Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Հայաստանում այս տարի կարմրուկ հիվանդության 7 դեպք է արձանագրվել: Ընթացիկ հոկտեմբերին վարակված 2 անձանցից մեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսը շարունակում է մնալ հոսպիտալացված:

Հիվանդության վարակման դեպքերից մեկը գրանցվել էր հոկտեմբերի 8-ին, օրեր անց տվյալ անձը հոսպիտալացվել էր «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Նա բժիշկներին հայտնել էր, որ փոքր տարիքում ստացել է կարմրուկի դեմ անհրաժեշտ պատվաստումները, սակայն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի խոսքով՝ իրենք չեն կարողացել գտնել այդ խոսքն ապացուցող ոչ մի փաստաթուղթ, իսկ հիվանդության ընթացքը վկայել է այն մասին, որ վերջինս չի ստացել պատվաստումները: Տվյալ անձը հիվանդանոցում ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ այժմ դուրս է գրվել: Վերջինս սպասարկման ոլորտում է աշխատել, շատ մարդկանց հետ շփվել: Ինչպես նշեց Սահակյանը, պետք է սպասեն մինչեւ հոկտեմբերի 28-ը, որպեսզի վերջնական համոզվեն, որ նրա հետ շփված մարդկանցից ոչ ոք չի վարակվել: Ժամականակ դեռ կա, գաղտնի շրջանը դեռեւս չի ավարտվել: 

Այս դեպքից շաբաթներ անց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնեց, որ Հայաստանում հոկտեմբերի 21-ին կարմրուկի հերթական դեպքն է եղել: Այս անգամ հիվանդը Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնությունից: Նրան տեղափոխել էին «Արաբկիր» Բժշկական համալիր, այնուհետեւ լաբորատոր հետազոտությունից հետո՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: Գայանե Սահակյանի խոսքով՝ այժմ Հայաստանում կարմրուկ հիվանդությամբ միայն վերջին վարակվողն է հոսպիտալացված: Հիվանդը 1.5 տարեկան հայ երեխա է, որը բնակվել  է Ռուսաստանի Դաշնությունում եւ ժամանակին չի ստացել անհրաժեշտ պատվաստումները, փոքրիկը Հայաստան էր ժամանել հոկտեմբերի 6-ին:

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, Հայաստանում այս վարակիչ հիվանդության դեպքերը հիմնականում բերվում են Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից:

Հարբուխ, քթահոսություն, աչքի բորբոքում, 4-5 օր հետո ցան, որը սկսվում է  դեմքից՝ տարածվելով ամբողջ մարմնի վրա, բարձր ջերմություն, մարմնի ընդհանուր թուլություն, ջարդվածության զգացում: Սրանք վարակիչ հիվանդությանը բնորոշ առաջին ախտանշաններն են:

Կարմրուկը խիստ վարակիչ է այն մարդկանց համար, ովքեր հիվանդության դեմ պատվաստված չեն: Նույնիսկ գտնվելով մի սենյակում, որտեղ որոշ ժամանակ առաջ եղել է վարակված անձը՝ հիվանդանալու հավանականությունը մեծ է: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Գայանե Սահակյանը: Նրա խոսքով՝ հիվանդության գաղտնի շրջանը տեւում է հիմնականում 7-10-ը օր, քիչ դեպքերում՝ մինչեւ 21: Եթե անձը պատվաստված չէ եւ նախկինում չի հիվանդացել, ռիսկը մեծանում է: Կարմրուկով հնարավոր է կյանքում մեկ անգամ վարակվել, քանի որ օրգանիզմում զարգանում է բնական իմունիտետ: Իհարկե կան եզակի դեպքեր, երբ հիվանդությունը կրկնվում է:

Վարակվելուց խուսափելու հիմնական միջոցը պատվաստվելն է:

«Առաջին անգամ երեխաներին հիվանդության դեմ պատվաստում են 12 ամսականում, այնուհետեւ՝ 6 տարեկանում, սովորաբար առաջին պատվաստումը մարդուն կարող է հիվանդությունից պաշտպանել 95-98 տոկոսով, երկրորդ պատվաստումից հետո անձը լիարժեք պաշտպանված է»,- իր խոսքում նշեց Սահակյանը՝ հավելելով, որ այդ դեպքում՝ տվյալ անձը հանգիստ կարող է ապրել:

Կարմրուկով վարակվում են հիմնականում մինչեւ 30-35 տարեկան հասակը, սակայն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փորձը ցույց է տալիս, որ մեծահասակների մոտ եւս դեպքեր պատահում են: Նման վերջին դեպքը եղել է 2015 թվականին, երբ Հայաստանում վարակվել էր 56 տարեկան անձ:

Հիվանդությունը հազվադեպ կարող է օրգանիզմում լուրջ խնդիրների պատճառ դառնալ՝ ընդհուպ Էնցեֆալիտի (գլխուղեղի բորբոքում) առաջացման: Պատահում է, որ վիրուսը դուրս չի գալիս օրգանիզմից, մինչեւ 7 տարվա կտրվածքով կրկնվում է, որից հետո կարող են լինել նման բարդացումներ, հնարավոր է նույնիսկ տվյալ անձը հիշողության կորուստ ունենա: Մինչեւ 3 տարի է պահանջվում, որ օրգանիզմի պաշպանողական հատկությունները նորից զարգանան:

Անի Ավագյան

Տպել
1365 դիտում

Բերդ, Նոյեմբերյան, Ստեփանավան քաղաքներում և Գուգարք գյուղում ձյուն է տեղում. Լարսը փակ է

Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, վնասված Toyota, 24 հատ կրակված պարկուճ

Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Մենենդես

Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է (լուսանկարներ)

Գեղամա լեռներում կորած արշավականին գտել են

Լանջիկ գյուղում այրվել է մոտ 200 հա անասնակեր

13 տարի առաջ. միայն մեկը՝ բարեփոխումներից

Ինչպես կինոյում. փողն ի՞նչ է, որ չունենամ

Ոստիկանների կողմից բռնություն գործադրելու տեսանյութի հիման վրա ոստիկանությունում ստուգումներ են սկսվել

Աճող ձնագնդի էֆեկտը. ՍԴ-ի որոշման հետեւանքներից մեկը

Կորած ակտիվիստի որոնումներին մասնակցել են 10 փրկարար-ծառայող և 15 քաղաքացի. շարունակում են փնտրել

Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը

Գեղամա լեռներում կորած ակտիվիստ Գեղամ Օհանյանի որոնողական աշխատանքներին ուղղաթիռ է միացել

Գորիս-Կապան ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում առկա է մառախուղ. ճանապարհները բաց են եւ անցանելի

Այս պահին հիմնական կենտրոնացումը Խոսրովի Արգելոցն է. պատգամավորը՝ անհետացած արշավականի մասին

Ամսվա վերջին Ադրբեջանի նախագահը կայցելի Թուրքիա

Ոստիկանության տարածքային բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է կամավոր հանձնվել (տեսանյութ)

Գեղամա լեռներում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը

Վթար Դավիթ Բեկի փողոցում. վարորդը տեղում մահացել է