Կառավարությունը հավանություն չտվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն չտվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով վերջինս առաջարկում էր կենսաթոշակը հաշվարկելիս հաշվի առնել միաժամանակ երկու տեղ աշխատելու հանգամանքը, եւ դա ավելացնել ստաժին:

Բանն այն է, որ ներկայում գործող օրենքի համաձայն՝ ՀՀ քաղաքացիների աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման ժամանակ հաշվի են առնում միայն մեկ աշխատատեղի ստաժի տարիները՝ մեկ օրացույցային տարվա համար հաշվարկելով միայն մեկ տարի, բացառությամբ օրենքով սահմանված մասնավոր դեպքերի: Բայց ՀՀ քաղաքացիների մեջ բավական մեծ թիվ են կազմում մարդիկ, որոնք աշխատել են եւ աշխատում են համատեղության կարգով՝ հարկեր վճարելով ոչ միայն մեկ, այլ յուրաքանչյուր աշխատատեղից: Սակայն աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման ժամանակ դա անտեսվում է:

Կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է: Կենսաթոշակի աշխատանքային մասն աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի եւ կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:

Հիմնական կենսաթոշակի չափը եւ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքն սահմանում է կառավարությունը՝ հաշվի առնելով ֆինանսական հնարավորությունները:

Անձի եկամուտները (աշխատավարձը) եւ դրանից կատարված վճարումները կենսաթոշակի չափը հաշվարկելիս հաշվի չեն առնվում։ Սա նշանակում է, որ կենսաթոշակի չափի վրա ազդող միակ գործոնն անձի աշխատանքային ստաժի տեւողությունն է:

Ընդ որում, աշխատանքային ստաժի տեւողության մեջ հաշվառվում է աշխատանքի ընդունվելու օրվանից մինչեւ աշխատանքից ազատվելու օրն ընկած ժամանակահատվածը՝ անկախ այդ ժամանակահատվածում համատեղությամբ աշխատելու հանգամանքից եւ անձի կողմից փաստացի կատարած աշխատանքի ծավալից։

Հարկ է նկատի ունենալ, որ աշխատանքային ստաժը հաշվարկելիս նույնական մոտեցում է ցուցաբերվում թե՛ այն դեպքում, երբ անձն աշխատում է արտաժամյա (օրինակ՝ շաբաթական 60 ժամ), թե՛ այն դեպքում, երբ անձն աշխատում է կրճատ աշխատաժամանակով (օրինակ՝ շաբաթական 24 ժամ)։

Նախագծով առաջարկվող՝ աշխատանքային ստաժի հաշվարկման սկզբունքների վերանայումը, մեր գնահատմամբ, էապես կբարդացնի աշխատանքային ստաժի տեւողությունը (աշխատանքային կենսաթոշակի չափը) հաշվարկելու կարգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դեպքում անհրաժեշտություն կառաջանա անդրադարձ կատարել նաեւ այն դեպքերին, երբ անձն աշխատում է աշխատաժամանակի կրճատ տեւողությամբ կամ նույն գործատուի մոտ՝ երկու եւ ավելի աշխատանքային պայմանագրերով:

Աշխատանքային ստաժի հաշվարկման սկզբունքների վերանայումը, մեր կարծիքով, խնդրահարույց է նաեւ սոցիալական արդարության տեսակետից՝ հաշվի առնելով, որ այս դեպքում, օրինակ, նույն ժամանակահատվածում 0.25 դրույքով 2 դպրոցում աշխատած ուսուցիչը (ընդամենը՝ 0.5 դրույք) կկուտակի ավելի շատ կենսաթոշակային իրավունքներ, քան մեկ դպրոցում 1 դրույքով աշխատած ուսուցիչը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք օրենքի նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ:

Նախագծի ընդունումը ենթադրում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացում, որի չափը որոշել հնարավոր չէ՝ համապատասխան տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված»:

Տպել
523 դիտում

Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Հայտնաբերվել է Արենիին պատկանող և 2 մլն դրամ արժողությամբ խողովակները գողացած անձը (տեսանյութ)

Նոյեմբերի 14-ին Աջափնյակի մի շարք հասցեներում 12 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Դավադիրներ կարող են լինել, դավադրություն՝ երբեք

Կլինեն նոր ծրագրեր, նոր դասագրքեր, քիչ տնային աշխատանք․ մշակվել են հանրակրթության պետական նոր չափորոշիչներ

Մեղավորները շինարարական կազմակերպություններն են. Եղեգնաձորի համայնքապետը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի դիտողություններին

1983թ.-ին ծնված Վիգեն Գ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է. ԱԻՆ

ԱՄՆ-ում Սպիտակ տան դիմաց բողոքի ցույց է ընթանում՝ ընդդեմ Թրամփ-Էրդողան հանդիպման (ուղիղ)

Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում մոտ 1 հա բուսածածկույթ է այրվել. ԱԻՆ

Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի վերջնամասում մոտ 30 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձել է Դեմիդովի մրցանակի դափնեկիր

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի հետ (տեսանյութ)

Մենք պետք է ունենանք ոչ միայն լավ երաժիշտներ, այլեւ լավ երաժշտությունը պրոպագանդողների ակտիվ շրջանակ. Տիգրան Մանսուրյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ԵՄ-ն իր անվտանգության համար ստիպված է համագործակցել Թուրքիայի հետ. Հունգարիայի արտգործնախարար

«Forbes»-ը բացահայտել է՝ ինչ ինքնաթիռներ ունեն հայկական ծագմամբ ռուս գործարարները

Լավ կլիներ այդ ժամանակ ոչնչացած լինեի, 3 անգամ տարածվել էր մահվանս լուրը. զինհաշմանդամը ՊՆ-ից ուշադրություն է պահանջում

Ամերիկացի զինվորականները զբաղեցրել են դիրքեր՝ Սիրիայի նավթահորերի մոտ

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ. ԱԻՆ

Վանաձորի քաղաքային գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ