Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

Հետևողական ենք լինելու պետական առողջապահական ծրագրերի որակին և հասցեականությանը։

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Շարունակելով՝ նա նաեւ գրել է. «Ծրագրի նպատակն է աջակցել բնակչությանը` պետական պատվերով իրականացվող ծառայություններն ավելի որակյալ, նպատակային ստանալու համար: Ինչպես նաև այն կնպաստի տեղում լուծում տալու պետական պատվերով բժշկական օգնություն ստացող քաղաքացիների դիմումներին և բողոքներին: Այս փուլում մշտական ներկայացուցիչներ կլինեն 5 բժշկական կազմակերպություններում՝ Արաբկիր ԲԿ, Էրեբունի ԲԿ, Մուրացան մանկական հիվանդանոց, Աստղիկ ԲԿ, Շենգավիթ ԲԿ։ Ներկայացուցիչները կունենան առանձին սենյակներ, որի վրա նշված կլինի «Առողջապահության նախարարության մշտական ներկայացուցիչ»:Անհրաժեշտության դեպքում կարող եք մոտենալ նրանց ձեր հարցերի դեպքում»։

Նկատենք, որ ծրագրի իրագործման հարցում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: 

Նախաձեռնության մասին խոսվում էր դեռ օգոստոսին: Ծրագիրը պիլոտային տարբերակով նախ սկսվել էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Այստեղ նախարարության ներկայացուցիչ էր նշանակվել  առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը: «Մենք հետեւողական ենք առողջապահական ոլորտում մեր կողմից իրականացվող փոփոխություններին: ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում մոտ ապագայում կլինեն նախարարության աշխատակիցներ, ում դուք կարող եք տեղում դիմել խնդիրների դեպքում: Այս մոդելի կիրառումը սկսվում է ինձնից եւ ուրեմն, ես այսօրվանից կլինեմ «Արմենիա» ԲԿ-ում (Հանրապետական հիվանդանոց), որպեսզի հետեւեմ պետպատվերով մատուցվող ծառայությունների որակին»,- այդ ժամանակ հայտարարել էր Աշոտ Սարգսյանը:

Բայց երբ որոշ ժամանակ անց մենք այցելել էինք հիվանդանոց, այնտեղ անգամ տնօրենի ընդունարանում տեղյակ չէին բուժհաստատությունում նրա գործունեության մասին: Նախարարության ներկայացուցիչը չուներ աշխատասենյակ, նրա այդ աշխատանքի մասին չէր լսել մեզ հանդիպած ոչ ոք: Աշոտ Սարգսյանն ավելի ուշ պարզաբանել էր, որ բժշկական կենտրոնում մշտական ներկայություն ապահովելն իր պարտադիր անելիքը չէ, քանի որ նախարարությունում այլ զբաղվածություն ունի: Նա մանրամասնել էր, որ իրականացվող ծրագիրն առայժմ պիլոտային է, որը նաեւ պետք է օգնի հասկանալ, թե մնացած կենտրոններում նախարարության ներկայացուցիչների աշխատանքն ինչ մեխանիզմով պետք է կազմակերպվի, ինչի վրա է անհրաԺեշտ կենտրոնացնել նրանց ուշադրությունը եւ այլն:  

Տպել
2038 դիտում

Նոր-Հաճնի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռների դիերը․ նրանք թունավորվել են շմոլ գազից

Հրազդանի կիրճում բախվել են ավտոմեքենաներ. տուժածը հոսպիտալացվել է

Կիևում ձերբակալվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին

Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Կարեն Զադոյանը դադարեցրել է Հանրային խորհրդին անդամակցությունը

ԿԳՄՍՆ մասնագետներն այցելել են օրերս ավերված՝ 16-17 դարերի գինու հնձանի տարածք

Արթուր Բաղդասարյանի կողմից գույքի ապօրինի օտարման մասին հաղորդման հիման վրա ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Բակո Սահակյանն ընդունել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը

«Ջոքերը» համաշխարհային վարձույթում գրեթե 1 միլիարդ դոլար է հավաքել

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները գողություն են կատարել Երեւան ժամանած ՌԴ քաղաքացուց

Թուրքիան, չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին, կօգտագործի Ս-400 զենիթահրթիռային համակարգերը

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցերեկները կնվազի 2-4 աստիճանով

Գյումրիում պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել

Ուկրաինայի հայ համայնքի հետ աշխատանքը՝ նոր հարթության վրա. Սինանյանն սկսել է հանդիպումների շարքը

Զանգեզուրի կայազորային հոսպիտալը տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում քաղաքացիական հիվանդանոցներին

Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը եւ մահացել