Հայոց լեզուն, պատմությունն ու գրականությունը բուհական ծրագրերից չեն հանվում, խոսքը պարտադիր բնույթի մասին է․ նախարար

Խորհրդարանում՝ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, հետաքրքրվեց, թե Հայ գրականություն, Հայոց լեզու եւ Հայոց պատմություն առարկաները բուհական ծրագրերից հանելու որոշումը հանրային քննարկման ինչպիսի՞ հարթակներ է ընդգրկում: Դրա վերաբերյալ գիտնականների, պատմության մասնագետների կարծիքները հաշվի առե՞լ են եւ որոշումը պարտադիր բնո՞ւյթ ունի, թե՞ հնարավոր են հայեցողական հնարավորություններ։

Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ նշյալ առարկաները ծրագրերից չեն հանվում, այլ խոսքը միայն այդ առարկաների պարտադիր բնույթի մասին է, որովհետեւ, ըստ Հարությունյանի, աշակերտները 12-ամյա կրթության ընթացքում բավարար գիտելիք են ստանում այդ առարկաներից եւ բուհական ծրագրերում դրանց մեծ մասի կրկնությունը ոչ միայն ազդում է տվյալ մասնագետի որակների վրա, այլ մասնագիտական ծրագրի բովանդակության եւ որակի վրա․

«Հարցը վաղուց է քննարկվում եւ համոզմունքն այն է, որ մենք հանրակրթության ոլորտում փոփոխությունների արդյունքում հանգելու ենք մի իրավիճակի, որ մեր աշակերտը, որը բուհ է գալու, ստանալու է բավարար գիտելիք պատմությունից, գրականությունից եւ հայոց լեզվից եւ ավելի շատ ուշադրություն է դարձնելու մասնագիտության վրա։ Բուհերը կարող են ծրագրում ներառել առարկաները, բայց դրանք պարտադիր բնույթ չեն ունենալու»,- ասաց Հարությունյանը։

Բագրատյանն առաջարկեց քննարկել տարբերակը, որ այս առարկաները առաջին կուրսերում անցնեն պարտադիր, որից հետո արդեն հայեցողական։

Տպել
1161 դիտում

Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահների հանդիպման ընթացքում ստորագրվել է 2 փաստաթուղթ

Արայիկ Հարությունյանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 40-րդ նստաշրջանին

16 տարում Եվրադատարանը Թուրքիային պարտավորեցրել է 51․2 մլն դոլար փոխհատուցում վճարել

Նորավան գյուղում այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր

Խաշմանյանի օգնականներն ազգային թիմում հայտնի են

Գողացել էին Եղվարդում գտնվող, վարելահողով անցնող մի քանի հարյուր մետրանոց խողովակաշարը

Փարիզյան սելֆի. վարչապետը, Ֆրանսիայի նախագահն ու Ֆրանկոֆոնիայի ՄԿ գլխավոր քարտուղարը

Վարչապետի հերթական սելֆին՝ Ֆրանսիայից. այս անգամ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 32 հա տարածք

Վրաստանը կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Վարչապետի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Անձրեւի ժամանակ ասֆալտապատված ճանապարհի վրա արդեն փոսեր են առաջացել

Ըմբիշ, չեմպիոն եւ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը 4 գոտեմարտում 4 հաղթանակ է տարել

Արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաեւ մարզադպրոցների աշխատողների աշխատավարձը կբարձրանա. Երեւանի բյուջե-2020

Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը ոստիկանները 4 կգ մարիխուանա են հայտաբերել (տեսանյութ)

Բարձր մակարդակով ընդգծվել է՝  ԱՄՆ-ն շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ. Մանվել Սարգսյան

15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած

Երևանում մեկնարկել է Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը. ԷՆ