Մրցունակ և արդյունավետ պետք է լինի կառավարությունն ու իրականացվող քաղաքականությունը. նախարարը հանդիպել է ԵՄ դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարն իր խոսքում նշել է․ «Շատ կարևոր է ԵՄ-ի հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էկոնոմիկայի նախարարության հետ իրականացվող ծրագրերը կառավարության միջազգային աջակցության պորտֆելում իրականացվող ամենածավալուն և ամենամեծ ազդեցության ծրագրերից են, որոնք ներառում են մեր քաղաքականության առաջնահերթ ուղղություններով համատեղ ջանքեր և միտված են երկրում բիզնես և ներդրումային միջավայրի բարելավմանը»։

Էկոնոմիկայի նախարարը վերահաստատել է մրցունակ տնտեսություն ունենալու հարցում նորարարությունների դերը և շեշտել, որ այդ համատեքստում մրցունակ և արդյունավետ պետք է լինի նաև կառավարությունն ու իրականացվող քաղաքականությունը։

Դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է․ «Ուրախ եմ հանդիպել Ձեզ, պարոն Խաչատրյան, և քննարկել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու հնարավորությունները։ Մենք արդեն համագործակցում ենք տարբեր ծրագրերի շրջանակներում, սակայն շատ կարևոր է հետագա համագործակցության խորացումն ու ամրապնդումը։ Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ համար առաջնային հանդիսացող ուղղություններով»։

Դեսպանը նշել է, որ ցանկացած նախաձեռնություն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կա շարունակականություն և կարևորել այն հետևողական քայլերը, որոնք պետք է անի կառավարությունը ներդրումների ներգրավման և բիզնես միջավայրի զարգացման համար։ Նրա խոսքով՝ շատ կարևոր է նախարարությունների համատեղ փոխգործակցության ամրապնդումն ու միասնական ջանքերի գործադրումը՝ ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման տեսանկյունից։

Նախարարը կարևորել է առաջընթացի ապահովման գործում փորձառու և պրոֆեսիոնալ մասնագետների դերը առաջիկա անելիքներում և բարձր գնահատել խորհրդատվական աջակցության շուրջ ԵՄ-ի հետ պայմանավորվածությունը: «Փորձագետների նման խումբը մշտապես բարձր հարթակում մեզ և ձեզ ֆունկցիոնալ աջակցություն կտրամադրի», - նշել է նախարարը։ Տիգրան Խաչատրյանը, կարևորելով տարբեր ուղղություններով Հայաստան-ԵՄ համագործակցությունը, հյուրերին ներկայացրել է ընթացիկ ծրագրերի կարևորությունը և օրակարգային հիմնական տնտեսական առաջնահերթությունները՝ պլանավորվող ներդրումային և բիզնես համաժողովների, ՓՄՁ ոլորտի զարգացման, զբոսաշրջության ոլորտի աջակցության հնարավորությունների և մի շարք այլ հարցերի հետ կապված։

Դեսպանը նշել է, որ ՓՄՁ զարգացումը հատկապես կարևոր է ապակենտրոնացման, տարածքային զարգացման տեսանկյունից, որը կարող է դառնալ նաև գործազրկության նվազման կարևոր պայման։ Նա անդրադարձել է մասնագիտական կրթության կարևորությանը, Հայաստանում կրեատիվ բիզնեսի, օրգանական սննդի արտադրության, գյուղատնտեսության զարգացման հնարավորություններին, զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ունեցած մեծ ներուժին և կարևորել հատկապես մարզերում ենթակառուցվածքների զարգացումը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին ծրագրերի իրականացման գործում աջակցելու պատրաստակամության համար և նշել, որ այն թիմը, որը ձևավորված է նախարարությունում, նույնքան պատրաստակամ է ու բաց, նաև շահագրգռված՝ կառույցի հետ ակտիվ համագործակցելու երկրում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ։

Տպել
1187 դիտում

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան