«Հավատացեք նրան, ինչ անում եք»․ Աննա Հակոբյանի խոսքը «Կրթություն բոլորի համար» համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

23/10/2019 schedule17:05

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է «Կրթություն բոլորի համար» (Teach for all) միջազգային ցանցի ամենամյա համաժողովի շրջանակում «Women in leadership» խորագրով քննարկմանը։ Աննա Հակոբյանը հանդիպել է համաժողովի շրջանակում Հայաստան այցելած բազմաթիվ երկրներում ակտիվ գործունեություն ծավալող կանանց։ Քննարկումը, որ վարել է Հայաստանի Կանանց Միջազգային Ասոցիացիայի (AIWA) գործադիր տնօրեն Ռեյչլ Նաջարյանը, մեկնարկել է Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ/I am not alone» ֆիլմից Աննա Հակոբյանի մասին հատվածով։

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակի մամուլի ծառայությունից:

Խոսելով 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ կանանց դերակատարության մասին՝ Աննա Հակոբյանը շեշտել է, որ վերջին 20 տարվա ընթացքում հասարակության յուրաքանչյուր անհատ զգացել է անարդարության, կոռուպցիայի, խոսքի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետևանքները, և եկավ մի պահ, երբ մարդիկ այլևս չէին կարող հանդուրժել այդ ամենը։

«Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք հավատացին, որ այս անգամ հեղափոխությունը կհաջողի։ Սակայն, եթե մեծ թվով կանայք ներգրավված չլինեին, հիշում եմ, որ Հանրապետության հրապարակը լիքն էր կանանցով, հեղափոխությունը հաջողության չէր հասնի։ Որովհետև կանայք գալիս էին իրենց փոքրիկ երեխաների հետ, և նրանք խաղաղության երաշխավորն էին։ Մենք մեր պատմության մեջ ունեցել ենք շատ սև էջ՝ 2008 թվականի մարտի 1-ը, և բազմաթիվ մարդիկ վախենում էին, որ մարտի 1-ի արյունոտ իրադարձությունները կկրկնվեն։ Բայց կանանց և երեխաների ներկայությունը Հանրապետության հրապարակում, երկրի բոլոր քաղաքներում ու գյուղերում, որտեղ տեղի էին ունենում բողոքի ցույցեր, խաղաղության երաշխիքն էին և նաև երաշխիքը, որ հեղափոխությունն իրականություն կդառնա»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ հեղափոխությունը մեկնարկն էր, և կանանց դերակատարությունը այժմ շատ է փոխվել։ Դրանում շատ մեծ ազդեցություն ունի ՀՀ վարչապետը, ով ոչ միայն կարևորում է կանանց դերակատարությունը հեղափոխական գործընթացներում, այլև խրախուսում նրանց ակտիվ մասնակցությունը հասարակական, սոցիալական և քաղաքական բոլոր գործընթացներում։

«Սա շարունակական գործընթաց է։ Ես հույս ունեմ, որ հայ կանայք ամեն օր կդառնան ավելի ակտիվ, կմասնակցեն փոփոխություններին և կնպաստեն երկրի զարգացմանը»։

Վարչապետի տիկինը խոսել է նաև իր նոր դերի, երկու հիմնադրամների գործունեության մասին՝ անկեղծանալով, որ նոր կարգավիճակում ունի բազմաթիվ մարտահրավերներ։ «Հայաստանում դեռ չկա այն ընկալումը, որ երկրի վարչապետի տիկինը պետք է ակտիվ գործունեություն ծավալի, ինչպես այժմ ես։ Դա շատ բարդ է, որովհետև ես մշտական ճնշման տակ եմ գտնվում։ Ես գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են ու գնահատում այն աշխատանքը, որը ես կատարում եմ։ Ես դա տեսնում եմ մարդկանց հետ իմ ամենօրյա շփումների ժամանակ։ Հաճախ եմ տարբեր քաղաքներ և գյուղեր այցելում և ականատեսն եմ լինում մարդկանց շատ ջերմ վերաբերմունքի։ Բայց քաղաքական ընդդիմությունն օգտագործում է իմ ակտիվ գործունեությունն ընդդեմ իմ ամուսնու՝ նպատակ ունենալով վնասել նրան, որովհետև մինչ օրս Հայաստանում դեռ կա այն մտածելակերպը, որ «շատ վատ է, որ քո կինը ակտիվ է» կամ «միգուցե դու այդքան էլ լավ ամուսին չես, որ քո կինը ակտիվ է» կամ «քո կինը պետք է մնա տանը, երեխաների կողքին» և այլն։ Եվ նրանք օգտագործում են այս կարծրատիպերը, որպեսզի վնասեն ամուսնուս։ Շատ բարդ է շարունակել գործունեությունն այս ճնշման տակ, բայց ես շարունակում եմ իմ աշխատանքը, քանի որ ես հավատում եմ կանանց, ես հավատում եմ իմ աշխատանքին և հավատում եմ այն դերին, որ ես այսօր ունեմ։ Ես չեմ ցանկանում նահանջել, որովհետև դա ճիշտ չէ։ Իմ ընկալումը հետևյալն է՝ ամուսինս վարչապետ է, և նա այժմ դժվար իրավիճակում է, քանի որ  երկիր կառավարելը շատ բարդ է։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր երկիր կառավարելը բարդ է, սակայն Հայաստանն ունի իր առանձնահատկությունները՝ պատմական, աշխարհագրական և այլն։ Եվ իմ տեսակետն այն է, որ ես չեմ կարող մնալ տանը, շարունակել իմ կյանքը, երբ իմ ամուսինը հսկայական աշխատանք ունի կատարելու։  Եվ եթե ես նրա կեսն եմ, ապա ես էլ իմ կողմից պետք է օգտակար լինեմ նրան, իմ երեխաներին, իմ հասարակությանն ու իմ երկրին։ Այո՛, դա բարդ է, բայց մեր կյանքում մենք ունենում ենք բարդ ժամանակաշրջաններ, և ես համոզված եմ, որ սա էլ ընդամենը դրանցից մեկն է»։ Աննա Հակոբյանը շեշտել է, որ չի հավատում, որ կանանց ակտիվությունը կարող է սահմանափակվել ավանդական մտածելակերպի սահմաններում։ «Դա ամենօրյա պայքար է»,- ասել է տիկին Հակոբյանը՝ հիշելով, որ ժամանակին իր համար էլ էր դժվար սկսել աշխատանքը «Հայկական ժամանակ» օրաթերթում, սակայն ժամանակի ընթացքում ամուսինն իրեն աջակցել և խրախուսել է աշխատանքի, ամենատարբեր գաղափարների իրականացման հարցերում։

«Շատ կանայք սկզբնական փուլում հոգնում են, հիասթափվում և նահանջում իրենց նպատակներից։ Իմ խոսքն է նրանց՝ երբեք մի՛ նահանջեք, երբեք մի՛ համաձայնվեք մնալ տանն ու ոչինչ չանել։ Աշխատե՛ք և եղե՛ք օգտակար ձեր հասարակությանը»։

Կոլումբիացի մասնակցի հարցին, թե ինչպես օգնել կանանց խոսել ազատ և չվախենալ խոսքի իրավունքից, ՀՀ վարչապետի տիկինն ասել է, որ հարցը բարդ է և միանշանակ լուծում չկա։ Աննա Հակոբյանը խոսել է իր անձնական օրինակից՝ պատմելով «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին։ «Դա ռիսկ է, միշտ էլ ռիսկային է բարձր խոսելը, որովհետև դու չգիտես, թե ինչպիսին կլինի պատասխան ռեակցիան։ Բայց պետք է գնալ ռիսկի, չվախենալ ռեակցիայից, անգամ եթե այդ ռեակցիան կլինի ոչ այնքան հաճելի։ Ես հենց այդպիսի իրավիճակում եմ եղել, երբ սկսեցի այս նախաձեռնությունը, քանի որ դա նոր մտածելակերպ էր ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում, գուցե նաև ամբողջ աշխարհում, որովհետև տասնյակ երկրներ գտնվում են հակամարտության մեջ, բայց չեմ հիշում դեպք, երբ այդ երկրների ղեկավարների կանայք խոսեին խաղաղության մասին և կոչ անեին կանգնեցնել պատերազմը։ Այո՛, յուրաքանչյուր նախաձեռնություն դա ռիսկ է, սակայն յուրաքանչյուր կին պետք է գնա այդ ռիսկին, չվախենա խոսելուց և գործելուց։ Հավատացեք նրան, ինչ անում եք, ես հավատում եմ նրան, ինչ անում եմ։ Ես հավատում եմ «Կանայք հանուն խաղաղության» արշավին»,- եզրափակել է ելույթը Աննա Հակոբյանը։

 

Տպել
1460 դիտում

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին