ստացել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն չսպասարկելու համար

Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ